Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվա­­կանի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկ­ման նպա­տա­կով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազ­մա­կերպությունների կողմից 2023 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրերը:

        Խնդիրը կայանում է նրանում, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հովելու նպա­տա­կով «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմա­կեր­պությունների կող­մից 2023 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրեր ՀՀ կառա­վա­րության կողմից հաստատված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2023 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուններ տրամադ­րելու մասին» ՀՀ օրեն­քով նախա­­տեսված` «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրակա­նաց­նող կազմա­կեր­պու­թյունների կողմից 2023 թվականին իրականացվող գործարքների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագ­րերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2023 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

              Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերա­փոխ­ման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազ­մավարությունների հետ:

 

  • Discussed

    26.10.2022 - 10.11.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2139

Print