The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ի 6-րդ մասը լրացնել «Պետությունը երաշխավորում է կույր, խուլ կամ կույր և խուլ երեխաները կրթության իրավունքը անձի համար առավել համապատասխան լեզուներով և հաղորդակցության եղանակներով և միջոցներով այնպիսի միջավայրում, որն առավելագույնս կնպաստի անձնական, ակադեմիական եւ սոցիալական զարգմացմանը ֆորմալ դպրոցական համակարգում և դրանից դուրս» բառերով։ Չի ընդունվել, քանի որ Նախագծի 30-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով ամրագրված է այն հանգամանքը, որ պետությունն ապահովում է երեխայի կրթության ստանալու իրավունքի իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը, այդ թվում՝ կրթության և գիտության բնագավառներում պետական քաղաքականության մշակման և իրականացման ընթացքում հաշվի են առնվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները, օրինական շահերը և սոցիալական ներառման անհրաժեշտությունը, նրանց համար ապահովվում են կրթության առանձնահատուկ պայմաններ՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան: Այսինքն, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող բոլոր երեխաների (առանց առողջական վիճակով պայմանավորված տարբերակմամբ), այդ թվում՝ տեսողության կամ լսողության խնդիրներ ունեցողների համար, երաշխավորվում է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովումը:
2 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ի 6-րդ մասի «պետական կառավարման մարմինը» բառերից հետո ավելացնել «արդարադատության և» բառերը։ Ընդունվել է: Նախագծի 51-րդ հոդվածի 6-րդ մասում, «պետական կառավարման մարմինը» բառերից հետո կլրացվեն «արդարադատության և» բառերը:
3 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ի 6-րդ մասի «ապահովում են հաշմանդամություն ունեցող երեխայի» բառերից հետո լրացնել «որակյալ և մատչելի» բառերով։ Ընդունվել է: Նախագծի 51-րդ հոդվածի 6-րդ մասում կկատարվի համապատասխան լրացում:
4 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ի 7-րդ մասից հանել «ինչպես նաև ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող» բառերը։ Չի ընդունվել, քանի որ ինչպես արդեն նշվեց վերը, վերականգնողական օգնությունը տրամադրվում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև՝ ֆիզիկական կամ մտավոր որոշակի խնդիրներ ունեցող երեխաներին: Բացի այդ, Նախագծի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթը բխում է «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի 1989 թվականի նոյեմբերի 20-ի կոնվենցիայի 23-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջից:
5 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ի 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7. Հաշմանդամություն ունեցող երեխաներին, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով տրամադրվում է վերականգնողական օգնություն՝ բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնողական համապատասխան միջոցառումների իրականացման, ներառյալ՝ աջակցող տեխնոլոգիաների տրամադրման միջոցով:» Չի ընդունվել, քանի որ վերականգնողական օգնությունը տրամադրվում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող, այլ նաև՝ ֆիզիկական կամ մտավոր որոշակի խնդիրներ ունեցող երեխաներին: Նախագծի 51-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դրույթն ամրագրելիս, հաշվի են առնվել ինչպես վերականգնողական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջները, այնպես էլ իրավակիրառ պրակտիկան: Մասնավորապես, ՀՀ կառավարության 10.09.2015թ. N 1035-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի 1-ին և 6-րդ ենթակետերի համաձայն, վերականգնողական, տեխնիկական միջոցները և այլ օժանդակ սարքերը, այդ թվում՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաները տրամադրվում են ինչպես հաշմանդամություն ունեցող անձանց, այնպես էլ երեխաներին՝ անկախ հաշմանդամություն ունենալու կամ սոցիալապես անապահով լինելու հանգամանքից:
6 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետությունը երաշխավորում է տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ներառյալ՝ ժեստերի լեզվի ծառայությունների, մատչելի ծրագրային ապահովման, բրայլի և հաշմանդամություն ունեցող երեխաների համար նախընտրելի և մատչելի ձևաչափերի միջոցով»։ Առաջարկությունը չի համապատասխանում Նախագծի 51-րդ հոդվածի 8-րդ մասի վերաբերյալ ներկայացված նախորդ առաջարկությանը: Այնուամենայնիվ, բովանդակային առումով այն որոշակիորեն ընդունելի է, Նախագծի 51-րդ հոդվածում կկատարվեն համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
7 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ի 8-րդ մասը լրացնել նոր տողով՝ հետևյալ բովանդակությամբ. «Պետությունն ապահովում է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների Բրայլի, այլընտրանքային սկրիպտերի ուսուցման, հաղորդակցության լրացուցիչ և այլընտրանքային եղանակների, միջոցների և ձևաչափերի, ինչպես նաև կողմնորոշման և շարժունության հմտությունների հնարավորությունը»։ Բովանդակային առումով ընդունելի է: Նախագծի 51-րդ հոդվածի 8-րդ մասում կկատարվեն համապատասխան փոփոխություններ և լրացումներ:
