Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____________ 2022 թվականի N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ ու 72-րդ հոդվածի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազ-մերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբեր-ման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկա-րաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1091-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ բառերը փոխարինել ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱ-ԿԱՆ ՈՒ ԱՎԱԳ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ բառերով,
2) 2-րդ կետը զինծառայողների բառից հետո լրացնել և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների բառերով,
3) N 1 հավելվածի՝
ա. 1-ին կետը բնակարանային բառից առաջ լրացնել և Հայաստանի Հանրապետու-թյան ազգային անվտանգության մարմինների ծառայողների բառերով,
բ. 2-րդ կետի 1-ին ենթակետից (գործատու) բառը հանել, իսկ նախարարություն բառից հետո լրացնել կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծա-ռայություն բառերով,
գ. 2-րդ կետի 3-րդ ենթակետը զինծառայողներ բառից հետո լրացնել և Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասում նշված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողներ բառերով,
դ. 3-րդ կետը զինծառայողները բառից հետո լրացնել , ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների 200 ծառայող բառերով,
ե. 10-րդ կետը հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու բառերից հետո լրացնել կամ առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակա-ցությամբ ծառայության համար ոչ պիտանի կամ սահմանափակ պիտանի ճանաչվելու (եթե չի սահմանվում հաշմանդամություն) հիմքով ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակվելու բառերով, իսկ համապատասխանաբար զինվորական ծառայությունից բառերից հետո՝ կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից բառերով,
զ. 12-րդ կետը զինվորական ծառայությունից բառերից հետո լրացնել կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից բառերով,
է. 13-րդ կետում զինվորական ծառայությունից արձակվելուց բառերը փոխարինել զինվորական ծառայությունից կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայությու-նից արձակվելուց բառերով, զինվորական ծառայության բառերից հետո լրացնել կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայության բառերով, զինվորական ծառայու-թյունից անհիմն բառերը փոխարինել զինվորական ծառայությունից կամ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից անհիմն կամ անօրինական, իսկ զինվո-րական ծառայությունում բառերից հետո լրացնել կամ ազգային անվտանգության մարմին-ներում ծառայությունում բառերով,
4) N 2 հավելվածի՝
ա. վերնագիրը ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ բառից հետո լրացնել ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ-ՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ բառե-րով,
բ. 1-րդ կետը զինծառայողների բառից հետո լրացնել և Հայաստանի Հանրապետու-թյան ազգային անվտանգության մարմինների ծառայողների բառերով,
գ. 6-րդ կետի 1-ին ենթակետը ծառայողական վկայականի բառերից հետո լրացնել ՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների ծառայողների ծառայողական վկայականի, բառերով,
դ. 8-րդ կետում քանակից բառը փոխարինել քանակներից բառով, նախատեսված թիվը բառերը՝ նախատեսված թվերը բառերով,
ե. 9-րդ կետում նախատեսված թվին բառերը փոխարինել նախատեսված թվերին բառերով,
զ. 12-րդ կետում «Պաշտպանության նախարարության» բառերը փոխարինել «համապատասխան մարմնի» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, համագործակցելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ, ապահովել Կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշմամբ սահմանված հիփոթեքային վարկավորման պայմանագրի օրինակելի ձևի մշակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2022թ. ...................... ........
Երևան

  • Discussed

    22.11.2022 - 07.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    National Security Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2373

Print

Related documents / links