Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 2022 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից   ընդունվել են  «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Անասնաբուժության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքները, որոնց հիման վրա Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի օգոստոսի 8-ի N 907-Ա որոշմամբ հաստատվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-307-Ն, Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-308-Ն, «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-309-Ն և «Բուսասանիտարիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի հուլիսի 20-ի ՀՕ-310-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի: Համաձայն որոշմամբ հաստատված հավելվածի NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 10 կետերի կատարումն ապահովելու նպատակով՝  անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել սննդամթերքի անվտանգության ոլորտի Կառավարության մի շարք որոշումներում՝ սահմանելով լիազորող նորմերը:

 2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

 Նախագծի ընդունմամբ կսահմանվեն սննդամթերքի անվտանգության, ոլորտում լիազորող նորմերը Կառավարության մի շարք որոշումներում՝ ապահովելով լիազորող նորմերի հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորումները:

 

 Միաժամանակ նախագծի ընդունմամբ լրացուցիչ  ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում՝ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազում չի նախատեսվում:  

 

 3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

 Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Նախագիծը չի բխում 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության, և Կառավարության 2021-2026թթ. ծրագրերից:

 

 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

 5.Ակնկալվող արդյունքը

 Նախագծի ընդունմամբ սննդամթերքի անվտանգության ոլորտում գործող մի շարք որոշումներում կամրագրվեն լիազորող նորմերը և Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում ամրագրված կարգավորումների համատեքստում այլևս չեն լինի խնդրահարույց:

  • Discussed

    18.10.2022 - 02.11.2022

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2468

Print