Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի N 955-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ․ գործունեության միջոցառումների ծրագրի ՏԿԵՆ 53-րդ կետով նախատեսված միջոցառման պահանջներից և նպատակն է այն համապատասխանեցնել ԵԱՏՄ ՄՄ ՏԿ 014/2011 «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» տեխնիկական կանոնակարգին:

  • Discussed

    07.11.2022 - 25.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Transport, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5043

Print

Suggestions

Ալեքսանդր Տաթևյան

22.11.2022

Ծանոթանալով Ձեր կողմից ներկայացված պարզաբանումներին՝ հարկ եմ գտնում կրկին շեշտել, որ խոսքը գնում է մինչև խաչմերուկ տեղակայված անցումների հետ փոխհատման դեպքին։ Մինչդեռ Ձեր կողմից բերված մեծամասամբ արդարացի փաստարկները վերաբերվում են միմիայն խաչմերուկից հետո՝ աջ կամ ձախ կողմերում տեղակայված անցումների հետ փոխհատմանը։ Այսպիսով, ոչ 87-րդ կանոնը, ոչ էլ Կոնվենցիայի կետը չեն ընդգրկում քաղաքապետարանի և ՃՈ-ի կողմից համատեղ ներդրված այսպես կոչված փորձնական լուսացույցների կոնֆիգուրացիայի (մշտապես բաց աջ շրջադարձի) դեպքը։ Մասնավորապես, Ձեր կողմից բերված մինչև խաչմերուկ հետիոտներին զիջելու մասով Կոնվենցիայի պահանջը, որն ի դեպ համընկնում է ՃԵԿ-ի 105-րդ կանոնի պահանջի հետ, չի անդրադառնում անցումը հատելուն պատրաստվող հետիոտներին, այլ վերաբերվում է միայն անցումը ավարտողներին, այն էլ, արգելող ազդանշանին հետևող թույլատրող ազդանշան ստանալուց հետո: Հետևաբար անտրամաբանական է դառնում այս պահանջը կապել անընդհատ վառվող թույլատրող ազդանշանի հետ։ Ուստի հարկավոր է կամ անհապաղ դադարեցնել տարիներ տևող խնդրահարույց և չափազանց վտանգավոր փորձարկումը, կամ փոփոխել որոշման նախագիծը՝ հաշվի առնելով իմ կողմից ներկայացված կարևոր դիտարկումները։ Բացի այդ, հարկավոր է սահմանել ՃԵ-ը առնչվող ցանկացած տեսակի փորձնական փոփոխությունների համար առավելագույն ժամկետներ և անվտանգության վերաբերյալ պայմաններ, քանի որ, ըստ էության, քննարկվող փորձնական փոփոխությունը անդադար շարունակում է մնալ մարդկանց կյանքի և առողջության համար ծայրահեղ վտանգի աղբյուր եւ միաժամանակ խիստ հակասում է ՀՀ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ Հոդված 1-ի 2-րդ մասին, որով սահմանված է ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանուման պահանջ։

Ալեքսանդր Տաթևյան

07.11.2022

«լուսնասպիտակ գույնի, մարդու և սլաքի ուրվագծով, թարթող տեղեկատու-լուսային սեկցիաների առկայությունը, որոնք վարորդներին նախազգուշացնում են անցումի վրա հետիոտների գտնվելու մասին:» Նախագիծը չի հստակեցնում, թե որ անցումին է վերաբերվում այն՝ խաչմերուկից առաջ տեղակայված, թե (շրջադարձից) հետո։ Ըստ սեկցիայի գրաֆիկական պատկերի՝ այն հուշում է` շրջադարձից հետո։ Այդպես է օրինակ՝ Մոսկվայում, որտեղ իսկ նախագծվել և կիրառություն է գտել տվյալ սեկցիան։ Սակայն, տեղական ոչ ստանդարտ երթևեկության սխեմայի ենթատեսքտում այն խառնաշփոթ է առաջացնում, քանի որ ենթադրաբար զգուշացնում է մինչև խաչմերուկ տեղակայված անցումի վրա հետիոտների գտնվելու մասին՝ հակառակ պատկերի իմաստին։ Ուստի, կամ փոփոխեք գրաֆիկական պակտերը, կամ վերացրեք մինչև խաչմերուկ հետիոտնային անցման հետ կոնֆլիկտային ռեժիմը՝ թողնելով միայն հոսքերի հատում խաչմերուկից դուրս գալուց (շրջադարձից) հետո։

Ալեքսանդր Տաթևյան

07.11.2022

«51. Տեղեկատու-լուսային ազդանշանը միանում է լուսացույցի թույլատրող ազդանշանի հետ միաժամանակ, որի ժամանակ հնարավոր է շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների փոխհատումը հետիոտների հետ:» Վերջինս հնարավորություն չի տալիս խաչմերուկին մոտեցող կամ արդեն իսկ մոտ գտնվող ՏՄ-ի վարորդներին նախապես տեղեկանալ անցումի վրա հետիոտների հայտնվելու մասին։ Բավարար է դիտել խաչմերուկների տեսախցիկների ձայնագրությունները՝ հասկանալու, որ տվյալ ազդանշանը պիտի միանա և անջատվի հետիոտների համար թույլատրող ազդանշանից ժամանակային շեղումով առնվազն մի քանի վայրկյան առաջ և հետո։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: