Add to favourites

The draft has been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն ամբողջությամբ կհստակեցնի Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կանոնները: Այս նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման համար, մասնավորապես՝ բժշկական արտադրատեսակների ներմուծման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:

  • Discussed

    05.01.2023 - 20.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3186

Print

Suggestions

«Ռոմա» ՍՊԸ

20.01.2023

Ի լրումն նախորդ առաջարկի, նշեմ որ ՀՀ տարածք են ներմուծվում նաև բժշկական արտադրատեսակներ, որոնց պիտանիության ընդհանուր ժամկետը 2 ամիս է։ Հետևաբար նշված բժշկական արտադրատեսակների համար նպատակահարմար չէ սահմանաել պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետ, դարձյալ հաշվի առնելով Հայաստան կատարվող ներմուծումների լոգիստիկական բարդությունները։

«Ռոմա» ՍՊԸ

19.01.2023

Հավելված N1-ի 8-րդ կետով սահմանվում է. «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահին բժշկական արտադրատեսակի պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետը պետք է լինի նվազագույնը մեկ տարի: Այն դեպքում, երբ բժշկական արտադրատեսակի պիտանիության ընդհանուր ժամկետը մեկ տարի է կամ դրանից պակաս, ապա ներմուծման պահին պիտանիության մնացորդային ժամկետը պետք է լինի ոչ պակաս, քան պիտանիության ընդհանուր ժամկետի 2/3-ը: Ավելի կարճ պիտանիության մնացորդային ժամկետով բժշկական արտադրատեսակի ներմուծումը թույլատրվում է պետության կարիքների համար՝ լիազոր մարմնի որոշման հիման վրա:»։ ՀՀ ներմուծվող մեծ թվով բժշկական արտադրատեսակների պիտանիության ընդհանուր ժամկետը մեկ տարի է, ուստի ՀՀ տարածք ներմուծման պահին այդ ապրանքների պիտանիության (շահագործման) մնացորդային ժամկետը փոքր է լինում պիտանիության ընդհանուր ժամկետի 2/3-ից, հաշվի առնելով, որ այդ ապրանքների մեծ մասը ներկրվում են Չինաստանից։ Կառավարության որոշման նախագծի վերոնշյալ կետով սահմանված պիտանիության մնացորդային ժամկետները լրջագույն խնդիրներ են առաջացնելու մեծ թվով բժշկական արտադրատեսակների ներմուծման հարցում, ինչն էլ իր հերթին բերելու է լաբորատոր հետազոտությունների ընդհատման։ Հաշվի առնելով Հայաստան կատարվող ներմուծումների լոգիստիկական բարդությունները և վերոգրյալը, խնդրում եմ վերանայել նախագծի վերոնշյալ կետը։

ԼԵՎՈՆ ԵՎ ԼԱՄԱՐԱ ՍՊԸ

17.01.2023

Քանի որ բժշկական պարագաների ներկրման ցիկլը տևում է պատվերից մինչև ներկրման օրը մոտ վեց ամիս, ապա պետք է պահանջվող մակնշման կոնկրետ պայմանները ներկայացվեն ներկրողներին պահանջը ներկայացվելուց մինիմում մեկ տարի առաջ, որպեսզի հնարավոր լինի ներկրվող պարագաների համար պատվիրել նոր դիզայնով և պահանջվող թարգմանություններով ու նշաններով պատրաստված փաթեթավորումներով բժշկական նշանակության ապրանքներ: Կան ապրանքներ , որոնց վերամակնշումը ՀՀ ներկրելուց հետո տեխնիկապես շատ մեծ դժվարություն կկզամի, կփչացնի փաթեթավորումները համապատասխանորեն վատացնելով պահպանման և տեղափոխման համար նախատեսված փաթեթավորումները:

See more