8 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ից հանել 9-րդ մասը։ Հաշմանդամության կանխարգելման գաղափարախոսությունը հակասում է հաշմանդամության սոցիալական և իրավունքների մոդելներին և ոտնահարում է հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվությունը։ Տե՛ս «Եզրափակիչ դիտարկումներ Հայաստանի նախնական զեկույցի մասին», CRPD/C/ARM/CO/1, պարբերություն 5։ Չի ընդունվել, քանի որ ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի 8-րդ կետով, որպես սոցիալական ոլորտում պետության քաղաքականության հիմնական նպատակներից է մատնանշվում նաև հաշմանդամության կանխարգելման ծրագրերի իրականացումը, ինչը հաշվի է առնվել Նախագծի մշակման ընթացքում: Հետևաբար, Նախագծի 51-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված իրավակարգավորումը բխում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերի պահանջներից:
9 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ի 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10. Համալիր և տարեկան ծրագրերին համապատասխան, իրականացվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ խարանի և նրանց նկատմամբ խտրականության վերացման, դրական կերպարի ձևավորման և կենսամակարդակի բարելավմանն ուղղված հասցեական ծրագրեր և միջոցառումներ:»։ Ընդունելի է մասնակի: Նախագծի 51-րդ հոդվածի 10-րդ մասում կկատարվի համապատասխան լրացում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ հնարավոր կարծրատիպերի և նախապաշարումների բացառմանը, ինչպես նաև դրական կերպարի ձևավորմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացման վերաբերյալ:
10 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ձեռնարկում են համապատասխան միջոցներ՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող աղջիկների և տղաների հնարավորությունների և իրավունքների հավասարությունը»։ Չի ընդունվել, քանի որ Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված է երեխաների իրավահավասարությունը՝ անկախ մի շարք գործոններից, այդ թվում՝ սեռից և հաշմանդամությունից, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ երեխայի նկատմամբ խտրականության որևէ ձևի կիրառումը՝ նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված որևիցե գործոնով պայմանավորված, արգելվում է: Բացի այդ, Նախագծի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետությունն ապահովում է հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը և աջակցում է դրանց լիակատար իրականացմանը՝ առանց հաշմանդամության կամ հիվանդության պատճառով որևէ խտրականության, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Հետևաբար, առաջարկությամբ ներկայացված դրույթը լրացնելու անհրաժեշտություն առկա չէ:
11 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 51-ի 11-րդ կետով նախագիծը հղում է կատարում մեկ այլ նախագծի, որը դեռևս չի մտել ուժի մեջ։ Ընդունվել է ի գիտություն: Ներկայումս ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը և Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաև «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծում հաշմանդամություն ունեցող երեխաներին վերաբերող դրույթները, վերոհիշյալ իրավական ակտերի նախագծերի դրույթների՝ միմյանց հետ համահունչ լինելն ապահովելու անհրաժեշտությունից ելնելով: Եթե «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն ուժի մեջ մտած չլինի մինչև Նախագծի ընդունումը, ապա Նախագծում կկատարվի համապատասխան փոփոխություն:
12 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 55-ից հանել երկրորդ մասը։ Հարկադիր բուժումն արգելվում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով։ Տե՛ս Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի ընդհանուր մեկնաբանություն 1-ը և Հայաստանի նախնական զեկույցի մասին եզրափակիչ դիտարկումները, պարբերություն 23։ Չի ընդունվել, քանի որ նախագծի 55-րդ հոդվածի 2-րդ մասը մշակվել է, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները և բխում է ինչպես «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ գլխով սահմանված պահանջներից: Հարկ ենք համարում նշել նաև այն հանգամանքը, որ Նախագծի 55-րդ հոդվածի 2-րդ մասին նույնաբովանդակ դրույթ է պարունակում նաև «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը, ըստ որի՝ երեխան առանց օրինական ներկայացուցչի համաձայնության հոգեբուժական հաստատություն կարող է հոսպիտալացվել միայն դատարանի վճռով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
13 «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 24.11.2017 00:04:37 Հոդված 55-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է հոգեբանասոցիալական հաշմանդամություն ունեցող երեխաների հարկադիր ինստիտուցիոնալացումը և բուժումը, այդ թվում՝ ոչ կոնսենսուսային հոգեբուժությունը:»։ Չի ընդունվել, քանի որ նախ և առաջ, «հոգեբանասոցիալական հաշմանդամություն» եզրույթ, որպես այդպիսին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերը կարգավորող նորմատիվ իրավական ակտերով) սահմանված չէ: Ինչ վերաբերում է հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական կազմակերպությունում կամ այլ բժշկական հաստատության կազմում գտնվող հոգեբուժական բաժանմունքում երեխայի բուժմանը, ապա դրա հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթները ներառված են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 55-րդ հոդվածով:
14 Մուշեղ Հովսեփյան 24.11.2017 01:10:00 Հոդված 35-ը լրացնել նոր մասով՝ հետևյալ բովանդակությամբ. «Արգելվում է ինտերսեքս երեխաների նկատմամբ առանց ազատ և տեղեկացված համաձայնության ցանկացած բժշկական ընթացակարգ կամ միջամտություն»։ Չի ընդունվել, քանի որ բժշկական միջամտության համար մարդու, այդ թվում երեխայի համաձայնությունը ստանալու, բժշկական օգնությունը և սպասարկումն առանց մարդու համաձայնության իրականացնելու, բժշկական միջամտությունից հրաժարվելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով, մասնավորապես՝ այդ օրենքի 8-րդ, 16-րդ, 17-րդ, 21-րդ հոդվածներով: