Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Միջուկային տեղակայանքներում վթարային իրավիճակների ճառագայթային հետեվանքների գնահատման պահանջները հաստատելու մասին

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Միջուկային անվտանգության մասին» կոնվենցիայի 16 հոդվածի 2-րդ կետի պահանջից, համաձայն որի   կոնվենցիայի անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվում է միջոցառումներ ձեռնարկել ապահովելու ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների՝ միջուկային տեղակայանքների անձնակազմի,  բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը հնարավոր վթարների դեպքում: Վթարների պլանավորման եւ հակազդման գործողություններն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ նախագծային վթարների ճառագայթային հետևանքների գնահատման պահանջներ:

 2. Կարգավորման առարկան

Վերոհիշյալ որոշման ընդունմամբ կսահմանվեն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտներում` միջուկային տեղակայանքներում վթարների ճառագայթային հետևանքների գնահատման պահանջներ:

 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունմամբ կսահմանվեն ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների՝ միջուկային տեղակայանքների  վթարների ճառագայթային հետևանքների գնահատման պահանջները, որոնց օգնությամբ հնարավորինս հստակ կսահմանվեն վթարային պլանավորման եւ հակազդման գործողությունները, ապահովելու անձնակազմի, բնակչության եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցությունից:

  • Discussed

    02.11.2017 - 22.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Nuclear safety

  • Ministry

    Nuclear Safety Regulatory Committee

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12189

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: