Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2018-2021 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ

Իրավական ակտի հիմնավորումը

1

Անհրաժեշտություն

Պետական պահուստների թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրերը տարիների ընթացքում կորցնում են իրենց արդիականությունը` կորցնելով արժեքը: Կառավարումն արդյունավետ դարձնելու նպատակով հրապարակային աճուրդների միջոցով Պետական գանձարանում գտնվող ոչ բարձր իրացվելի իրերի պետական պահուստներից իրացում:

2

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Պետական գանձարանում գտնվող թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի պետական պահուստներից 1996 թվականից հետո, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով և չափով իրացում (հրապարակային աճուրդների միջոցով) չի իրականացվել, որի արդյունքում պետական գանձարանում կուտակվել են բավարար քանակությամբ թանկարժեք քարեր, ինչպես նաև թանկարժեք մետաղներից ու թանկարժեք քարերից պատրաստված իրեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են իրենց արժեքը:

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սույն որոշման նախագծի ընդունումը որևէ սկզբունքային փոփոխություն չի նախատեսում:

4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալություն:

5

Ակնկալվող արդյունքը

Ծրագրի իրականացման արդյունքում Պետական գանձարանը կտիրապետի բարձր իրացվելիություն ունեցող պետական ստանդարտին համապատասխան ձուլակտորներով, որոնք կայուն կլինեն արդիականությամբ պայմանավորված ժամանակի ընթացքում արժեքային կորստից:

  • Discussed

    26.10.2017 - 16.11.2017

  • Type

    Protocol decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8265

Print