Add to favourites

«ՀՀՇՆ 24-02-2022 «ՇԵՆՔԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ. ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀՇՆ 24-02-2022 «ՇԵՆՔԵՐԻ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ. ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1. Անհրաժեշտությունը

ՀՀՇՆ 24-02-2022 «Շենքերի էներգաարդյունավետության ապահովում. Էներգաարդյունավետության գնահատման ցուցանիշներ» շինարարական նորմերի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման 3-րդ կետի հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող բնակելի, հասարակական  և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար էներգաարդյունավետության ապահովման նվազագույն պահանջները, գնահատման ցուցանիշների  չափանիշները, էներգաարդյունավետության գնահատման-հաշվարկման պարզեցված (կիրառման համար մատչելի) մեթոդաբանությունը   գործող օրենսդրական, ենթաօրենսդրական  ակտերով կամ նորմատիվատեխնիկական փաստաթղթերով ամբողջական ծավալով և տեխնոլոգիական լուծումներով ներկայացված չէ:

Կլիմայի փոփոխության մասին ՀՀ Չորրորդ Ազգային հաղորդագրությունն (2020) ըստ կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ)՝ բնակելի, հասարակական և արտադրական շենքերը առանձնացվում են, որպես ջերմոցային գազերի արտանետումների հիմնական աղբյուր, դասելով դրանք  կլիմայի փոփոխության մեղմման հարցում երկրի  տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների շարքին:

ՀՀ շրջական միջավայրի նախարարության ջերմոցային գազերի ազգային կադաստրի 2017 թվականի հաշվետվության համաձայն՝ էներգետիկ սեկտորի ընդհանուր ջերմոցային գազի արտանետումների 18%-ի աղբյուրը բնակելի շենքերում վառելիքի այրումն է, իսկ 7%-ը՝ հասարակական և արտադրական շենքերում վառելիքի այրումը: Բնակելի շենքերում էներգիայի վերջնական սպառումը (ԷՎՍ), երկրի ընդհանուր ԷՎՍ (2015-2018 թթ.) մեջ կազմում է 33%-38%, իսկ արտադրական/հասարակական նշանակության շենքերի մասով՝ 18%-20%:

Միաժամանակ էներգիա սպառող Շենքերն էներգախնայողության զգալի ներուժ են, որը հնարավոր է իրացնել արդի էներգաարդյունավետ (ԷԱ) տեխնոլոգիաների և պրակտիկայի արդյունավետ կիրառման, ՇԷԲ (շենքի էներգետիկ բնութագիր) սերտիֆիկացման համակարգի կայացման, ռիսկերի նվազեցման քաղաքականության, ԷԱ վարկավորման ներդրման և այլ միջոցառումների իրականացման շնորհիվ:

Հայաստանը 2004 թվականին ընդգրկվել է Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում, ինչը նպատակ ունի նպաստելու Հայաստանի օրենսդրության, նորմերի և ստանդարտների ներդաշնակեցմանը Եվրոպական միության չափանիշներին: Վերջինիս առնչությամբ կարևորվում են ԵՄ հրահանգները (դիրեկտիվները), այդ թվում «Շենքերի էներգետիկ բնութագրերի վերաբերյալ» 2010/31/ԵՄ հրահանգը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունները, ՇԷԲ ստանդարտների ընդունումը:

Խնդրի կարգավորման առաջնահերթությունը բխում է Հայաստանում գոյություն ունեցող շենքերի էներգաարդյունավետությունը (անվտանգությունը) բարձրացնելու և էներգիայի հիմնական սպառողի (բնակելի, հասարակական և արտադրական շենքերի) կողմից ջերմոցային գազերի արտանետումների ծավալը նվազեցնելու, ինչպես նաև դրանց համար էներգետիկ բնութագրեր կազմելու, էներգաարդյունավետության դասը որոշելու, էներգաարդյունավետության գնահատման ցուցանիշներ սահմանելու և համապատասխան մեթոդաբանություն մշակելու անհրաժեշտությամբ:

Նշված նորմերի մշակումը հանդիսանում է AM 1.4/2019  «Աջակցություն շենքերի էներգետիկ բնութագրերի հաշվարկման միասնական մեթոդաբանության  մշակման 2021-2025 թվականների գործողությունների ծրագրով» նախատեսված 1-ին և 2-րդ տարիների միջոցառումների մաս, որն ընդունվել է Միջազգային Էներգետիկ Խարտիայի կողմից 2020 թվականի հունիս ամսին:

Որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է ՀՀՇՆ 24-02-2022 «Շենքերի էներգաարդյունավետության ապահովում. Էներգաարդյունավետության գնահատման ցուցանիշներ» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 9-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/10 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը պատվիրվել են «Շենքերի էներգաարդյունավետության ապահովում. Էներգաարդյունավետության գնահատման ցուցանիշներ» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 320 օրացուցային օրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետությունում նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության ապահովման նպատակով միջազգային չափանիշներին համապատասխան շինարարական նորմեր:

  • Discussed

    06.12.2022 - 22.12.2022

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2118

Print

Suggestions

Արմեն Գևորգյան

07.12.2022

ներկայացված շինարարական նորմերի նախագիծը չի կարող նպաստել ՀՀ կառավարության 12.04.2018թ․ N426-Ն որոշմամբ սահմանված պարտավորությունների կատարմանը։

Արմեն Գևորգյան

07.12.2022

3. Բացակայում է գոյություն ունեցող ՀՀ օրենսդրական, ենթաօրենսդրական իրավական ակտերի, նորմատիվատեխնիկական և այլ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտության և նպատակահարմարության վերաբերյալ վերլուծությունը և եզրակացությունը, հատկապես՝ • ՀՀՇՆ 24-01-2016 «Շենքերի ջերմային պաշտպանություն», ՀՀՇՆ II-7.02-95 «Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների.Նախագծման նորմեր», • ՀՀՇՆ IV-12.02.01-04 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում» և • ՀՀՇՆ 22-03-2017 «Արհեստական և բնական լուսավորում» շինարարական նորմերի առումով։

See more