Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀ քրեական օրենսգրքի նախագիծ

ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ է դրվել 2003 թվականի օգոստոսի 1-ից: Սույն օրենսգրքի նորմերի գիտական վերլուծության ու կիրառման պրակտիկայի արդյունքում բացահայտվեց, որ օրենսգրքում առկա են բազմաթիվ թերություններ, իսկ օրենսգրքով առաջարկվող կարգավորումներն անհրաժեշտ է համապատասխանեցնել քրեական իրավունքի տեսության ու օրենսդրության ժամանակակից միտումներին համահունչ հայեցակարգային նոր կառուցակարգերին ու ինստիտուտներին:

  • Discussed

    24.10.2017 - 15.12.2017

  • Type

    Legal code

  • Area

    Criminal legislation

  • Ministry

    Ministry of Justice

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 55966

Print

Suggestions

Արմեն Մելքումյան

15.12.2017

1. Մտահոգություն պետական պաշտոնյաներին այլ անձանց համեմատ քրեական պատասխանատվության ենթարկելու տարբեր չափանիշների վերաբերյալ ա. Օրենսգրքի նախագիծը պարունակում է դրույթներ, որոնք ենթադրում են խտրական մոտեցումներ իրավապահ մարմինների պաշտոնատար անձանց պատասխանատվությունից ազատելու առումով՝ բարձր սուբյեկտիվություն ունեցող հիմքերով, կամ կարող են մեղմացնել պատիժը այն արարքների համար, որոնց դեպքում պաշտոնատար անձը անհամաչափ ուժ է կիրառել, ինչը հանգեցրել է այլ անձի կյանքի որակի վատթարացմանը և ծանր մարմնական վնասների: Օրինակ, 160-րդ հոդվածով (Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանությունը) և 161-րդ հոդվածով (Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելու միջոցների սահմանազանցմամբ սպանությունը) սահմանվում է, որ նշված հանցագործությունները պատժվում են, համապատասխանաբար, մինչև 3 և 5 տարի ազատազրկմամբ: բ. Հոդված 42-ը (Հանցագործությունների բացահայտման կամ կանխարգելման հանձնարարություն կատարելը) նախատեսում է, որ հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելն այն անձի կողմից, ով օրենքով սահմանված կարգով կատարել է հանցագործության բացահայտման, կանխման կամ ապացույցների ձեռք բերման հատուկ հանձնարարություն (մաս 1), բացառությամբ այն դեպքերի, երբ նշված գործունեության իրականացման ընթացքում կատարվել է առանձնապես ծանր, ինչպես նաև մարդու դեմ ուղղված ծանր հանցանք (մաս 2): Սա չափազանց անհանգստացնող դրույթ է, քանի որ այն կարող է թույլ տալ իրավապահ մարմիններին կատարել ծանր չհամարվող հանցագործություններ (այն բոլոր հանցագործությունները, որոնք պատժվում են առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ), ինչպես նաև ծանր հանցագործություններ (5-ից 10 տարվի ազատազրկմամբ), որոնք ներառված չեն «Մարդու կյանքի դեմ ուղղված հանցագործություններ» գլխում: գ. 71-րդ հոդվածով (Պատիժը մեղմացնող հանգամանքները) նախատեսվում է մեղմացնել պատիժը (մաս 1, կետ 7) «հանցանքը քրեական պատասխանատվությունը բացառող հանգամանքի իրավաչափության պայմանները խախտելով կատարելու» դեպքում (օրինակ՝ ինքնապաշտպանության սահմանազանցմամբ):

Արմեն Մելքումյան

15.12.2017

2. Մտահոգություններ Միջազգային քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրում, Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիայում և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայում ընդգրկված նյութական և դատավարական իրավունքների պաշտպանության վերաբերյալ ա. Հիմնականում վերաբերվում է ընտանեկան բռնության զոհերին. 16-րդ հոդվածով (Քրեական պատասխանատվությունը հանցագործությունից տուժած անձի բողոքի հիման վրա) նախատեսվում է, որ անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն զոհի բողոքի հիման վրա՝ առողջությունը վտանգող տարբեր հանցագործությունների, կյանքի և առողջության սպառնալիքի, ազատության, պատվի, արժանապատվության, ֆիզիկական կամ հոգեկան անձեռնմխելիության և սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքների և ազատությունների դեմ ողղված հանցագործությունների 24, 25, 26 և 28 գլուխներում): Այս առնչությամբ ԵԽ դիտարկումները ամրագրում են «տուժողի բողոքի պատշաճությունը նշված իրավախախտումների իմաստով մշտապես պատասխանատվության նախապայման լինելու հանգամանքը պետք է վերանայվի», «չափահաս անձի կողմից բողոքը ետ վեցնելը կարող է հանդիսանալ ճնշման, վախի և հուզական շփոթմունքի արդյունք: Նման դեպքերում բողոքը ետ վերցնելն ընդունելու պատրաստակամությունը կարող է նպաստել համապատասխան քրեական օրենքի խախտումները հանդուրժելուն և չպետք է տեղի ունենա ինքնաբերաբար» (պարբերություն 31) և հետևաբար «անհրաժեշտ է իրավապահ մարմիններին հնարավորություն ընձեռել ուսումնասիրել չափահաս անձի կողմից բողոքը ետ վերցնելը, համոզվելու համար, որ բողոքը ետ տալու համաձայնությունը չի հակասում Եվրոպական կոնվենցիային»: բ. Հոդված 16-ի վերաբերյալ. նման դրույթ պետք է լինի նաև խոշտանգումների զոհերի համար՝ բողոքը ետ վերցնելու դեպքերում հետագա ուսումնասիրության հնարավորություն: գ. Քրեական պատժի մեղմացում «Տուժողի հակաբարոյական վարքագծի» հիմքով. դատարանները սովորաբար կիրառում են մեղմ պատիժների հիմք ընդունելով տուժողի, այսպես կոչված «հակաբարոյական» կամ «սադրող» վարքագիծը: Այս հայեցակարգը կիրառելը գործնականում նպաստել է իրավախախտողների անպատժելիությանը, ավելին, մշտապես օգտագործվել է անգամ քրեական գործերը հարուցելուց զերծ մնալու նպատակով: Քրեական օրենսգրքի նախագծի 74-րդ հոդվածը (Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը) նախատեսում է ավելի մեղմ պատժի կիրառում, եթե հանցագործությունը պայմանավորված է եղել տուժած անձի հակաբարոյական վարքագծով, ինչը, ի տարբերություն «հակաիրավական վարքագծի», հստակ չէ: դ. Ընտանեկան բռնությունը քրեականացված չէ. Նախագիծը (Հոդված 192, Ֆիզիկական կամ հոգեկան բռնությունը), անկախ տուժող-հանցագործ հարաբերությունների բնույթից, քրեականացնում է միայն «հարվածելը, ծեծելը կամ բռնությամբ զուգորդված այլ ներգործությունը, որը ֆիզիկական կամ հոգեկան ցավ է պատճառել հանցագործությունից տուժած անձին, եթե չեն առաջացել սույն օրենսգրքի հոդված 172-ով (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) նախատեսված հետևանքները», և նախատեսում է պատիժ առավելագույնը 10,000 ՀՀ դրամի չափով, կամ հանրային աշխատանքներ` մինչեւ 100 ժամ: Ծանրացուցիչ հանգամանքների (նույն անձի դեմ կրկնվող բռնությունը, որը կարևոր է ընտանեկան բռնության դեպքում), կամ տուժողին ֆիզիկական կամ հոգեկան տառապանք պատճառելու դեպքում, նախատեսվում է պատիժ տուգանքի տեսքով՝ առավելագույնը 30,000 ՀՀ դրամ, կամ հանրային աշխատանք` մինչև 200 ժամ, կամ ազատության սահմանափակում՝ մինչև 2 տարի, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը 1 ամիս, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով; ինչպես նաև, եթե արարքը կատարվել է անչափահասի, հղի կնոջ, կամ հանցավորից կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ՝ պատժվում է տուգանքով` 20,000-ից մինչև 50,000 ՀՀ դրամ չափով, կամ հանրային աշխատանքներով` մինչև 270 ժամ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մինչև 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նշված պատժամիջոցները իրենց մեղմությամբ համարժեք չեն նկարագրված հանցագործությունների ծանրությանը։ ե. Դատական պաշտպանության ակտերի խախտումները, որոնք առաջարկվել էր քրեականացնել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի շրջանակում, չի նախատեսվում քրեականացնել ՔՕ նախագծով: Սա զգալի նահանջ է զոհերի նկատմամբ կիրառվող պաշտպանության տրամադրման ռազմավարությունից, քանի որ այս փոփոխությամբ առաջարկվում էր, Ստամբուլի Կոնվենցիային համահունչ կերպով, քրեական օրենսգրքում լրացնել ՔՕ-ի նախագիծը նոր՝ 353.1 հոդված-ով. այսինքն` դատական պաշտպանության ակտին դիտավորությամբ չենթարկվելը, որը պատժվում է 300,000 ՀՀ դրամից մինչև 1 տարի ժամկետով ազատազրկմամբ: զ. Խոշտանգման սահմանումը. ՔՕ-ի նախագծի 413-րդ հոդվածը նախատեսում է խոշտանգման արգելքը որպես այդպիսին և սահմանում պատիժ՝ 3-6 տարի ազատազրկման տեսքով: ԵԽ Կարծիքում առաջարկ է արվում, որ «չնայած այն հանգամանքին, որ պետությունները պարտավորություն չունեն ներառել անմարդկային վերաբերմունքը որպես հանցագործություն ներպետական օրենսդրությունում, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի բոլոր դիտավորյալ խախտումների արգելքը ապահովվի քրեական օրենքով» (186-րդ կետ): Հետևաբար, խելամիտ կլինի անմարդկային վերաբերմունքը ներառել որպես պատժելի հանցագործություն: է. Միավորման ազատություն. Հոդված 204-ը (Անձի իրավունքների, ազատությունների կամ օրինական շահերի դեմ ոտնձգող միավորում ստեղծելը կամ ղեկավարելը) տալիս է նշված իրավունքների կամայական սահմանափակումների հնարավորություն, քանի որ արգելում է կազմակերպության ստեղծումը՝ առանց հստակ ապացույց պահանջելու, որ իր կոնկրետ գործողություններով ոտնահարում են որևէ իրավունքներ: Նման սահմանափակումները պետք է արգելվեն օրենքով՝ ըստ անհրաժեշտության և համաչափության սկզբունքի, մինչդեռ, ինչպես արդարացիորեն նշված է ԵԽ Կարծիքում (պարբերություն 157), այս դրույթով նախատեսված իրավախախտման սահմանումը լայն է, չի պահանջվում որևէ ոտնձգող գործողության ապացուցում: ը. Հավաքների ազատությունը. Հոդված 304-ը (Զանգվածային անկարգություններ կազմակերպելը, ղեկավարելը կամ դրանց մասնակցելը) տարբերակում չի դնում զանգվածային անկարգություններին մասնակցության ու խաղաղ ցույցի և հավաքի մասնակցության միջև (պաշտպանված ՔՔԻՄԴ-ի և ՄԻԵԴ-ի ներքո), որոնք, մասնակցի կամքից անկախ, զուգորդվել են բռնություններով: Ինչպես նշված է ԵԽ Կարծիքում (պարբերություն 175), առկա է վտանգ, որ եթե խաղաղ ցույցը հանգեցնում է ոստիկանության և մի քանի ցուցարարների միջև փոքր բախման, ցույցի բոլոր մասնակիցների իրավունքը կարող է սահմանափակվել՝ առանց հրատապ/ճնշող անհրաժեշտության. Այսպիսով, անհրաժեշտ է ավելացնել օրինակ «ակտիվ կամ շարունակական» արտահայտություն (պարբերություն 176): թ. Խոսքի ազատությունը և ազդարարների պաշտպանությունը. Հոդված 419-ը (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) պաշտոնատար անձի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկություն բացահայտելու համար կարող է հանգեցնել անհատների կամ լրատվամիջոցների դատապարտման, ինչը հնարավոր է կոռուպցիայի կամ այլ ապօրինի գործողությունների բացահայտման (ազդարարման) համատեքստում: Ինչպես նշված է ԵԽ Կարծիքում (պարբերություն 187), եթե բացահայտված տեղեկությունը հանրային հետաքրքրություն է ներկայացնում, այն բացահայտող անձի դատապարտումը հավանական է, որ խախտի Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, և այդ դրույթը պետք է փոփոխվի, որպեսզի ներառի անձի պաշտպանությունը` ցույց տալու համար, որ վեճի առարկա հանդիսացող բացահայտումը կատարվել է ելնելով տեղեկության հանրային հետաքրքրությունից (պարբերություն 188): ժ. Ազատ և արդար ընտրությունների իրավունքը. ՔՕ-ի նախագծի 211-րդ հոդվածը, որը քրեականացնում է ընտրակաշառք ստանալը, չի նախատեսում այսպես կոչված «անձեռնմխելիության դրույթը» (որը առկա է գործող Քրեական օրենսգրքում՝ 1542-րդ հոդվածի 3-րդ կետ), ըստ որի Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: Քարոզարշավի ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահումը քրեականացված չէ:

Արմեն Մելքումյան

15.12.2017

3. Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերից պաշտպանվելու առնչությամբ մտահոգությունները (ԱՄԿ 182-րդ կոնվենցիա) ա. Քրեական օրենսգրքի նախագիծը հավանություն է տվել խորհրդային ժառանգությանը` չափազանց մեղմ պատիժ սահմանելով երեխաների նկատմամբ նման ծանր հանցագործությունների համար: Արդյունքում, կիրառվող պատժամիջոցները սովորաբար խիստ անհամաչափ են հանցագործությունների ծանրության համեմատ: բ. Հոդված 224-ը (Երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու կամ տարածելու հետ կապված գործողություններ կատարելուն հակելը կամ ներգրավելը) քրեականացնում է նշված գործողությունները, որոնք կատարվել են 18-ից բարձր անձի կողմից, եթե բացակայում են հոդված 186-ով (Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը) նախատեսված հանցագործության հատկանիշները: Նշված երկու հոդվածներով նախատեսված պատժամիջոցները չափազանց մեղմ են, պարունակում են երեխաներին վիկտիմիզացնելու և այդ սարսափելի հանցագործությունների արդյունավետ կանխարգելումը, քննությունը և պատժի կիրառմանը խոչընդոտելու բարձր ռիսկայինություն: Մասնավորապես, 224-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով (նվազագույնը` սահմանված է 6 ամիս ), կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 1 ամիս ժամկետով (նվազագույնը` 15 օր), կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով (նվազագույնը` 3 ամիս): գ. 224-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է նույն հանցագործության ծանրացուցիչ հանգամանքները, մասնավորապես, եթե արարքը կատարվել է (1) այն անձի կողմից, ում վրա դրված է երեխայի դաստիարակության, խնամքի կամ բուժման պարտականություն կամ (2) համացանցն օգտագործելով: Այս դեպքերում նույն արարքները պատժվում են որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 3-7 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով (նվազագույնը՝ 6 ամիս), կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով (նվազագույնը՝ 15 օր), կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով (նվազագույնը՝ 3 ամիս): դ. Վերջապես, նույն հոդվածի 224-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն գործողությունները, որոնք զուգորդվել են բռնության կամ բռնության սպառնալիքի հետ, պատժվում են ազատազրկմամբ` 3-ից 6 տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի նախագծի 186-րդ հոդվածը, որը քրեականացնում է երեխաների թրաֆիքինգը, նախատեսում է պատիժնր, որոնք չեն համապատասխանում հանցագործության ծանրությանը (4-8 տարվա ազատազրկում):

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: