Add to favourites

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին»

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ կառավարման համակարգի ստեղծման նպատակով մշակվել է «Քիմիական նյութերի մասին» օրենքի նախագիծը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-Լ որոշման Հավելված 1-ի  «Շրջակա միջավայրի նախարարություն» բաժնի 7-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով ամրագրված միջոցառումների կատարման պահանջներից ելնելով Կառավարությունը պետք է սահմանի «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման կարգը»։ 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի ընդունմամբ վտանգավոր քիմիական նյութեր ներմուծողների և արտահանողների համար սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը կիրառվելու է Կառավարության որոշմամբ սահմանած «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման» կարգը խախտելու համար:

Նախատեսվում է օրենսգիրքը լրացնել 188.2. հոդվածով և նշված հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախատումների համար պատասխանատվության միջոցների կիրառումը վերապահել շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողություն (հսկողություն) իրականացնող տեսչական մարմնին:

Քանի որ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշման հավելված 1-ի, կարգը Կառավարության կողմից «Վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման կարգը» կընդունվի 2023 թվականի նոյեմբերին, իսկ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» ԵԱՏՄ կանոնակարգը նախատեսվում է, որ ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերից, ուստի նախատեսվում է օրենսգրքի 188.2. հոդվածի ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել 2025 թվականի հունվարի 1-ը։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության կանխարգելումը վտանգավոր քիմիական նյութերի արտահանման և ներմուծման ընթացքում:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, նախատեսվում է պետական բյուջեի եկամուտներում որոշ ավելացում, իսկ բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ ուղղակի առնչություն չունի։

 

  • Discussed

    02.12.2022 - 18.12.2022

  • Type

    Law

  • Area

    Nature protection, Administrative Offenses

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2630

Print