Add to favourites

«Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն վերջին տարիների ընթացքում Երևան քաղաքում իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված, գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների (այսուհետ՝ ԳԲԿ) և գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար։ Գործող ենթակառուցվածքներից նոր գազասպառման համակարգերի միացման տեխնիկական պայմանների տրամադրումը կարող է խաթարել անխափան և հուսալի գազամատակարարման իրականացումը, ինչը և անհնար է դարձնում Երևան քաղաքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման համար գազամատակարարման առավել արդյունավետ տեխնիկական պայմաններ տրամադրելու գործընթացը։

Ստեղծված իրավիճակից ելնելով Երևան քաղաքում նոր գազասպառման համակարգերի միացման համար տեխնիկական պայմաններ տրամադրվում են Երևան քաղաքի սահմաններից դուրս տեղակայված ԳԲԿ-ներ սնող բարձր ճնշման կողմնատար գազատարներից նոր ԳԲԿ-ների կառուցմամբ։

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կառուցապատողի առանձին տրամադրված գազիֆիկացման տեխնիկական պայմանների համաձայն շինհավաքակցման աշխատանքների կազմակերպումը նման հեռավորությունից տնտեսապես անարդյունավետ և գրեթե անիրագործելի է, ուստի խնդրի լուծման նպատակով  առավել նպատակահարմար է իրականացնել նոր բարձր ճնշման կողմնատար գազատարների, ԳԲԿ-ների և ընդհանուր միջին ճնշման գազատարերի կառուցում, որոնցից հետագայում կմիացվեն կառուցապատողների նոր գազասպառման համակարգերը։  

Նմանատիպ աշխատանքները, որպես կանոն, իրականցվում են մատակարար ընկերությունների ներդրումային ծրագրերի շրջանակում։ Սակայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն ընկերությունն իր առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրը իրականացնում է համաձայն մշակված ՀՀ գազամատակարարման և գազիֆիկացման գլխավոր սխեմայի, որտեղ Երևան քաղաքի պահանջարկի բավարարման նպատակով ԳԲԿ-ների և գազատարերի կառուցում ներառված չէ։ Ընկերության ներկայացուցիչների պնդմամբ նշված սխեմայով նախատեսված աշխատանքներից դուրս այլ ուղղություններով ներդրումների իրականացումը խնդրահարույց է։

  • Discussed

    13.01.2023 - 29.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, Energy and natural resources, Economy, Financial

