The project has not been accepted
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքում 2023 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
-
0 - Agree
-
0 - Disagree
- Տեղական տուրքեր.
1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների և ոչ հիմնական շինությունների շինարարության (տեղադրման) (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի) թույլտվության համար.
ա. հիմնական շենքերի և շինությունների համար`
մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների համար` տասնհինգ հազար դրամ,
բ. կետի 1-ին ենթակետի «ա» չնախատեսված շենքերի և շինությունների համար`
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեսուն հազար դրամ,
- 500-ից մինչև 1000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հիսուն հազար դրամ,
- 1000-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հիսուն հազար դրամ,
- 3000-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ հարյուր հազար դրամ.
գ. ոչ հիմնական շենքերի և շինությունների համար`
- մինչև 20 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` երեք հազար դրամ,
- 20 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` հինգ հազար դրամ.
2) համայնքի վարչական տարածքում գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`
ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն` երեք հազար դրամ,
բ. բացի շենքերի և շինությունների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի տրամաչափային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, և, բացի սույն կետի «ա» պարբերությամբ սահմանված դրույքաչափից, կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն հոդվածի
1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը` շենքերի և շինությունների ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով,
գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների (այդ թվում` ստորգետնյա) շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն օրենքի իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված նորմերը և դրույքաչափերը.
3) համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների և քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քանդման թույլտվություն չպահանջվող դեպքերի) թույլտվության համար` հինգ հազար դրամ.
4) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ.
4.1) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում սեղմված բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ.
4.2) համայնքի վարչական տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ երկու հարյուր հազար դրամ.
5) համայնքի սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.
5.1) համայնքի սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում բնական գազի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.
5.2) համայնքի սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման յուրաքանչյուր կայանում հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ հարյուր հազար դրամ.
6) համայնքի վարչական տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ վաթսուն հազար դրամ.
7) համայնքի սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի կամ սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, ավտոլվացման կետերում, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տնտեսավարողի գործունեության յուրաքանչյուր վայրում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝ քսան հազար դրամ.
8) համայնքի վարչական տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի որոշակի վայրում մանրածախ առք ու վաճառք իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` քսանհինգ հազար դրամ. կիրառվել է 0,5 գործակից,
9) համայնքի վարչական տարածքում ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար`
ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ վեց հազար դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝երեք հազար դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝հիգ հազար հիսուն,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար հարյուր դրամ, 0,5 գործակից՝վեց հազար հինգ հարյուր հիսուն,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար հարյուր դրամ, 0,5 գործակից՝տասը հազար հիսուն դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանհինգ հազար հարյուր դրամ, 0,5 գործակից՝տասն երկու հազար հինգհարյուր հիսուն դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քառասունհինգ հազար հարյուր դրամ, 0,5 գործակից՝քսաներկու հազար հինգհարյուր հիսուն դրամ,
բ. օրենքով սահմանված սահմանափակումներին համապատասխան ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ վեց հազար դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝երեք հազար դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասը հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝հիգ հազար հիսուն,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ տասներեք հազար հարյուր դրամ, 0,5 գործակից՝վեց հազար հինգ հարյուր հիսուն,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսան հազար հարյուր դրամ, 0,5 գործակից՝տասը հազար հիսուն դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ քսանհինգ հազար հարյուր դրամ, 0,5 գործակից՝տասն երկու հազար հինգհարյուր հիսուն դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում ՝ քառասունհինգ հազար հարյուր դրամ, 0,5 գործակից՝քսաներկու հազար հինգհարյուր հիսուն դրամ,
10) իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին համայնքի վարչական տարածքում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ բացօթյա առևտրի կազմակերպման թույլտվության համար՝ յուրաքանչյուր օրվա համար` կիրառվել է երեք հարյուր հիսուն դրամ՝ մեկ քառակուսի մետրի համար.
11) համայնքի վարչական տարածքում առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտներին, խաղատներին և բաղնիքներին (սաունաներին) ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. առևտրի օբյեկտների համար` հիսուն հազար դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝քսանհիգ հազար դրամ,
բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար` վաթսուն հազար դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝երեսուն հազար դրամ,
գ. բաղնիքների (սաունաների) համար` երկու հարյուր հազար դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝հարյուր հազար դրամ,
դ. խաղատների համար` հինգ հարյուր հազար դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝երկու հարյուր հիսուն հազար դրամ,
ե. շահումով խաղերի համար` երեք հարյուր հազար դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝ մեկ հարյուր հիսուն հազար դրամ,
զ. վիճակախաղերի համար` մեկ հարյուր հազար դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝ հիսուն հազար դրամ,
12) համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման (համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կանոններին համապատասխան)՝ տնտեսավարողի գործունեության համար առանձնացված յուրաքանչյուր վայրում հանրային սննդի կազմակերպման և իրականացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է՝
ա. հիմնական շինությունների ներսում՝
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեք հազար դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝հազար հինգ հարյուր դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ հինգ հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝երկու հազար հինգ հարյուր հիսուն դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասը հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝հինգ հազար հիսուն դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տասնհինգ հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝յոթ հազար հինգ հարյուր հիսուն դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի ՝ քսան հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝տասը հազար հիսուն դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երեսուն հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝տասնհիգ հազար հիսուն դրամ,
բ. ոչ հիմնական շինությունների ներսում`
- մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ վեց հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝երեք հարյուր դրամ,
- 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մեկ հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝հինգ հարյուր հիսուն դրամ,
- 50-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ երկու հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝հազար հիսուն դրամ,
- 100-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ չորս հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝երկու հազար հիսուն դրամ,
- 200-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ ութ հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝չորս հազար հիսուն դրամ,
- 500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ տանհինգ հազար հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝յոթ հազար հինգ հարյուր հիսուն դրամ,
13) քաղաքային բնակավայրերում ավագանու որոշմամբ սահմանված տնային կենդանիներ պահելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հազար դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝երկու հազար հինգ հարյուր դրամ,
14) ավագանու սահմանած կարգին ու պայմաններին համապատասխան՝ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար, բացառությամբ բնակավայրերի սահմաններից դուրս գտնվող պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդների թույլտվությունների, յուրաքանչյուր ամիս մեկ քառակուսի մետրի համար՝
ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երկու հազար դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝մեկ հազար դրամ,
բ. թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար` երեք հազար հինգ հարյուր դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝մեկ հազար յոթ հարյուր հիսուն դրամ,
գ. սոցիալական գովազդի համար՝ զրո դրամ,
դ. այլ արտաքին գովազդի համար` հազար հինգ հարյուր դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝յոթ հարյուր հիսուն դրամ,
ե. դատարկ գովազդային վահանակների համար՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 25 %-ի չափով՝ երեք հարյուր յոթանասունհինգ դրամ,
զ. եթե արտաքին գովազդ տարածող գովազդակիրը տեղաբաշխել և տարածել է իր կազմակերպության գովազդը՝ համայնքի վարչական տարածքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված 10 %-ի չափով՝ յոթանասուն հինգ դրամ,
15) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Թումանյան համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի խորհրդանիշները (զինանշանը, անվանումը) որպես օրենքով գրանցված ապրանքային նշան կամ ապրանքների արտադրության կամ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման գործընթացներում, ինչպես նաև ֆիրմային անվանումներում օգտագործելու թույլտվություն տրամադրելու համար՝ օրացուցային տարվա համար՝ մեկ հարյու հազար դրամ. կիրառվել է 0,5 գործակից՝հիսուն հազար դրամ,
16) համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարում յուրաքանչյուր մեքենայի համար` տասը հազար դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝հինգ հազար դրամ,
17) համայնքի վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար` հինգ հարյուր հազար դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝երկու հարյուր հիսուն հազար դրամ,
18) համայնքի վարչական տարածքում մասնավոր գերեզմանատան կազմակերպման և շահագործման թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար՝
ա. 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ երկու միլիոն հինգ հարյուր հազար դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար դրամ,
բ. 5 հա-ից մինչև 7 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ հինգ միլիոն դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝երկու միլիոն հինգ հարյուր դրամ,
գ. 7 հա-ից մինչև 10 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ յոթ միլիոն դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝երեք միլիոն հինգ հարյուր հազար դրամ,
դ. 10 հա-ից ավել մակերես ունեցող գերեզմանատների համար՝ տասը միլիոն դրամ, կիրառվել է 0,5 գործակից՝հինգ միլիոն դրամ,
19) համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար մեկ հարյուր հազար դրամ,կիրառվել է 0,5 գործակից՝հիսուն հազար դրամ,
20) համայնքի տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվության համար՝
ա. կարաոկեի, դիսկոտեկի, բաղնիքի, սաունայի և շոգեբաղնիքի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում տասնհինգ հազար դրամ՝կիրառվել է 0,5 գործակից՝յոթ հազար հինգ հարյուր դրամ,
բ. հեստապարային ակումբի համար՝ օրացուցային տարվա համար` համայնքի վարչական տարածքում երկու հարյուր հազար դրամ՝կիրառվել է 0,5 գործակից՝հարյուր հազար դրամ:
- Տեղական վճարներ.
1) համայնքի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝
ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 5000 ( հինգ հազար) ՀՀ դրամ,
բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10000 ( տասը հազար) ՀՀ դրամ,
գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 ( տասնհինգ հազար ) ՀՀ դրամ,
դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ։
2. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝
ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 5000 ( հինգ հազար) ՀՀ դրամ,
բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10000 ( տասը հազար) ՀՀ դրամ,
գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 ( տասնհինգ հազար ) ՀՀ դրամ,
դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ։
3. ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝
ա. մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 5000 ( հինգ հազար) ՀՀ դրամ,
բ. 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 10000 ( տասը հազար) ՀՀ դրամ,
գ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 15000 ( տասնհինգ հազար ) ՀՀ դրամ,
դ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 20000 (քսան հազար) ՀՀ դրամ։
4. համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար ՝
ա. մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող հողամասերի համար` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 250 ( երկու հարյուր հիսուն ) ՀՀ դրամ,
բ. 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասի համար ` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 300 ( երեք հարյուր ) ՀՀ դրամ,
գ. 1500-ից և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հողամասերի համար ` յուրաքանչյուր քառակուսի մետր մակերեսի համար` 350 (երեք հարյուր հիսուն ) ՀՀ դրամ,
5. համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 5000 (հինգ հազար) Հ Հ դրամ,
6. համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար` համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ,
7. համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար աղբահանության վճարը՝
1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝ ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ)
բնակվող յուրաքանչյուր բնակչի համար ամսական 100 (հարյուր) ՀՀ դրամ,
2) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, այդ թվում`հասարակական և արտադրական շենքերում և (կամ) շինություններում
աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով՝
ա) առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 100 (հարյուր) ՀՀ դրամ
բ) հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների,օդանավակայանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 (հիսուն ) ՀՀ դրամ,
գ) վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 (երեսուն) ՀՀ դրամ,
դ) գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար ` 20 (քսան ) ՀՀ դրամ,
ե) արտադրական` արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շենքերի և շինությունների մասով (այդ թվում` ավտոկայանատեղի)` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 20 (քսան ) ՀՀ դրամ,
զ) շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար` ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն 7-րդ կետի 2-րդ ենթակետով ա)-ե) պարբերություններով սահմանված դրույքաչափերի,
3) Շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 200 (երկու հարյուր ) ՀՀ դրամ:
4) Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ 7-րդ կետի 2-րդ ենթակետով ա)-ե) պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է`
ա) ըստ ծավալի` մեկ խորանարդ մետր աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների վերաբերյալ 7-րդ կետի 2-րդ ենթակետով ա)-ե) պարբերություններով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում` 3000 (երեք հազար) ՀՀ դրամ։
8. համայնքի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի մեկ խորանարդ մետրի համար սահմանված դրույքաչափի 20 %-ի չափով՝ 600 (վեց հարյուր) ՀՀ դրամ։
9. համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝
ա.համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի մեկ ամսվա վճար` տասը դրամ,
բ. համայնքի սեփականություն հանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի սպասարկման վճարի չափը մեկ ամսվա համար` վեց դրամ,
գ. համայնքի սեփականություն չհանդիսացող բազմաբնակարան շենքերի բնակարանների բնակմակերեսի մեկ քառակուսի մետրի վճարի չափը մեկ ամսվա համար`վեց դրամ:
10. կենտրոնացված ջեռուցման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի՝զրո դրամ,
11. Ջրմուղ-կոյուղու համար այն համայնքներում, որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերատոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, մասնավորապես ջրամատակարարման և ջրահեռացման վճարներ` համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի չափով՝
ա)յուրաքանչյուր ամիս մեկ անձի համար 30 (երեսուն) ՀՀ դրամ,
բ) 1խմ 25 (քսանհինգ) ՀՀ դրամ,
12. ոռոգման ջրի մատակարարման համար այն համայնքներում, որոնք ներառված չեն «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով, բացառությամբ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն սահմանված հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներում սակագների սահմանման դեպքերի. զրո դրամ,
13. համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝վեց դրամ մեկ ք.մ.համար,
14. համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝երկու հազար հինգ հարյուր դրամ,
15. համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն) ծառայություններից օգտվողների համար՝ համայնքի կողմից կամ համայնքի պատվերով մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ երկու հազար հինգ հարյուր դրամ,
16. համայնքի վարչական տարածքում, սակայն համայնքի բնակավայրերից դուրս գտնվող՝ ավագանու որոշմամբ հանրային հանգստի վայր սահմանված և համայնքի կողմից կամ համայնքի պատվերով որպես հանրային հանգստի վայր կահավորված տարածքում ընտանեկան կամ գործնական միջոցառումներ անցկացնելու համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար.զրո դրամ,
- համայնքային սեփականություն հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և համայնքային ենթակայության թանգարանների մուտքի համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով. երկու հարյուր դրամ,
- համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝զրո դրամ,
- 19. համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար՝ մեկ փաստաթղթի համար՝ 500 (հիգ հարյուր) ՀՀ դրամ փոխհատուցման վճար,
- համայնքը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմավում է՝
1) կենդանիների հիվանդությունների բուժման, կանխարգելման հարցերով խորհրդատվություն՝ 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ,
2) ծննդօգնության թեթև միջամտություն՝1000 (մեկ հազար) ՀՀ դրամ
3) ծննդօգնության ծանր միջամտություն՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ
4) վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների իմունականխարգելիչ պատվաստումներ և արյունառում կամ այլ նմուշառում կախված կենդանու տեսակից բացառությամբ գյուղատնտըեսական կենդանիների պատվաստում ծրագրում ընդգրկված հակաանասնահամաճարակային միջացառոմների ՝
ա) մանր կենդանիներ՝ 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ
բ) խոշոր կենդանիներ՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ
5) կենդանիների արտաքին և ներքին մակաբույծների դեմ պայքար՝ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ
6) ախտահանություն՝ 1քմ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ
7) միջատազերծում՝ դեզինսեկցիա՝ 1քմ 100 (մեկ հարյուր) ՀՀ դրամ
8) կրծողների ոչնչացում՝ դեռատիզացիա՝ 1քմ 200 (երկու հարյուր) ՀՀ դրամ
9) արհեստական սերմնավորում՝ 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ
10) մանր կենդանու հերձում՝1000 (մեկ հազար) ՀՀ դրամ
11) խոշոր կենդանու հերձում՝ 3000 (երեք հազար) ՀՀ դրամ
12) կենդանու բուժում՝ կախված հիվանդության տեսակից և կենդանու տեսակից յուրաքանչյուր այցելությունը ՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ
13) կենդանիների նախասպանդային զննում կախված կենդանու տեսակից ՝
ա) մանր կենդանիներ՝ 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ
բ) խոշոր կենդանիներ՝ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ
14) կենդանիների հետսպանդային զննում կախված կենդանու տեսակից
ա)մանր կենդանիներ՝ 1000 (մեկ հազար)ՀՀդրամ
բ) խոշոր կենդանիներ՝ 2000 (երկու հազար) ՀՀ դրամ:
- համայնքի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար՝ մեկ հազար ՀՀ դրամ,
- համայնքի տարածքում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներից բխող՝ համայնքի կողմից տրամադրվող ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի չափով՝ զրո դրամ:
23.Սրահները օգտագործման տրամադրելու համար 1 օրվա վճարը՝ 7000 (յոթ հազար)
ՀՀ դրամ,
- համայնքի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու համար վճար սահմանել՝
ա.միկրոավտոբուս՝ 50 կմ համար՝- տասնհինգ հազար դրամ, մինչև 100 կմ համար՝- քսանհինգ հազար,իսկ 100 կմ ավելի յուրաքանչյուր 1 կմ համար՝երկու հարյուր հրսուն դրամ,
բ.բազմաֆունկցիոնալ էքսկավատոր ՝յուրաքանչյու ժամվա համար՝ համայնքում հաշվառված բնակիչների համար՝- տասնչորս հազար դրամ, իսկ համայնքում հաշվառում չունեցող բնակիչների համար՝-տասնհինգ հազար դրամ,
գ.ինքնաթափ մեքենա ՝ 1կմ համար՝համայնքում հաշվառված բնակիչների համար՝ -վեց հարյուր դրամ, իսկ հաշվառում չունեցող բնակիչների համար՝-ութ հարյուր դրամ,
դ.հացահատիկի շարքացան ՝ 1հա համար՝ -տասն հազար դրամ,
ե.կուլտիվատոր ՝ 1հա համար՝ -քսանհինգ հազար դրամ,
զ.հողաֆրեզ ՝ 1հա համար՝ -քառասու հազար դրամ,
է.կարտոֆիլ ցանող՝ 1հա համար՝ -տասնհինգ հազար դրամ,
ը.կարտոֆիլ հանող՝ 1հա համար՝ -տասնութ հազար դրամ:
-
Discussed
07.11.2022 - 29.11.2022
-
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Tumanyan municipality of Lori region
Views 3022
Print