Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 24-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Սույն նախագծի մշակումը բխում է  հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման ժամկետի և ուսուցիչների վերապատրաստման գործընթացում ներգրավված կազմակերպությունների գործունեության շարունակականությունն ապահովելու կամ վերապատրաստումների արդյունավետության վերաբերյալ կատարված մշտադիտարկումների արդյունքում ցանկից հանելու հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը

    Գործող կարգով  ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունները ցանկում ընդգրկվում են 3 տարի ժամկետով և կարող են ցանկից հանվել միայն  իրենց ներկայացրած հաշվետվության արդյունքում, այնինչ, գործընթացի իրականացման ժամանակ արձանագրված  խնդիրները հիմք են հանդիսանում նոր կարգավորումներ անելու նախարարի հրամանում, որով ԿԶՆԱԿ-ի իրականացրած մշտադիտարկման արդյունքում կազմակերպությունը ցանկից կարող է սահմանված 3 տարի ժամկետից ավելի վաղ դուրս գալ:

 Արդյունքում ակնկալվում է կազմակերպությունների կողմից իրականացվող վերապատրաստումների որակի բարձրացում:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

 

  1. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվա­զեց­ում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

  1. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի մարտի 5-ի N 24-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

  • Discussed

    31.10.2022 - 15.11.2022

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2408

Print

Suggestions

<<Բերքաշատի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ

01.11.2022

Պարտադիր վերապատրաստումները երբեմն դառնում են ինքնանպատակ, 11 կրեդիտ ստանալը' խաղ ու պար։ Անհրաժեշտ է ուսուցչի մասնագիտական որակները բարձրացնելու ուղղությամբ աշխատանքներ տանել, ուսուցչի դպրոց ընդունվելը ևս դարձնել մասնագիտական փոստով։ Վերապատրաստող կազմակերպությունները պետք է ուշադիր վերահսկեն վերապատրաստողների աշխատանքը։

See more