Add to favourites

Under development

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


                                           «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի 40-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում պարտավոր է փոխհատուցել իր` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի:
2. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում չի փոխհատուցում իր` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`
1) ոստիկանության ուսումնական հաստատությունում բարձրագույն մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ նախնական մասնագիտական կրթություն ստանալուց կամ վերապատրաստումը անցնելուց հետո` ոչ պակաս, քան երկու տարի.
2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2.1-ին, 4-րդ, 10-րդ, 12-րդ կետերով սահմանված դեպքերում, կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանության ուսումնական հաստատության սովորողի կարգավիճակ ձեռք բերած անձանց, այդ թվում՝ ուսումնական այլ հաստատություններ գործուղված անձանց և ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում սկսած ոստիկանության ծառայողների վրա:

  • Discussed

    03.11.2022 - 18.11.2022

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2559

Print