Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1.  Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է հողային օրենսգրքի 6.1 հոդվածի 3-րդ մասի պահանջներից և պայմանավորված է Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշման հավելվածի 15-րդ կետով սահմանված պահանջի կատարման ապահովմամբ:

Գործող օրենսդրությամբ սահմանված է, որ ցամաքային տարածքի ծածկույթը երկրի մակերևույթի դիտարկելի կենսաֆիզիկական ծածկույթն է և դասակարգվում է՝ մշակովի հողերի, մարգագետինների, ծառածածկ, թփուտապատ, ջրածածկ, բուսականությունից զուրկ տարածքների: Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատվել է Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշմամբ: Համաձայն կարգի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումն իրականացվում է հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության (հողային հաշվեկշռի) յուրաքանչյուր տարվա տվյալների հիման վրա: Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն: Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում և վերլուծում է մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը, կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագիծը և, հողերի կառավարման լիազորված պետական մարմինների հետ համաձայնեցնելուց հետո, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 30-ը ներկայացնում է Կառավարություն: Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների (տենդենցների) վերլուծությունը անհրաժեշտ է բացահայտելու համայնքի, մարզի և հանրապետության մակարդակով հողերի վրա բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը: Այն թույլ կտա հողերի վերականգնման/դեգրադացիայի առումով պարզել դրական և բացասական միտումները համայնքներում/մարզերում, բացահայտել թեժ կետերը՝ համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N2015-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը՝ 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ: Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի N2057-Լ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը՝ 2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման նպատակն է ունենալ հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգված և հաստատված տվյալներ, դրանք հողերի արդյունավետ կառավարման համար օգտագործելու նպատակով: «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համայնքների ղեկավարները, մարզպետները (Երևանի քաղաքապետը) ցամաքային տարածքի ծածկույթի հաստատված տվյալները թղթային և էլեկտրոնային տարբերակով (էլեկտրոնային կրիչ, սկավառակ) պահում են դրանց համար նախատեսվող հաշվառման թղթապանակում։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության կողմից։

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ օգտագործելու հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի վերաբերյալ հաստատված տվյալները՝ հողերի արդյունավետ կառավարման, հողերի պահպանության, հողօգտագործման նպատակային ծրագրերի իրականացման համար: Ցամաքային տարածքի ծածկույթի դասերի փոփոխության միտումների վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտել համայնքի, մարզի և հանրապետության մակարդակներով հողերի վրա բնական և մարդածին ազդեցությունների հետևանքով տեղի ունեցած փոփոխությունների իրական վիճակը՝ ապահովելու հողային ռեսուրսների կայուն օգտագործումը:

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարությանը և գործողությունների ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N23 արձանագրային որոշումից, կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հետ (շրջակա միջավայրի կառավարման առաջնահերթ ուղղությունների 4.10 մասի 10-րդ պարբերություն` հողերի աղտոտման և դեգրադացման կանխարգելմանն ու նվազմանն ուղղված քաղաքականության մշակումը և իրականացումը):

Նախագծի մշակմամբ իրականացվող քաղաքականությունն ուղղված է հողային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը՝ Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման արդյունքում հաստատված ցամաքային տարածքի ծածկույթի դասերի տվյալների միջոցով:

 

 

 

 

  • Discussed

    09.11.2022 - 24.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4172

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: