Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծը վերաբերում է ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 27-ի N 1109-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ փոփոխության կատարմանը։ Որոշմամբ սահմանվում  են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների (այսուհետև՝ Օպերատորներ) ցանկը և այդ գործառույթների իրականացման հետ կապված գործընթացները։

Նախագծով առաջարկվում է, նախ, հստակեցնել Որոշմամբ հաստատված հավելվածում ներառված համայնքների ցանկը՝ հաշվի առնելով նախորդ երկու տարիների ընթացքում կատարված վարչատարածքային բարեփոխումների արդյունքում ՀՀ համայնքների թվակազմում առաջացած փոփոխությունները։ 

Բացի այդ՝ նախագիծը նախատեսում է նաև Օպերատորների ցանկում ընդգրկված համայնքների թվի ավելացում (Նախագծի ընդունման դեպքում այդ ցանկում կներառվեն քաղաքացիների սպասարկման գրասենյակ ունեցող բոլոր համայնքները)՝ հաշվի առնելով մի շարք համայնքներում ՏԻՄ-երի կողմից պետական ծառայությունների տրամադրման հաջող փորձը։ 

  • Discussed

    25.11.2022 - 10.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2231

Print