Add to favourites

<<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը և վճարման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերի և դրանց վճարման կարգի սահմանման, ինչպես նաև ՀՀ վարչապետի 30.12.2022թ. N 1558–Ա որոշմամբ հաստատված ցանկի 2-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

    «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 47-րդ հոդվածում 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՀO-506-Ն oրենքով կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն սահմանվել է մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով պայմանավորված՝ օրենքի 61-րդ հոդվածի 18.1-ին, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 16-րդ հոդվածի 5.1-ին մասերի համաձայն այդ զինծառայողների համար սահմանվել է հավելավճար հաշվարկելու իրավունք, որի վճարման կարգը և հավելավճարների չափերը ենթակա են սահմանման ՀՀ կառավարության որոշմամբ:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

    Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը, հավելավճարի վճարման պայմանները:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները

     Որոշման նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում առաջացնում է լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետի պահանջների, ի դեմս՝ արհեստավարժ զինվորական ծառայության աստիճանական անցման, զինվորական ծառայության շահադրդման նյութական և բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինծառայության գրավչության բարձրացման ապահովման հետ:

  • Discussed

    05.01.2023 - 21.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2561

Print

Suggestions

Նորիկ Շահնազարյան

07.01.2023

Հավելավճարը հարկման ենթակա է?

See more