Under development
«Գործատուների միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
3 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գործատուների միությունների մասին» 2007 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-115-Ն oրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Գործատուների միություններն իրենց գործունեությունն իրականացնում են երեք մակարդակներում` հանրապետական, ճյուղային և տարածքային.
1) հանրապետական մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների հանրապետական միությունը, որը միավորում է հանրապետությունում գործող առավելագույն թվով գործատուների ճյուղային և տարածքային միություններ:
Գործատուների հանրապետական միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն.
2) ճյուղային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների ճյուղային միությունը, որը միավորում է տնտեսության (արտադրության, ծառայության, մասնագիտության) համապատասխան ճյուղի գործատուներին, գործատուների համապատասխան ճյուղի առավելագույն թվով տարածքային միությունների:
Գործատուների ճյուղային միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն.
3) տարածքային մակարդակում գործատուներին ներկայացնում է գործատուների տարածքային միությունը, որը միավորում է տվյալ վարչական տարածքի (մարզի կամ համայնքի) գործատուներին: Գործատուների տարածքային միությունները կարող են ստեղծվել ինչպես տվյալ վարչական տարածքի տնտեսության համապատասխան ճյուղի գործատուների միությունների միավորումից, այնպես էլ տվյալ վարչական տարածքի գործատուների մեծ մասի և կամ տվյալ վարչական տարածքի տնտեսության տարբեր ճյուղերի գործատուների միությունների միավորումից:
Գործատուների տարածքային միության կանոնադրությամբ կարող է նախատեսվել նաև գործատուների անմիջական անդամակցություն:»:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.
«6.1) գործատուների միության համագումարի իրավասությունները.»:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասությունը հանել:
Հոդված 4. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո։
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում բոլոր գործատուների միությունների կանոնադրություններն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն օրենքին։
-
Discussed
02.12.2022 - 19.12.2022
-
Type
Law
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 2192
Print