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4253

Print

Suggestions

Anahit Avetisyan

26.01.2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Երևան քաղաքի գազամատակարարմանը լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի ապահովում Երևան քաղաքի կառուցապատվող տարածքների գազամատակարարման ամբողջական և համակարգված լուծում և չի համապատասխանում պետական կարգավորման մի շարք սկզբունքներին։ Դրանցից ամենակարևորն է բազմահարկ շենքերում կյանքի և գույքի անվտանգության ապահովումը, հաշվի առնելով Հայաստանի դիրքը երկրաշարժերի գոտում, տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և հատկապես այն հանգամանքը, որ հայաստանցիները չեն սիրում ենթարկվել անվտանգությանը վերաբերող օրենքների և կանոնների պահանջներին, ինչի արդյունքում վերջերս այսքան ողբերգական դեպքեր տեղի ունեցան։ Բարձրահարկ շենքերի գազիֆիկացման հետ կապված կյանքի և գույքի անվտանգությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու համար ՀՀ ստանդարտներով սահմանափակվում էր 9 հարկից բարձր շենքերի գազիֆիկացումը։ Այդ պահանջը գործում էր մինչև ՀՀ կառավարության 5․12․2002 թ N 2024-Ն որոշման ընդունումը, որի հավելվածի 7-րդ կետի համաձայն բազմաբնակարան շենքերում կենցաղային գազասարքերի (գազասալիկ, ջրատաքացուցիչ, ջեռուցման սարք) տեղադրումը թույլատրվեց «անկախ հարկայնությունից որոշակի տեխնիկական պայմանների համապատասխանության դեպքում»։ Սակայն այն վերաբերվեց միայն տվյալ որոշման ընդունման պահին «Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքներին», այլ ոչ թե նորակառույց շենքերին։ Ավելին, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության 9․02․2006թ․ N 129-Ն որոշմամբ հաստատված կարգում հստակ սահմանվեց, որ այն չի տարածվում «նոր կառուցվող բնակելի շենքերի (թաղամասերի) գազաֆիկացմանը», հաշվի առնելով մի շարք չլուծված խնդիրների և ռիսկերի առկայությունը: Խնդիրներից մեկն էր բարձրահարկ շենքերի ջերմամատակարարումը, քանի որ առավել օպտիմալ տարբերակ էր համարվում այդ շենքերի գազիֆիկացմանը համընթաց կենտրոնացված ջերմամատակարարման կազմակերպումը։ Քննարկման կարիք ունի նաև սույն նախագծով առաջարկվող կառուցապատվող թաղամասերի գազամատակարարման համար բաշխման ցանցում ներդրումների մեխանիզմը։ Այն ենթադրոմ է, որ գազամատակարման ենթակառուցվածքը կառուցվելու է բյուջեի, այսինքն հարկատուների հաշվին, այնուհետև գազամատակարարման ցանցին նորակառույցների սպառողների միացման ծախսերը ներառվելու են գազի սակագնի հաշվարկում, որպեսզի հարկատուները մեկ անգամ ևս փոխհատուցեն այդ ծախսերն արդեն որպես գազի սպառողներ։ Արդարացի չէ նոր սպառողների միացման նպատակով մեր հարկերից ձևավորվող բյուջեի միջոցներն ուղել գազամատակարարման ենթակառուցվածքի կառուցմանը, քանի որ դա գազամատակարարի պարտականությունն է իրեն տրված լիցենզիայի համաձայն։ Ի դեպ, մինչև 9-հարկանի շենքերի բնակիչներին գազամատակարարը պարտավոր է միացնել համաձայն իրենց դիմումների և ԳՄՕԿ-ի պահանջների, քանի որ նա տեղեկացված էր նոր կառուցվող շենքերի վերաբերյալ և ժամանակին պարտավոր էր արդիականացնել իր ենթակառուցվածքը, կատարելով համապատասխան ներդրումներ, փոփոխելով գազիֆիկացման համապատասխան ծրագրերը և համաձայնեցնելով դրանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ։ Պետությունն իր հերթին կարող է կազմակերպել, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ֆինանսավորել նոր կառուցվող թաղամասերի կենտրոնացված ջերմամատակարարումը։ Պետք է հաշվի առնել նաև հանրային ծառայությունների գործունեության կարգավորման «իրականացված ծախսերի հասցեականության» սկզբունքը, համաձայն որի ծախսը փոխհատուցում է նա, ով առաջացրել է այն։ Տվյալ դեպքում ծախսը առաջացնում են նոր կառուցվող թաղամասերի բնակիչները, ուրեմն նրանք էլ պետք է փոխհատուցեն այն (միանվագ վճարների կամ բաժանորդային վճարների միջոցով)։ Նախագիծն առաջացնում է մի շարք այլ հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Նախագծի վերնագիրը խմբագրման կարիք ունի։ Ինչ վերաբերվում է կառուցապատման խնդիրների ամբողջական և համակարգված լուծմանը հանրային ծառայությունների մատուցման ապահովման մասով, ապա առաջարկվում պահանջ սահմանել, որ մինչև կառուցապատվող տարածքների նախագծումը հանրային ծառայություններ մատուցող ընկերությունները տրամադրեն գազամատակարարման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման միացման կետերը և ծավալները/հզորությունը/, ներառելով այդ պահանջները համապատասխան պայմանագրերում։

Հրանտ Օհանյան

17.01.2023

7 բնակելի շենքերից բաղկացած Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող Վերածնունդ թաղամասը, ըստ գնման պայմանագրերի, պետք է գազաֆիկացված լիներ: Թեև, կարծում ենք, որ տվյալ թաղամասի գազի հարցը պետք է լուծվի առկա գազատարին միանալով, բայց և այնպես, եթե թաղամասը մնալու է այս նախագծի հույսին, ապա անհրաժեշտ է անպայման վերանայել նախագծի ժամկետները, քանի որ թաղամասը արդեն հանձնման-ընդունման փուլում է:

See more