Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1․Անհրաժեշտությունը

  Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում զբոսաշրջային հոսքերի որոշակի նվազմամբ, ինչպես նաև ձմեռային սեզոնին ընդառաջ դեպի այդ մարզեր հոսքերի խթանման անհրաժեշտությամբ:

 

2․Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում առկա մահճակալային ֆոնդն այս պահին օգտագործվում է իր միջին սեզոնային ծանրաբեռնվածությունից պակաս չափով, սակայն տնտեսավարողները պատրաստ են ընդունելու ավելի մեծ թվով զբոսաշրջիկների: Միևնույն ժամանակ, կապված վերջին շրջանում Հայաստան տեղափոխված մեծ թվով նոր բիզնեսների ակտիվությամբ, երևանյան հյուրանոցային տնտեսության օբյեկտները գործում են մեծ ծանրաբեռնվածությամբ:

Նշված անհամաչափությունը որոշակիորեն մեղմելու, ինչպես նաև ձմեռային սեզոնին անցումը սահուն կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշակիորեն ուղղորդելու հյուրանոցային ծառայություններից օգտվողներին:

 3․Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ՀՀ տարածքային համաչափ զարգացմանը, զբոսաշրջային ուղղությունների լիարժեք օգտագործմանը:

 

 4․Առաջարկվող լուծումները

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ից 2023 թվականի մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային տնտեսության օբյեկտում մատուցված ծառայություններից օգտվող տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում` ծառայության գնի 60%-ի չափով, բայց ոչ ավելի քան 3,000,000.00 դրամը։

 

 5․Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող կարգավորումները նպատակ ունեն հյուրանոցային ծառայությունների գնի փոխհատուցման միջոցով ակտիվացնել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային հոսքերը:

 

6․Նախագիծը մշակող մարմինը

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի կողմից:

 

7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

 

 8․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել լրացուցիչ մոտ 2500 զբոսաշրջիկի այցելություն Սյունիքի և Վայոց ձորի մարզեր, որոնք կստեղծեն լրացուցիչ եկամուտներ ինչպես հյուրանոցային տնտեսության, այնպես էլ հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսավարողների համար:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է պետական բյուջեից ծախսել մոտավորապես 45,000,000․00 դրամ: Նշված գումարը հաշվարկվել է` հիմք ընդունելով զբոսաշրջային գործակալությունների և հյուրանոցային տնտեսության օբյեկտերի ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքները, ինչպես նաև նախորդ ժամանակաշրջանի վիճակագրական տվյալները, ենթադրվում է, որ մոտ 2500 հոգի (աշխատակից) կօգտվի հյուրանոցային ծառայություններից: Նախատեսվում է նաև, որ միջինում կիրականացվի 2 գիշերակաց` յուրաքանչյուր գիշերակացի համար վճարելով միջինում 20,000․00 դրամ, ընդ որում միջին գինը որոշվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գործող հյուրանոցային համալիրների գների վերլուծության արդյունքում։

Ակնկալվում է, որ միջոցառման հիմնական շահառուները կլինեն առավել կայացած միջին և խոշոր ընկերությունները, որոնք, որպես կանոն, գործում են հարկման ընդհանուր համակարգում, ուստի փոխհատուցման չափը որոշելիս հաշվի է առնվել շահութահարկի և եկամտային հարկերի գծով պարտավորությունների կատարման արդյունքում փոխհատուցման փաստացի չափի էական նվազումը:  

Չնայած միջոցառման շահառու հանդիսացող բնակավայրերի կացության և հանրային սննդի ոլորտի հարկ վճարողների զգալի մասը, ըստ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության, գործում է միկրոձեռնարկատիրության համակարգում` ենթադրվում է, որ շահառուներն առավելապես օգտվելու են  առավել բարձր կարգի ծառայություններ մատուցող հյուրանոցներից և հանրային սննդի օբյեկտներից, որոնք իրենց հերթին վճարելու են հարկեր (ԱԱՀ, շահութահարկ, շրջանառության հարկ)` նվազեցնելով պետական բյուջեից փաստացի իրականացվող ծախսերի մեծությունը:

  • Discussed

    05.01.2023 - 20.01.2023

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2735

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

05.01.2023

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Ըստ էության համաձայնվելով կառավարության որոշման նախագծի նպատակադրման հետ, այդուհանդերձ դեմ ենք արտահայտվում դրան՝ հետևյալ հիմնավորումներով. 1. ըստ էության Նախագծով նախատեսվում է հարկային արտոնություն տալ նշված մարզերի տնտեսվարող սուբյեկտներին, ինչը հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի հայեցակարգի, ինչպես նաև ՀՀ պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների ռազմավարության սկզբունքներին, 2. Նախագծից պարզ չի դառնում, թե մատուցվող ծառայությունների գնի 60 տոկոսով փոխհատուցումը ում է տրվում՝ տնտեսվարողին, թե ծառայություններից օգտվողին: Եթե 1-ին դեպքն է, ապա չեմ կարծում, որ այդպիսով կխթանվի ներգնա տուրիզմը. այդ քայլով պարզապես տնտեսվարողներին տրվում է փոխհատուցում ՝ չմատուցված ծառայությունների համար, ինչը պարզապես կսովորեցնի տնտեսվարողին անգործության դիմաց փոխհատուցում ստանալու արատավոր գործելակերպին: Իսկ երկրորդ դեպքում՝ իրապես կխթանվի շահառուների այցելությունը տվյալ մարզեր՝ հայտարարված ծառայությունների 60 տոկոս զեղչ պայմաններում: Հետևապես անհրաժեշտ է նախագծում հստակություն մտցնել նպատակադրման իրացման մեխանիզմի մեջ, 3. Նախագծում նաև կա խառնաշփոթ հարուցող մեկնաբանություն, հիմնավորում: Դրանում արդարացիորեն նշվում է, որ նշված ոլորտներում գործող տնտեսվարողների մեծ մասը գործում են միկրոձեռնարկատիրության ռեժիմում, հետևապես այս ծրագիրը չի կարող անդրադառնալ նրանց: Այդ դեպքում չեք կարծում, որ այս ծրագրով կոռուպցիոն ռիսկերի դրսևորման համար բարենպաստ հող է նախապատրաստվում, 4. Նախագծում ֆինանսական հիմնավորումը փոխարդաձաբար կապված չեն իրար: Այսպես, նշվում է, որ ըստ գնահատման 2500 աշխատողի (այցելուի) հաշվարկով է տրված ֆինանսկան գնահատականը, ինչը կազմում է պետական բյուջեից 45.0 մլն դրամի հատկացում այս ծրագրին: Մինչդեռ ըստ մեր հաշվարկի այդ գումարը առավելագույնս կարող է կազմել 7.5 մլրդ դրամ (2500*3,0 մլն դրամ): Խնդրում ենք Նախագծում հստակեցրեք փոխհատուցման ձևը, հասցեատիրոջը, չափը և ՀՀ պետական բյուջեից հատկացման չափը: Այդ դեպքում միայն հավանաբար ընդունելի կլինի Նախագիծը:

See more