Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Gregory Khachatryan 24.11.2022 17:58:21 Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի նախագծի (այսուհետ՝ հայեցակարգ) ընդունման կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում հաշվի առնել լիազորությունների ապակենտրոնացման օպտիմալության խնդիրը, որը ենթադրում է ապակենտրոնացում այնքան չափով, որքանով կարելի է դա անել հանուն պետության և նրա քաղաքացիների ու համայնքների (բնակավայրերի) բնակիչների բարեկեցության: Ապակենտրոնացման աստիճանը պետք է ունենա որոշակի հստակ սահման, որից այն կողմ այն այլևս արդյունավետ չի լինելու և վնասելու է հանրության շահերին։ Նման տրամաբանությամբ է ձևակերպված տնտեսագիտության մեջ հայտնի Լաֆերի կորը։ Պետության ապակենտրոնացման քաղաքականությունը խթանում է հանրային կառավարման արդյունավետության աճը, և այդ քաղաքականությունը հաջողությամբ կարող է իրականացվել, եթե ապակենտրոնացման քայլերը հիմնավորված են։ Եթե լիազորությունների ապակենտրոնացման մակարդակը բարձրացվում է չհիմնավորված ձևով, ապա պայմաններ են ստեղծվում կառավարման արդյունավետության կրճատման համար։ Ապակենտրոնացման որևէ X արժեքից հետո կառավարման աճող արդյունավետությունը կանգ է առնելու և սկսելու է նվազել։ Հենց այդ X արժեքի դեպքում է արձանագրվելու կառավարման օպտիմալ՝ Y արդյունավետությունը։ Ըստ էության, եթե «լիազորությունների ապակենտրոնացում» եզրույթը կիրառելի է կենտրոնական իշխանությունից դեպի ՏԻՄ-եր լիազորությունների փոխանցման առումով, ապա համայնքների խոշորացման պարագայում, բնակավայրերի բնակչության տեսանկյունից խոշորացումը «լիազորությունների կենտրոնացում» է բնակավայրերից մեկում, որը համարվում է բազմաբնակավայր համայնքի կենտրոն։ Այս առումով անհրաժեշտ է հայեցակարգով նախատեսել ապակենտրոնացման արդյունավետությունը գնահատելու մեխանիզմ մշակելու գործընթաց, որը թույլ կտա չափելի դարձնել այն և որոշել, թե որքանով է շահում համայնքի կենտրոն չհանդիսացող բնակավայրի բնակչությունը և որքանով են հասանելի դառնում այս կամ այն ծառայությունները տվյալ բնակչությանը։ Ապակենտրոնացման չափը մեծացնելով, ինչպես նաև համայնքները խոշորացնելով ծանրանում է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բեռը, ինչպես նաև մեծանում է նրանց հնարավոր սխալ գործողությունների հավանականությունը և ռիսկը։ Այս դեպքում անհրաժեշտ է հայեցակարգով նախատեսել նաև ՏԻՄ-երի գործունեության հսկողության հստակ մեխանիզմը, առանց որի հնարավոր չէ ապահովել ՏԻՄ-երի գործունեության օրինականությունն ու արդյունավետությունը։ Այս առումով առաջարկում եմ հայեցակարգով նախատեսել համայնքներում իրավական և մասնագիտական հսկողության իրականացման առանձին կարգ մշակելու և հաստատելու պահանջը, որի շնորհիվ կհստակեցվեն հսկողության հետ կապված բոլոր մանրամասները (հսկողության իրականացման մեթոդաբանություններ, ուղեցույցներ և այլն): Ընդունվել է ի գիտություն
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: