Add to favourites

Under development

ԶԱՔԱՐԻ ՋՈՆ ՋՈՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԹԱՎԻԹՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՈՐԳԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՊՈԴԿՈԼԶԻՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԱՔԱՐԻ ՋՈՆ ՋՈՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԹԱՎԻԹՅԱՆԻՆ  ԵՎ ԳԵՈՐԳԻ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՊՈԴԿՈԼԶԻՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

            Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունիսի  24-ի N  491-Ա  հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին:

 Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  հունվարի 16-ի № 24-Ա որոշմամբ   տարկետում է տրվել մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը:

    Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանը և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինը հանդես են գալիս  բասկետբոլի  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում  նախապատրաստվելու և  մասնակցելու են  2023 թվականի աշխարհի առաջնության  և 2024 թվականի   Եվրոպայի  առաջնության նախընտրական փուլերի  խաղերին:

       Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել  Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համապատասխան ազատվում են շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանը և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինը հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

      «Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    04.11.2022 - 24.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1822

Print