Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ նախագծի ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող հումք ու նյութերի ներմուծման հարցում հավասար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հիմք ընդունելով Հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածը՝ ՀՀ կառավարության 28.09.2017թ. N 1208-Ն որոշմամբ սահմանված է արդյունաբերական կազմակերպությունների կողմից ձեռք բերված՝ ԱՏԳ ԱԱ 271019710-271019980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 271019820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի) մասով վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման կարգը և ժամկետները։

Հարկ է նշել, որ ԱՏԳ ԱԱ 3403191000, 3403199000 և 3403990000 դասակարգչին պատկանող ապրանքները նույնպես հանդիսանում են որպես քսանյութեր և օգտագործվում են արդյունաբերական ոլորտներում տեխնիկական և տեխնոլոգիական նպատակներով (մասնավորապես՝ մետաղական գլանվածքների, մանածագործական նյութերի, կաշիների, մորթիների և այլ նյութերի մշակման համար), սակայն նշված քսայուղերի համար վճարված ակցիզային հարկը չի փոխհատուցվում, քանի որ վերը նշված յուղերը ներառված չեն ՀՀ կառավարության 28.09.2017թ. N 1208-Ն ոոշմամբ սահմանված ցանկում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ անհրաժեշտ է Հարկային օրենսգրքում (101-րդ հոդված) նախատեսել նաև նշված յուղերի ձեռք բերման համար վճարված ակցիզային հարկի փոխհատուցումը, ինչը համապատասխանում է վերոհիշյալ իրավական կարգավորման տրամաբանությանը, որի արդյունքում հավասար պայմաններ կստեղծի տեխնիկական յուղեր (քսայուղեր) օգտագործող տեղական արդյունաբերական ընկերությունների համար։

Քննարկվել են հարցի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումներն Ընկերության առաջարկության վերաբերյալ։ Կարծում ենք, որ վերջիններիս փաստարկը (առ այն, որ առաջարկության ընդունման նպատակահարմարությունը հնարավոր է գնահատել այդ ապրանքատեսակների օգտագործման կարևորության, նպատակային նշանակության, ինչպես նաև քսանյութեր օգտագործող ընկերությունների արտադրանքի ինքնարժեքում քսանյութերի տեսակարար կշռի կառուցվածքի և այդ ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վրա քսանյութերի համար վճարված ակցիզային հարկի գումարների փոխհատուցման ազդեցության վերաբերյալ համապատասխան հիմնավորումների հիման վրա) կարևոր է, սակայն գտնում ենք, որ  Ընկերության առաջարկը պետք է դիտարկել այն տեսանկյունից, որ յուղերի (քսայուղերի) այն համախումբը, որն օգտագործվում է արդյունաբերական նպատակներով (մասնավորապես՝ տեխնոլոգիական կամ տեխնիկական նպատակներով) պետք է փոխհատուցվեն արդյունաբերական կազմակերպություններին անկախ այդ կազմակերպությունների կողմից արտադրվող արտադրանքի ինքնարժեքում այդ յուղերի տեսակարար կշռի և այդ ընկերությունների ֆինանսական ցուցանիշների վրա քսանյութերի համար վճարված ակցիզային հարկի ազդեցությունից, քանի որ սույն կարգավորման հիմնական նպատակը կայանում է նրանում, որ լրացվի ակցիզային հարկի փոխհատուցման ենթակա յուղերի այն համախումբը, որն օգտագործվում է արդյունաբերական նպատակներով, սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել հարկային օրենսգրքի 101-րդ հոդվածից։  

 

Տեղեկանք

2021 թվականին ներմուծված ապրանքների մասին

ԱՏԳ ԱԱ

Քաշը

/տ/

Մաքսային արժեք

/մլն ԱՄՆ դոլար/

Վճարվելիք ակզիզային հարկի չափը

/մլն դրամ/

3403191000

95.5

0.358

7.25

3403199000

335.6

1.364

27.6

3403990000

114.2

0.741

15.0

Ընդամենը՝

545.3

2.46

49.9

 

Կարգավորման ենթակա քսայուղերից 2021 թվականին ներմուծվել է 545.3 տ., որի ակզիզային հարկը կազմում է 49.9 մլն դրամ, ուստի.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելու կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, ինչպես նաև պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություն ՀՀ կառավարության 28.09.2017թ. N 1208-Ն որոշման մեջ։

 

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 Արդյունաբերական ընկերությունների համար գործունեության բարենպաստ և հավասար պայմանների ստեղծում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն օրենքը կարգավորվում է արդյունաբերական նպատակներով օգտագործվող յուղերի ակցիզային հարկի փոխհատուցման հետ ծագող իրավահարաբերությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ հաշվի առնելով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի առաջարկությունները:

  1. Ակնկալվող արդյունքը

Արդյունաբերական կազմակերպությունների կողմից օգտագործվող տեխնիկական յուղերի (քսայուղերի) ձեռք բերման համար վճարված ակզիային հարկի փոխհատուցման ենթակա ցանկի ամբողջացում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

       -

  • Discussed

    23.11.2022 - 08.12.2022

  • Type

    Law

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2282

Print

Suggestions

Միլ Նար ՍՊԸ

26.11.2022

Բավականին երկար սպասված նախագիծ է: Անարդար է, որ արդյունաբերական ձեռնարկությունը հովացնող քսայուղերի ոչ բոլոր ԱՏԳԱ-րի մասով է հետ ստանում ակցիզային հարկը: Կամ վերադարձրեք բոլոր քսայուղերի մասով, կամ ընդհանրապես մի ազատեք: Ակցիզային հարկի վերադարձը ինքնարժեք կիջացնի: Կարելի է նաև հետադարձ կիրառություն սահմանել օրենքի փոփոխության մեջ:

See more