Add to favourites

The draft has been accepted

Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին որոշման նախագիծ

Համայնքի բյուջեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքնակառավարման մարմինների` օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:
    «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 38-րդ հոդվածի
1-ին մասի 1-ի կետի և 83-րդ, 85-րդ, 86-րդ, 89-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով: :
Համայնքի ավագանու որոշումով կարգավորվում են համայնքի բյուջի եկամուտների ձևավորման և ծախսման հետ կապված իրավահարաբերությունները։
Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել  է 285327,4 հազար դրամ :

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 95926,4 հազար դրամ՝ 2022 թվականի հաստատված 71686,7 հազար դրամի դիմաց, ավել է նախորդ տարվա ցուցանիշից 24239,7 հազ դրամով։

Թումանյան համայնքի 2023 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 318797.7 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի
285327.4 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 33470.3 հազար դրամը ՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը ( հողի օտարումից) նախատեսվելէ 20000.0 հազար դրամ:  
Նախագծով առաջարկվող վարչական բյուջեի ծախսերում 40.1 %-ը կամ
285327,4 հազ.դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, «Տնտեսական հարաբերություններ ոլորտին» 8.1%-ը կամ 23200,0հազ.դրամը, «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 4,6 %-ը կամ 13000,0 հազ.դրամը,«Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն ոլորտին, 7.1 %-ը կամ 20300,0 հազ դրամը, «Հանգիստ, մշակույթ և կրոն ոլորտին ,
 2.6 %-ը կամ 7500,0 հազ դրամը,   «Կրթություն»ոլորտին 17.8 %-ը կամ 50796,0 հազ դրամը , «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին 1.2 %-ը կամ 3300,0 հազ.դրամը, «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր»ոլորտին 52881.4 հազ.դրամը ։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 18.5 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Համայնքի ավագանու որոշումը ենթաօրենսդրական նոմատիվային բյութի իրավական ակտ է :
 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է՝
1) նորմատիվ իրավական ակտ` Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար.

3) ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ` Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ.։
Հայամայնքի ավագանին Սահմանադրության և Տեղական ինքնակառավարման մասին», օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված է որպես Սահմանադրությամբ նախատեսված մարմին ընդունել նորմատիվ իրավական ակտ։ Այն պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

  • Discussed

    13.12.2022 - 28.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Tumanyan municipality of Lori region

Public discussion

19.12.2022 09:42

https://tumanyancity.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=1696#.Y5gSsX1Bzcs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2252

Print