Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N250-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ 16.11.2022 15:06:50 Դրական գնահատելով Կառավարության հանձնառությունը բարելավելու հասարակական նշանակություն ունեցող քաղաքաշինական օբյեկտների մատչելիությունը սակավաշարժուն խմբերի ներկայացուցիչների և հաշմանդամություն ունեցող անձանց համար և դրա համատեքստում կատարվող որևէ միջոցառում՝ հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ Նախագծի 1-ին հավելվածով սահմանված՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկում ընգրկված չեն ՀՀ դատարանների շենքերը (բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի շենքից), այնինչ դրանցից ոչ բոլորն են գոնե նվազագույնս հագեցված ՀՀ քաղաքաշինության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 10-ի N 253-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ IV-11.07.01-2006 «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերին համապատասխան (օրինակ թեքահարթակների առկայության, դրանց թեքության աստիճանի, ինչպես նաև բռնաձողերի առկայության առումով)։ Միևնույն ժամանակ դատարանները՝ վերը նշված ցանկում ընդգրկելու անհրաժեշտությունը հասկանալիորեն թելադրվում է անձանց՝ դատարանի մատչելիության, իրենց գործով լսված լինելու իրավունքի գործնական ապահովման անհրաժեշտությամբ։ Նշվածի հաշվառմամբ առաջարկում ենք ընդլայնման առումով վերանայել Նախագծով սահմանվող՝ նախագծային հատուկ լուծումներով համալրման և անձնագրավորման ենթակա մի շարք հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։ Ծրագիրը պիլոտային է և վերջինիս բարեհաջող իրագործման արդյունքում նախատեսվում է ցանկի համալրում նոր օբյեկտներով :
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: