Add to favourites

ԲՆԱԳԻՏԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ,ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ (ԲՏՃՄ) ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՎ ԿԱՐևՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԲՈՒՀԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները» սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-364-Ն օրենքով կատարված լրացումները

  • Discussed

    18.11.2022 - 04.12.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5909

Print

Suggestions

Anna Hayrapetyan

04.12.2022

Կարծում եմ արդարացի կլինի,որ բուհ սովորող և որոշակի խնդիրներով պայմանավործ տարկեում ստացած սովորողները նույնպես օգտվեն ԲՏՃՄ ուղղություններով տարկետում ստանալու իրավունքից:Հատկապես այն ուսանողները ,ովքեր ունեն բարձր առաջադիմություն:

Արմեն Մարտիրոսյան

29.11.2022

4. Օրենքի 2-րդ հոդվածում սահմանվել է, որ ԲՏՃՄ ուղղություններով տարկետում տրվում է «բուհերում սովորողին»։ Մինչդեռ, Նախագծի Կարգի համաձայն մասնագիտությունների և բուհերի ընտրությունը վերաբերում է գալիք տարվա և տարիների դիմորդներին կամ բուհեր ընդունվողներին։ Այս առումով, կարծում եմ Նախագիծը կարիք ունի լրամշակման, քանի որ Նախագիծը այդ առումով հակասում է Օրենքում նշված դրույթին, ինչպես նաև պետք է վերաբերվի նաև բուհերում ներկայումս սովորող և որոշակի խնդիրներով պայմանավորված (օրինակ՝ առողջական) ու ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տարկետում ստացած սովորողներին, որոնք արդեն իսկ սովորում են ԲՏՃՄ ուղղություններով։ Մասնավորապես՝ իմ որդին մասնակցել է 2022թ. 44-օրյա պատերազմին, ստացված արկապայթյունային վիրավորման արդյունքում օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ժամանակավորապես ոչ պիտանի զինվորական ծառայության համար և զորացրվել։ Դրանից հետո նա ընդունվել է բուհ և ներկայումս սովորում է համակարգչային գիտություն մասնագիտությամբ՝ 2-րդ կուրսում։ Կարծում եմ, որ արդարացի կլիներ, որ նմանատիպ իրավիճակում հայտնված անձինք նույնպես օգտվեն Նախագծով սահմանված հնարավորությունից, պատշաճ կրթություն ստանան և օգտակար լինեն հայրենիքին իրենց գիտելիքներով և աշխատանքով։

Արմեն Մարտիրոսյան

29.11.2022

4. Նախագծի 8-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն նախատեսվում է պայմանագրային պարտավորությունը խախտած կողմին՝ քաղաքացուն կամ կազմակերպությանը, վճարել հրաժարագին՝ ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկի չափով։ Ընդ որում, եթե հրաժարումը կատարվել է քաղաքացու կողմից, Նախագծում հասկանալի չէ, թե նա ում պետք է վճարի հրաժարագինը, իսկ եթե հրաժարումը կատարվել է կազմակերպության կողմից, ապա արդյո՞ք նրա կողմից հրաժարագնի վճարումը պետությանը՝ ի դեմս Նախարարության, լուծում է որևէ էական խնդիր կամ կարգավորու՞մ է արդյոք Նախագծի և Օրենքի էությամբ սահմանված նպատակների իրագործումը։ Այս կետը կարծում եմ, ունի լրացուցիչ քննարկման և լրամշակման կարիք։

See more