Add to favourites

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1․Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը,

Նախագծերի ընդունումը պայմանավորված է Երևան քաղաքի վարչական տարածքում բեռնափոխադրումները, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

2․Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Ներկայումս նման կանոնակարգման բացակայությունը խաթարում է քաղաքի բնականոն գործունեությունը, խոչընդոտ հանդիսանում երթևեկության անվտանգ և անխափան իրականացման համար:

Տրանսպորտային անվտանգությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համակարգի հիմնական բաղկացուցիչներից է, որը ենթադրում է տրանսպորտային անվտանգության ապահովման ժամանակակից համակարգի ստեղծում և դրանից բխող համապատասխան միջոցառումների ձեռնարկում: Հայաստանի Հանրապետության տրանսպորտային անվտանգության ապահովման բնագավառի որոշ գործառույթներ բաշխված են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, որոնցից յուրաքանչյուրն իրականացնում է գործառույթներ` ուղղված տրանսպորտի ոլորտում համակարգային բարեփոխումների արդյունավետ իրականացման համար: Չնայած վերջին տարիներին մայրաքաղաքում իրականացված լայնածավալ բարեփոխումներին, այդուհանդերձ, ձեռնարկված միջոցառումները համարժեք չեն աննախադեպ աճ գրանցած ավտոտրանսպորտի պահանջարկին, որի արդյունքն էլ այսօր մայրաքաղաքում օրեցօր ավելացող խիտ երթևեկությունն է՝ հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին:

Կարելի է փաստել, որ այսօր պետության առջև ծառացած կարևորագույն հիմնախնդիրներից մեկը քաղաքում օրեցօր ավելացող խցանումների թվաքանակի կրճատումն է, որոնք հաճախ կաթվածահար են անում քաղաքի բնականոն գործունեությունը և երբեմն կիլոմետրերով ձգվող խցանումների հետևանքով մարդիկ ստիպված են քաղաքի մի մասից մյուսը հասնելու համար ժամերով սպասել։ Տրանսպորտի ոլորտում առաջացող հիմնախնդիրները մեծ թվով պայմանավորված են նաև տրանսպորտային հոսքերում ծանրաքարշ բեռնատար տրանսպորտային միջոցների թվի կտրուկ աճով, որոնք ինքնին խոչընդոտ են հանդիսանում քաղաքում անխափան և անվտանգ երթևեկության ապահովման համար:

3․ Կարգավորման առարկան

Նշված հիմնախնդիրների կանոնակարգման նպատակով՝ Նախագծերով առաջարկվում է համայնքի ավագանուն վերապահել լիազորություն՝ սահմանելու Երևան քաղաքի վարչական տարածքում բեռնափոխադրման, այդ թվում նաև՝ շինանյութի տեղափոխման կազմակերպման պահանջները, պայմանները, սահմանափակումները և վարչական պատասխանատվություն նախատեսել հիշյալ պահանջների, պայմանների և սահմանափակումների խախտման համար:

4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

5․Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

6․Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու ընդունելու համայնքի ավագանու որոշում:

7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

  • Discussed

    11.01.2023 - 26.01.2023

  • Type

    Law

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2277

Print