Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը ոսկու խտանյութը և համաձուլվածքը ՀՀ-ում զտարկելու համար նպաստավոր հարկային միջավայրի ձևավորումն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Գործող օրենս­դրու­թյամբ թանկարժեք մետաղների ներմուծումը և իրացումը (այդ թվում՝ ոսկու համա­ձուլ­վածքի (Dore)) ազատված են ԱԱՀ-ից:

Հարկային օրենսգրքի համաձայն՝ ԱԱՀ-ից ազատված գոր­­ծարքներին վերագրվող ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն: Խնդիրն այն է, որ նշյալ կար­­գավորումը ՀՀ-ում ոսկու խտանյութից ոսկու համաձուլվածքի (Dore) և հետագայում այդ համաձուլվածքից զտված ոսկու արտա­դրության գործընթացին չի նպաստում, քանի որ ոսկու համա­­ձուլվածքի (Dore) արտադ­րու­թյան ժամանակ օգտագործվող ձեռքբերումների համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները, որպես ԱԱՀ չհաշվանցվող գումարներ, միացվում են ոսկու համա­­ձուլվածքի ինքնար­ժեքին: Արդյունքում, ՀՀ-ում զտարկվող ոսկու արժեքում ներառվում են արժեշղթայի նախորդ օղակներում վճարված և չհաշվանցված ԱԱՀ-ի գումարներ: Փոխա­րենը, սակայն, ոսկու համաձուլվածքն արտահանելու և արտերկրում զտարկ­ված ոսկին ՀՀ ներմուծելու դեպքում վերը նկարագրված երևույթը տեղի չի ունենում, քանի որ ոսկու համաձուլվածքի արտահանումը հարկվում է ԱԱՀ 0 տոկոս դրույքաչափով (որի պարագայում արժեշղթային նախորդ օղակներում վճարված ԱԱՀ-ի գումարները համարվում են հաշվանցման, հետևաբար նաև՝ վերադարձման ենթակա գումարներ), իսկ ոսկու ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ից ազատ­ված թանկարժեք մետաղների իրացման գործարքները շարունակել համարել ԱԱՀ-ից ազատված գործարքներ, փոխարենը, սակայն, ոսկու համաձուլվածք արտադրող տնտեսա­վա­րող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցել ոսկու համաձուլվածքի արտադրու­թյան համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարները:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է խմբագրել Հարկային օրենսգրքի 64-րդ հոդ­վածի 2-րդ մասի 26-րդ կետը և հստակեցնել նշյալ կետով սահմանված ապրանքների օտարումն ԱԱՀ-ից ազատելու արտոնության կիրառության շրջանակը:

  1. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ոսկու համա­ձուլ­վածքի արտադրության համար օգտագործված հումքի համար մատակարարներին վճարված ԱԱՀ-ի գումարներն են:
  2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ոսկու զտարկմամբ զբաղվող տեղական ընկերությունների համար ձևավորել այնպիսի հարկային միջավայր, որի պարագայում նրանց և արտերկրում ոսկի զտարկող ընկերությունների միջև կստեղծվեն գործունեության հավասար պայմաններ: Այս կերպ ակնկալվում է խրախուսել ոսկու արտադրության ավելի երկար արժեշղթայի ձևավորումը ՀՀ տարածքում:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինան­սա­կան համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառա­վա­րու­թյունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումները, որոնք նպաս­­տելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը և միաժամանակ պետական բյու­ջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը,
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման և երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման և հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար:
  • Discussed

    01.11.2022 - 17.11.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue, Financial, Economical

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2636

Print