Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույնով Տաշիրի համայնքապետարանը  հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2022 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 8-ը իրականացվող՝ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին » Տաշիր համայնքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում և Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 8-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (www.tashircity.am, www.e-draft.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashirhamaynq@bk.ru), ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Տաշիրի համայնքապետարան :

Հանրային քննարկումների ընթացքում 2022 թվականի դեկտեմբերի 8-ին, ժամը 14.30 -ին  Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝  ք. Տաշիր,Վ. Սարգսյան 94 ) տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 0254-2-21-68 հեռախոսահամարով:

 

  • Discussed

    23.11.2022 - 08.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Tashir Municipality of Lori Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2407

Print