Add to favourites

Under development

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

          Հոդված 1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» 2021 թվականի մայիսի 5-ի ՀՕ-194-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 2 Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «և տարեկան ծրագրերին»  բառերը  փոխարինել «ծրագրին» բառով։

Հոդված 3 Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ ենթակետը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 4 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «և տարեկան ծրագրերի նախագծերը և դրանք» բառերը փոխարինել «ծրագրի նախագիծը և» բառերով․

Հոդված 5 Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «, իսկ աշխատանքների տարեկան համամասնություններն արտացոլվում են տարեկան ծրագրում» բառերը։

Հոդված 6 Օրենքի 12-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7 Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ մասում «և տարեկան ծրագրերի» բառերը փոխարինել «ծրագրի» բառերով։

Հոդված 8 Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով։

Հոդված 9 Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ, 6-րդ կետում և 7-րդ մասում «և տարեկան ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով։

Հոդված 10 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից։

 

 

 

  • Discussed

    26.12.2022 - 11.01.2023

  • Type

    Law

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2263

Print

Suggestions

«Արազա» ԲՀԿ

26.12.2022

Օրենքի 15-րդ կետն ուժը կորցչած ճանաչելու որոշմամբ ոտնահարվում են հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների ապահովման իրավունքը, ինչը հակառակ պնդման խտրականություն լինելուց բացի մարդու իրավունքների կոպիտ խախտում է և հարիր չէ Սահմանադրորեն սոցիալական հռչակած պետությանը:

See more