Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1192-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 02/16.11/33985-2022 հանձնարարականի կատարմամբ, այն է թույլատվական փաստաթղթերը՝ բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելու գործընթացն ապահովելու հետ, անհրաժեշտություն է առաջացել համապատասխան լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1192-Ն «Պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության անցկացման կարգը և պեստիցիդների ու ագրոքիմիկատների ներմուծման և արտահանման մասին եզրակացության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1151-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1192-Ն որոշման N 1 հավելվածում։ Իրավական ակտի ընդունման դեպքում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի գործարկման օրվանից սկսած Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, պահպանվող և իրացվող պեստիցիդների ու ագրոքիմիկատների փորձաքննության  եզրակացության (այսուհետ՝ Եզրակացություն) տրամադրումը կիրականացվի բացառապես էլեկտրոնային եղանակով։

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունմամբ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առևտրի հարթակի և պետական կառավարման մարմինների միջև հարթակի ներդրմամբ պայմանավորված՝ Եզրակացության տրամադրումը իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)» համակարգի միջոցով»: Նախագծի ընդունման նպատակն է համապատասխան թույլատվական փաստաթղթերի, մասնավորապես Եզրակացության տրամադրման գործընթացը կարգավորող ենթաօրենսդրական իրավական ակտում նախատեսել և կատարել համապատասխան լրացումը, որպեսզի վերոնշյալ համակարգի գործարկման պահից սկսած տնտեսվարողները հնարավորություն ունենան իրավական հիմքերի առկայության հիման վրա անմիջապես օգտվելու համակարգից  և իրավական դաշտում խոչընդոտներ ու բացեր չլինեն։

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշում, մասնավորապես, համաձայն 2.4-րդ՝ «Գյուղատնտեսություն» բաժնում ներկայացված կետի՝ 

- ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի թույլատվական փաստաթղթի՝ Եզրակացության ստացման և ներկայացման գործընթացի իրականացումը՝ համացանցային կայք էջում հասանելի /www.trade.gov.am/ «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)»  համակարգի միջոցով, որը կստեղծի առավել հարմարավետ պայմաններ տնտեսվարողների համար: 

  • Discussed

    09.01.2023 - 24.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2655

Print