Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Հայաստանի  Հանրապետության  կառավարության  «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության տարածքում ռադիոճառագայթման մոնիթորինգի իրականացման նպատակն է հեռուստառադիոծրագրերի եթերային հեռարձակումը, շարժական բջջային կապի ծառայությունների մատուցումը վնասակար խանգարումներից զերծ պահելու, չթույլատրված ռադիոհաճախականությունների տիրույթներում հեռարձակումների հայտնաբերման և բացառման, կապի համակարգի անվտանգության, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների պահանջների ապահովումը:

 

 1.1.       Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում շուրջօրյա ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման խնդիրներ են` ապահովել ռադիոճառագայթման աղբյուրների հայտնաբերումը (պելենգավորում), էլեկտրամագնիսական դաշտի լարման գնահատումը, ռադիոազդանշանների պարամետրերի չափումը, դրանց տեխնիկական ուսումնասիրությունները, ինչպես նաև հատկացված ռադիոհաճախականությունների  նպատակային կիրառման հսկումը` ըստ տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների, ինչպես նաև ծառայել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ պաշտպանության նախարարության առօրյա և օպերատիվ խնդիրների լուծմանը:

       1.2.    Առկա խնդիրների առաջարկվող  լուծումներ

       Նոր տեխնոլոգիաներով և համապատասխան սարքավորումներով վերազինել ռադիոմոնիթորինգի բազային և շարժական կայանների միասնական համակարգը, որը հնարավորություն կընձեռնի Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով իրականացնել շուրջօրյա մշտադիտարկում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կապահովի ռադիոեթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար ռադիոհեռարձակումներց:

 

  1. Կարգավորման առարկան

           Հայաստանի Հանրապետությունում ունենալ ժամանակակից տեխնիկական լուծումներով կառուցված բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգ,որը հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում իրականցնել շուրջօրյա եթերի մշտադիտակում և ժամանակին արձագանքելու ռադիոեթերում ի հայտ եկած Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեuված պահանջներին չհամապատաuխանող վնասակար ռադիոհեռարձակումներին:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը:

      ՀՀ տարածքում ռադիոմոնիթորինգի կառուցման ավարտից և արտադրական շահագործման հանձնումից հետո ակնկալվում է ՀՀ ամբողջ տարածքի շուրջօրյա ռադիոմոնիթորինգ (ներկայումս շուրջօրյա ռադիոմոնիթորինգ է իրականացվում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում), որը կբացահայտի ՀՀ տարածքում չարտոնված ռադիոճառագայթման աղբյուրները: Ռազմաքաղաքական ներկա փուլում տվյալ համակարգի գործարկումը բացարձակ անհրաժեշտություն է:

 

Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է  «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

 

         «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի  համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 122-Ն որոշման  N1 հավելվածի  30-րդ կետի  հիման վրա:

 

 

Ց Ա Ն Կ

«Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի հհամակարգի ռազմավարությունը հաստատելու մասին»ՀՀ կառավարության որոշման նախագծի հեղինակների

 

      «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի  համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների   նախարարության աշխատակազմի կապի և հեռահաքղորդակցության վարչության, իրավաբանական վարչության  և «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում  ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 

     «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:                                                                                                                        

                                                                                                                              

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

 

        «Հայաստանի Հանրապետության տարածքում  բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

 

 

 

 

  • Discussed

    30.10.2017 - 20.11.2017

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7507

Print