Add to favourites

՞Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների պլանը հաստատելու մասին՞

  1. ՀՀ կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մշակույթի ոլորտում ռազմավարության մշակման և ընդունման անհրաժեշտությունից, որն էլ իր հերթին  բխում է ոլորտի առջև ծառացած խնդիրներին համալիր լուծում տալու, մեկնարկած բարեփոխումները համակարգելու հրամայականից։ Ռազմավարությունը կառուցված է մշակութային ժառանգության և ժամանակակից արվեստի բնագավառների համընդգրկուն վերլուծություններին ուղղված գործիքակազմի և մշակույթի՝ որպես կայուն զարգացման ռեսուրսի դիտարկման և օգտագործման համար անհրաժեշտ միջոցառումների առաջարկների հենքի վրա: Ռազմավարությունն ամրագրում է ոլորտի զարգացման տեսլականը ու նպատակները, նախանշում բարեփոխումներից ակնկալվող արդյունքները և ազդեցությունը անհատի և հասարակության վրա։ Առաջիկա 5 տարիներին Ռազմավարությունն ուղենիշային է լինելու ոլորտում մշակվող և առնչվող ռազմավարական այլ փաստաթղթերի ու քաղաքակա­նու­թյունների համար։

 

 

 

 

  • Discussed

    06.12.2022 - 21.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Preservation and use of movable cultural heritage, Historical and cultural heritage protection, Intangible cultural heritage protection, Contemporary art

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3270

Print