Add to favourites

Located in RA Government

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

 

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Առևտրային արբիտրաժի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի ՀՕ-55-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում.

1) 4-րդ կետի առաջին նախադասության «վեճերը» բառից հետո լրացնել «, ներառյալ՝ դրանց առնչությամբ գործարքների կնքված լինելու կամ անվավերության հետ կապված հարցերը» բառերը.

2) 7-րդ կետի «25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի» բառերը փոխարինել «25-րդ հոդվածի 1-ին կետի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «Սույն օրենքի» բառերից հետո լրացնել «16-րդ հոդվածի 3-րդ մասով,» բառերով:   

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «որևէ ձևով» բառերից առաջ լրացնել «սույն մասով սահմանված» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ նախադասությունում «իսկ» բառից հետո լրացնել «միջազգային արբիտրաժի դեպքում» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում.

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Արբիտրին բացարկ կարող է հայտնվել միայն այն դեպքում, եթե առկա են հանգամանքներ, որոնք հիմնավոր կասկած են առաջացնում նրա անկողմնակալության կամ անկախության վերաբերյալ, կամ նա չունի կողմերի համաձայնությամբ սահմանված համապատասխան որակավորում: Արբիտրին բացարկ հայտնելու հիմքերը, ի թիվս այլնի, ներառում են այն դեպքերը, երբ.

1) արբիտրը կանխակալ վերաբերմունք ունի արբիտրաժի կողմի կամ մասնակցի(կողմի ներկայացուցչի, արբիտրաժային վարույթում որպես վկա, փորձագետ, մասնագետ ներգրավված անձանց) նկատմամբ.

2) արբիտրը նախկինում մասնակցել է արբիտրաժի կողմերի մասնակցությամբ նույն առարկայի մասին, սակայն տարբեր փաստական հիմքերով գործի վեճի քննությանը.

3) արբիտրի հետ փոխկապակցված անձը հանդիսացել է կամ հանդիսանում է արբիտրաժի կողմ կամ մասնակից.

4) արբիտրը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ իր հետ փոխկապակցված անձը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ:»:

2) լրացնել նոր 2.1-2.2-րդ մասեր.

«2.1. Սույն Օրենքի իմաստով արբիտրի հետ փոխկապակցված անձ է հանդիսանում.

1) այն իրավաբանական անձը.

ա. որի կանոնադրական կապիտալում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը ունեն մասնակցություն.

բ. որի որոշումները արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը օրենքով չարգելված այլ ձևով հնարավորություն ունեն կանխորոշել կամ տալ կատարման համար պարտադիր ցուցումներ.

գ. որում արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը հանդիսանում է կառավարման մարմնի անդամ.

դ. որի հետ արբիտրը կամ սույն մասի 2-րդ կետով նախատեսված անձը տվյալ արբիտրաժային վարույթի առնչությամբ գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

2) այն ֆիզիկական անձը.

ա. ով արբիտրի ընտանիքի անդամ է (ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ամուսնու ծնողը կամ զավակի ամուսինըինչպես նաև համատեղ ապրող  անձինք).

բ. ում հետ արբիտրը վարում է ընդհանուր տնտեսություն կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն:

2.2. Արբիտրաժային հաստատությունները սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերից բացի իրենց ներքին կանոններով կարող են նաև սահմանել արբիտրին բացարկ հայտնելու այլ հիմքեր:»:

 

Հոդված 6. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «առ ոչինչ» բառը փոխարինել «անվավեր» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասում «միջոցը չվնասելու» բառերը փոխարինել «միջոցի կատարումն անհնարին դարձնող գործողությունը չիրականացնելու» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունից հանել «արբիտրաժի կանոնակարգով սահմանված ձևով, իսկ արբիտրաժի կանոնակարգով նման ձև սահմանված չլինելու դեպքում արբիտրաժային վարույթն իրականացվում է» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասում «վայրի օրենքը շարունակվում է» բառերը փոխարինել «վայրի օրենսդրությամբ ամրագրված ընթացակարգային նորմերը շարունակվում են» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի.

1) առաջին նախադասության մեջ «կոլիզիոն նորմերով» բառերից հետո լրացնել «՝ պատճառաբանելով այդ ընտրությունը» բառերը.

2) երկրորդ նախադասությունը հանել:

 

Հոդված 11. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով.

«1.1. Արբիտրաժային տրիբունալը կարող է մերժել հաշտության համաձայնության հիմքով վճիռ կայացնելը, եթե գտնում է, որ հաշտության համաձայնությունը կայացվել է արբիտրաժի իրավասության շրջանակներից դուրս գտնվող հարցի վերաբերյալ, կամ այն հակաօրինական է:»:

         

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասում «բեկանման» բառը փոխարինել «չեղյալ ճանաչման» բառերով։

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-110-Ն Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 317-րդ հոդված 3-րդ մասի, 322-րդ հոդվածի 3-րդ մասի, 327-րդ հոդվածի 3-րդ մասի և 333-րդ 7-րդ մասի «մշտապես գործող արբիտրաժի նախագահի կողմից» բառերը փոխարինել «մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 318-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ,

«2. Եթե արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմում, ապա նշված դիմումները միացվում են և քննվում են արբիտրաժի վճռի համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակներում:».

2)լրացնել նոր՝ 2.1-2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:

2.2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 3. Օրենսգրքի 320-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) դատարանի եզրահանգումը՝

ա) արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու.

բ) դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու.

գ) սույն Օրենսգրքի 318-րդ հոդվածի 2.1-2.3-րդ մասերով սահմանված դեպքերում դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 323-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «մեկ ամսվա» բառերը փոխարինել «տասնհինգ օրվա» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տրամադրելու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումները միացվում են և քննվում են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակներում:».

3) լրացնել նոր՝ 6.1-6.2-րդ մասերով.

«6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:

6.2. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

 

Հոդված 5. Օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

4) դատարանի եզրահանգումը՝

ա. արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու.

բ. կատարողական թերթ տալը մերժելու.

գ. սույն Օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-6.2-րդ մասերով սահմանված դեպքերում արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին:

 

Հոդված 6. Օրենսգրքի 326-րդ հոդվածԻ 1-ին մասում «և միջազգային առևտրային արբիտրաժների» բառերը հանել:

 

Հոդված 7. Օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «արբիտրաժային դատարանի կամ միջազգային առևտրային արբիտրաժի» բառերը փոխարինել «արբիտրաժի» բառով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 333-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) սույն օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում արբիտրաժին դատական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու պահին գործն արբիտրաժի համապատասխան փուլում գտնվելու մասին վկայող փաստաթուղթը,»:

 

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Discussed

    29.12.2022 - 13.01.2023

  • Type

    Law

  • Area

    Justice, Civil and commercial legislation, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2317

Print