Add to favourites

ՀՀՇՆ 32-01-2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀՇՆ 32-01-2022 «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

«Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում ծավալված ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, ինչի համար դեռևս 2000 թվականին մշակված նորմերի դրույթներն այլևս արդիական չէ, չի բխում միջազգային, ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության շրջանակներում գործող միջպետական, ԵԱՏՄ և Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերի սկզբունքային պահանջներից:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ՀՀ տարածքում գործող ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերը մշակվել և գործողության մեջ են դրվել 2000 թվականին:

«Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի համաձայն 2019 թվականի հունվարի 1-ից ՀՀ տարածքում ուժի մեջ է մտել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի հոկտեմբերի 18-ի N827 որոշմամբ հաստատված «Ավտոմոբիլային ճանապարհների անվտանգություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄՏԿ 014/2011):

ՀՀՇՆ 10-01-2014 «Շինարարությունում նորմատիվ փաստաթղթերի համակարգ. Հիմնական դրույթներ» շինարարական նորմերի համաձայն շինարարական նորմերը պետք է պարունակեն դրույթներ, որոնք մանրամասնում են շինարարության ոլորտի տեխնիկական կանոնակարգման օբյեկտներին տեխնիկական կանոնակարգով սահմանված պարտադիր կիրառման և կատարման պահանջները:

Համակարգի նորմատիվ փաստաթղթերը հանդիսանում են շինարարական օբյեկտների նախագծման (ներառյալ հետազոտումը), շինարարության, շահագործման և քանդման, շինարարական արտադրատեսակների և նյութերի արտադրության ժամանակ, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների իրականացման նպատակով միջոլորտային կարգավորման միջոցներից մեկը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, 2011 թվականի մարտի 9-ին Եվրամիության խորհրդի կողմից ընդունված N305/2011/EEC կանոնակարգի պահանջները, ԱՊՀ շրջանակներում կնքված Միջկառավարական համաձայնագրերը (13 մարտի 1992թ. և 9 սեպտեմբերի 1994թ.), ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության «Առևտրում տեխնիկական խոչընդոտների մասին» համաձայնագիրը, ԵՄ-Հայաստան խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի դրույթները, Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու հետ կապված մարտահրավերներն՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ՀՀՇՆ IV-11.05.02-99 «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերը:

Որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 15-ի N ՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/28 պետական գնման պայմանագրի համաձայն՝ «Ճանապարհ» և «Արցախճան»  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համատեղ ձեռնարկությանը պատվիրվել են «Ավտոմոբիլային ճանապարհներ» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և «Ճանապարհ» և «Արցախճան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համատեղ ձեռնարկության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:

  • Discussed

    13.10.2022 - 28.10.2022

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3577

Print