Add to favourites
««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 01.11.2017 22:39:12 | Առաջարկությունը լավն է եւ իրոք կնպաստի սահմանված նպատակների իրացումը: Սակայն առաջարկվող փոփոխություններում եւ հետագայում օրենսգրքերում չպետք է ամրագրվի դրույթ առ այն, որ պետական կառավարման մարմինների կողմից էլեկտրոնային ճանապարհով փոխանցվող որոշումները եւ /կամ փաստաթղթերը համարվում են պատշաճ ծանուցում այն անձանց համար, որոնք չունեն համակարգչային համապատասխան գիտելիքներ, համակարգիչ եւ ինտերնետային կարգ: Այլաապես այդ անձինք հայտնվում են ոչ հավասար պայմաններում եւ նրանց վրա այդ նորմի կիրառումը, այնպես, ինչպես ներկայում պահանջվում է ՎԻՎՕ 283-րդ հոդվածով ու պահանջվելու է ՎԻՎՕ նոր նախագծի 104-րդ հոդվածով, կլինի հակասահմանադրական: Հակսասահմանադրական, քանզի ինչպես ՀՀ սահմանադրությամբ, այնպես էլ ՀՀ այլ օրենքներով չի սահմանված իմպերատիվ իրավանորմ առ այն, որ Հայաստանի Հանրապետությունում ինտերնետային գիտելիքներ, համակարգիչ ու ինտերնետ ունենալը պարտադիր է: Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ | Չի ընդունվել: |