Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը.

Փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք)  8-րդ հավելվածով։ Ընդ որում, նշված հավելվածով գործակիցները սահմանվում են՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։

          «Փրկարար ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ ՓԾ օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փրկարար ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է փրկարար ծառայության պաշտոնների անվանացանկով, որը հաստատում և (կամ) փոփոխում է համապատասխան նախարարը։ Այսինքն՝ օրենսդիրը փրկարար ծառայության պաշտոնների խմբերում կոնկրետ պաշտոնների դասակարգման իրավասությունը վերապահում է նախարարին (այսուհետ՝ Լիազորող նորմ)։
          Փրկարարական ծառայության կազմակերպման և անցկացման արդյունավետության բարձրացման, ծառայության անցման հետ կապված այլ հարաբերությունների կարգավորման և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության հիմնական սկզբունքների (Օրենքի 4-րդ հոդված) ապահովման անհրաժեշտությունից ելնելով կատարվել է կառուցվածքային փոփոխություն, ինչի նպատակն է ծառայության համապատասխանությունը ըստ պաշտոնների վերադասության սահմանումը, որով հստակեցվում է ստորաբաժանումներում ծառայողների ենթակայությունը, աստիճանակարգությունը, ինչը կնպաստի փրկարար ծառայության կատարողական կարգապահությունը բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպելու, ստորաբաժանումներին ծառայողական և մարտական առաջադրանքները ճիշտ ու որակով հանձնարարելու, խնդիրների կատարման հսկողությունը կազմակերպելու նպատակով։ Հաստիքացուցակով փոփոխվել են այն պաշտոնների խմբերի դասակարգումները, որոնցով կամ հավասարեցվել են հաստիքով նախատեսված կոչումների խմբերին, կամ նպատակ է հետապնդել պաշտոնների ուղղահայաց դասակարգումը՝ ըստ աստիճանակարգության, հաշվի առնելով ստորաբաժանման կարևորությունը անձնակազմի թվաքանակով և իրենց առջև դրված խնդիրների կատարման բարդության։ 
          Հիմք ընդունելով օրենքով սահմանված Լիազորող նորմը, ԱԻ նախարարի 2021 թվականի հուլիսի 1-ի N 814-Լ հրամանով (այսուհետ՝ Հաստիքացուցակ) կատարվել է հաստիքային փոփոխություն, որի արդյունքում լուծվել են մի շարք կարևորագույն խնդիրներ։
          Օրինակ՝
          - փրկարար ծառայության կենտրոնական ապարատի (այսուհետ՝ ՓԾ ԿԱ)  վարչության պետերի և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» (այսուհետ՝ ՃԿՊԱ)  ՊՈԱԿ-ի ռեկտորի հաստիքով նախատեսված կոչումը գեներալ-մայոր է, սակայն խմբերը սահմանված են եղել գնդապետի՝   39-րդ խմբից դառնալով 5-րդ խումբ,
          - Երևան քաղաքի փրկարարական վարչության (այսուհետ՝ ԵՓՎ) և մարզային փրկարարական վարչության (այսուհետ՝ ՄՓՎ) պետերի հաստիքային դասակարգումը հավասարեցված է եղել կենտրոնական ապարատի վարչության ենթակայության տակ գտնվող բաժինների պետերին, ինչը հակասում է ծառայության պատշաճ կազմակերպմանը, քանի որ տվյալ փրկարար ծառայողներին իրավունք ունի խնդիր առաջադրի կենտրոնական ապարատի վարչությունների պետերը և ավելի բարձր պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձինք։ Հաշվի առնելով Երևան քաղաքի բնակչության թիվը, պետական և այլ կարևոր օբյեկտների քանակն ու բարդության աստիճանը, ծառայողական ծանրաբեռնվածությունը, ԵՓՎ-ն 1 աստիճանով բարձր է դասվել ՄՓՎ-ներից, հետևաբար ԵՓՎ պետի խումբը 33-ից դարձել է 39, իսկ ՄՓՎ պետի խումբը՝ 33-ից 38,
          - ԵՓՎ պետի տեղակալի հաստիքային դասակարգումը գնդապետի է, սակայն խումբը նախատեսված է եղել փոխգնդապետի՝ 31 խմբից դառնալով 34 խումբ, 
          - ԿԱ վարչության պետի տեղակալի խումբը 1 աստիճանով բարձրացվել է՝ 37-ից դառնալով 38, քանի որ ԿԱ վարչության պետի խումբը ևս 1 աստիճանով բարձրացվել է,
          - առանձին բաժնի պետերի խումբը բարձրացվել է 2 աստիճանով՝ 34-ից դառնալով 36, քանի որ հանդիսանում են ԿԱ առանձին ստորաբաժանման ղեկավարներ, ովքեր անմիջապես ենթարկվում են ՓԾ տնօրենին,
          - ԿԱ հրահանգիչների հաստիքային դասակարգումը մայոր է, սակայն ներառված են եղել փոխգնդապետի 26 խմբում՝ փոփոխության արդյունքում ներառվելով 24 խմբում,
          -  ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի (այսուհետ՝ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ) ջոկատի հրամանատարի տեղակալի հաստիքային դասակարգումը փոխգնդապետի է, սակայն ներառված է եղել գնդապետի 33 խմբում, որը փոփոխվել է՝ ընդգրկվելով փոխգնդապետի 31 խմբում,
          - ՃԿՊԱ-ի դոնցենտի հաստիքային դասակարգումը եղել է գնդապետի, սակայն ներառված է եղել փոխգնդապետ 31 խմբում,
          - ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի (վարչություն) օպերատիվ հերթափոխի պետի խումբը 1 աստիճանով իջեցվել է՝ 31-ից դառնալով 30, քանի որ տվյալ բաժնում առկա է բաժնի պետի տեղակալի հաստիք փոխգնդապետ դասակարգումով,
          - ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ ջոկատի հրամանատարի տեղակալը հաստիքային դասակարգումով մայոր է, սակայն խումբը սահմանված է եղել փոխգնդապետ 29, դառնալով՝ մայոր 24 խումբ,
          - ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻԿ ԱԹՍ մասնագիտացված խմբի հրահանգչի հաստիքային դասակարգումը մայոր է, սակայն ներառված են եղել փոխգնդապետի 26 խմբում, փոփոխության արդյունքում դարձել է մայոր 24 խումբ,
          - ՓԾ ՓՈՒՎ «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի օղակի հրամանատարի հաստիքային դասակարգումը եղել է ավագ 7/3 խումբ, սակայն ներառված է եղել ավագ ենթասպայի 9/5 խմբում,
          - ՓԾ ՓՈՒՎ «ՀԱԷԿ»-ի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ավագ հրշեջ փրկարարի և տարածքային փրկարարական վարչությունների ՃԿԿ-ների համակարգչային օպերատորի հաստիքային դասակարգումը ավագ սերժանտ 6/5 խումբ է, որը ներառված է եղել ավագի 7/3 խմբում։

Վերը նշված փոփոխություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու» N 1119-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) N 7 հավելվածը, որով սահմանվում են փրկարարական ծառայողների երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում՝ ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակելիս՝ փրկարար ծառայության ծառայողներին տրվող դրամական օգնության չափերն՝ ըստ պաշտոնների դասակարգման խմբերի։ Ընդ որում, Որոշման N 7-րդ հավելվածում բացակայում է Հաստիքացուցակով սահմանված խմբերից միայն մեկը (ԿԱ ՎՊ գեներալ-մայոր 5-րդ խումբ), սակայն առկա  ոչ բոլոր խմբերի համար են սահմանված դրամական օգնության չափերը։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 8-րդ հավելվածով սահմանված թվով 67 փրկարար ծառայողների (ըստ Փրկարար Ծառայության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով ՓԾ տնօրենը և տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնողներ, որոնք ընգրկված չեն ՓԾ պաշտոնների անվանացանկում) պաշտոնների դասակարգման խմբերից (փաստացի՝ 69 խումբ) Որոշման N 7-րդ հավելվածով սահմանվում են թվով 66 խմբեր, սակայն  Հաստիքացուցակով ընդգրկված են փաստացի գործող 21 խումբ։
          Հաշվի առնելով «Փրկարար ծառայության պաշտոնների դասակարգման հաստիքացուցակ»-ով Փրկարար ծառայության պաշտոնների խմբերում կատարված փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել Որոշման N 7-րդ հավելվածով սահմանել ՓԾ մի շարք պաշտոնների խմբերի համար դրամական օգնության չափեր։

Միաժամանակ, հարկ է նշել, որ պաշտոնների խմբերի համար սահմանվող դրամական օգնության չափերը հաշվարկվել են հիմք ընդունելով գործող որոշմամբ արդեն իսկ սահմանված դրամական օգնության չափերը՝ ըստ համամասնության:
          Հետևաբար, ներկայացվող նախագծի ընդունումը բխում է փրկարարական ծառայողներին տրվող դրամական օգնության գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից։
          Հիմք ընդունելով Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով, սույն նախագծով նախատեսվում է որոշման գործողությունը տարածել 2021 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա, որի արդյունքում թվով 5 խմբերում ներառված փրկարարական ծառայողներին կտրվեն դրամական օգնություն։

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը.

Նախագծով առաջարկվում է Որոշման N 7 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հավելվածում լրացնելով Փրկարար ծառայության մի շարք պաշտոնների խմբերի համար դրամական օգնության չափեր։

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը.

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություն տրամադրելու օրենքով սահմանված իրավակարգավորումները տարածել Փրկարար ծառայության պաշտոնների բոլոր խմբերի վրա՝ ապահովելով օրենքով սահմանված սոցիալական երաշխիքները։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Սույն Նախագծի ընդունմամբ նախատեսվում է երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ ծառայությունից արձակվելիս՝ Փրկարար ծառայության ծառայողներին տրամադրել դրամական օգնություն ԱԻՆ միջոցների հաշվին:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ հնարավոր չէ կանխատեսել, թե օրենքով սահմանված կարգով քանի փրկարարական ծառայող կարող է ազատվել ծառայությունից, ուստի հնարավոր չէ ներկայացնել դրանից բխող ՀՀ պետական բյուջեի վրա ծախսերի ֆինանսական ազդեցության գնահատականը:

  • Discussed

    25.10.2022 - 09.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2834

Print