Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Աշոտ Տերտերյան 23.10.2022 16:13:48 Իսկ եթե հօգուտ այլ պետության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով չե՞ն։ Կարծում եմ պետք է ներառել նաև ոչ բռնի գործողությունների համար պատասխանատվություն։ Չի ընդունվել:
2 Համլետ Սարգսյան 23.10.2022 20:54:57 Քանի որ ժողովուրդն իր իշխանությունը իրականացնում է ազատ ընտրությունների,հանրաքվեների միջոցով ընտրված պետական մարմինների և այլ պաշտոնատար անձանց միջոցով,ապա Հայաստանի ինքնիշխանությունը որոշել է ժողովուրդը` հանրաքվեով անկախ պետություն հռչակվելով։ Որի պահպանման պատասխանատուն տվյալ պահին գործող պետական իշխանությունն է։ ԵՒ քանի որ ժողովուրդն է որոշողը,եթե նա որոշի ինքնիշխանությունը փոխել` հանրաքվեով,ապա կանի դա առանց ներկայացվող պատժաչափն կրելու, իշխանությունն էլ պարտավոր է երաշխավորել. Դա ժողովրդի` Սահմանադրական իրավունքն է: Չի ընդունվել:
3 Համլետ Սարգսյան 23.10.2022 20:54:57 Ելնելով վերոգրյալից առաջարկում եմ ավելացնել<<բացառությամբ,միայն որպես հանրաքվեի միջոցով որոշվող կոչերի,կամ գործողությունների Չի ընդունվել:
4 Vig Abraham 23.10.2022 23:17:54 Հետաքրքիր է էս օրենքը օտարերկրացիներին էլ է վերաբերվում, թե ոչ? Կամ ՀՀ քաղաքացիները որոնք գտնվում են երկրից դուրս? Ընդունվել է ի գիտություն:
5 Hayk Hovsepyan 24.10.2022 10:33:06 Պետք է սահմանել նաև կոլեկտիվ պատասխանատվություն՝ տարածքային ամբողջականության և սուվեներության խախտմանը վերաբերող օրենքի նախագծեր ներկակայացնելու, միջազգային պայմանագրեր կնքելու և դրանց օգտին քվեարկելու համար։ Այսպես ինչ է ստացվում՝ կառավարությունը կարող է ներկայացնել ցանկացած նախագիծ, պառլամենտական մեծամասնությունը կարող է ամեն ինչի օգտին քվեարկել, սակայն ոչ ոք պատասխան չտա։ Չի ընդունվել:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: