Add to favourites

Պետական անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

« ....... » ................................. 2022 թ. N  -Ն

ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի և 30-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի  պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել՝

1) պետական  գույքի  անհատույց օգտագործման տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի.

3) այլ կազմակերպություններին պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման պայմանները՝ համաձայն N 3 հավելվածի.

4) պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման համար համայնքների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների և այլ կազմակերպությունների կողմից ներկայացվող ծրագրի օրինակելի ձևերը՝ համաձայն N 4 հավելվածի.

5 պետական գույքի անհատույց օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի։

  1. Սահմանել, որ պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում սույն որոշման 1-ին հավելվածի 3-րդ կետով նախատեսված՝ համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին, միջազգային կազմակերպություններին ու այլ կազմակերպություններին (այսուհետ՝ սուբյեկտներ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ (բացառությամբ` միջազգային կազմակերպությունների), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) կողմից ապահովելով՝ օգտագործողի հետ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը (բացառությամբ՝ սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դեպքերի)։
  2. Պետական գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում միջազգային կազմակերպություններին (բացառությամբ՝ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների), եթե Հայաստանի Հանրապետությունում հիմնական գործունեություն իրականացնելու համար միջազգային կազմակերպության կողմից հիմնադրված ներկայացուցչությունը կամ մասնաճյուղը գրանցված (հավատարմագրված) է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում, միջազգային կազմակեպության գործունեության ոլորտը համակարգող պետական մարմնի կողմից ներկայացված առաջարկությամբ սահմանված ժամկետով, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ։
  3. Պետական սեփականություն հանդիսացող շենքերը, շինությունները, ինչպես նաև դրանցից առանձնացված տարածքներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված լինելու դեպքում` սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի 3-րդ կետով նշված սուբյեկտների հետ Կոմիտեն ապահովում է ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը։ Եթե տարածքը սույն կարգի համաձայն տրամադրվել է և այն շենք, շինության առանձնացված տարածք չէ և կոմունալ ծառայությունների իրականացումը լրացուցիչ ծախսերի կատարման պատճառով նպատակահարմար չէ առանձնացնել, ապա այս դեպքում սուբյեկտների համաձայնությամբ ծառայությունների մատուցման պայմանագիրը կնքվում է ոչ թե Կոմիտեի, այլ շենք, շինության օգտագործողի հետ։ Ընդ որում օգտագործողի հետ կնքվող ծառայությունների վճարի հաշվարկման համար, որպես ելակետ կարող է ընդունվել  ընդհանուր շենքի համար նախորդ տարվա կոմունալ ծառայությունների՝ յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրին համապատասխանող կոմունալ ծառայությունների համար հիմնական օգտագործողի կողմից կատարված վճարների միջին մեծությունը։
  4. Սահմանել, որ՝

1 մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն որոշակի ժամկետով կնքված այն անհատույց օգտագործման պայմանագրերը, որոնց ժամկետները չեն լրացել սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին, գործում են մինչև այդ պայմանագրերով սահմանված ժամկետների ավարտը: Ընդ որում, այդ պայմանագրերի պայմանները (ներառյալ՝ ժամկետը) փոփոխության ենթակա չեն.

2 մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված անհատույց օգտագործման այն պայմանագրերը, որոնց ժամկետները լրացել են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 624-րդ հոդվածի 2-րդ և 685-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների համաձայն՝ ճանաչված են վերսկսված` նույն պայմաններով անորոշ ժամկետով, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսյա ժամկետում դիմում ներկայացնելու դեպքում՝ կարող են վերակնքվել ևս մեկ անգամ՝ 2 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխան, իսկ չներկայացնելու դեպքում՝ լուծվում են.

3) սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման տրամադրման գործընթացների վրա, այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ սահմանված կարգավորումների համաձայն.

4) պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու դեպքում գույքի օգտագործման պայմանների նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կոմիտեն` համաձայն կնքված պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման պայմանագրի դրույթների համաձայն։

  1. Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման է տրամադրվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի, իսկ ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքի դրույթներին համապատասխան։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 304-Ն որոշումը:
  3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2012 թվականի սեպտեմբերի 19-ի «Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները սահմանելու մասին» N 686-Ն հրամանը։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՊԵՏԱԿԱՆ  ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետ՝ գույք) անհատույց օգտագործման տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բացառիկ դեպքերում այլ բան նախատեսված չէ:
  3. Սույն կարգի իմաստով գույք են համարվում պետական սեփականություն հանդիսացող շենք, շինությունները, հանրակացարանային և այլ բնակելի տարածքները, ինչպես նաև դրանց զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը:
  4. Գույքն անհատույց օգտագործման իրավունքով կարող է տրամադրվել`

1)  համայնքներին.

2) հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին (բացառությամբ՝ պետական ոչ առևտրային կազմակերպություններից վերակազմակերպված և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված հիմնադրամների).

3) միջազգային կազմակերպություններին.

4) այլ կազմակերպություններին (բացառությամբ՝ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների)։

  1. Գույքն անհատույց օգտագործման իրավունքով սույն կարգի 3-րդ կետով նախատեսված՝ համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին, միջազգային կազմակերպություններին ու այլ կազմակերպություններին (այսուհետ՝ սուբյեկտներ) տրամադրվում են՝

1) համայնքներին, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամներին, իրենց կողմից ներկայացված ծրագրում սահմանված ժամկետով, եթե ներկայացված ծրագիրը համապատասխանում է սույն որոշման 2-րդ հավելվածով սահմանված պայմաններին։ Ընդ որում, պայմանագիրը կնքվում է ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 3 տարին.

2) միջազգային կազմակերպություններին միջազգային կազմակեպության գործունեության ոլորտը համակարգող պետական մարմնի կողմից ներկայացված համապատասխան առաջարկության հիման վրա, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) եթե ունի համապատասխան ազատ տարածք, 30 օրացույցային օրվա ընթացքում, կնքում է անհատույց օգտագործման տրամադրման պայմանագիր և ապահովում է տարածքի հանձնումը.

3) այլ կազմակերպություններին իրենց կողմից ներկայացված ներդրումային ծրագրում սահմանված ժամկետով, եթե ներկայացված պետական սեփականություն հանդիսացող տարածքի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագիրը համապատասխանում է սույն որոշման 3-րդ հավելվածով սահմանված պայմաններին։ Ընդ որում  պայմանագիրը կնքվում է ներդրումային ծրագրում սահմանված ժամկետով, որը չի կարող գերազանցել 10 տարին։ Ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` 5 տարի ժամկետով, եթե պայմանագրով սահմանված ժամկետում ներդրումային պարտավորությունները կատարել են։

  1. Սույն կարգի 3-րդ կետով նշված սուբյեկտների (բացառությամբ՝ սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետի) հետ կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը կարող են վերակնքվել մեկ անգամ առավելագույնը 2 տարի ժամկետով: Դրանից հետո տվյալ տարածքը նախապատվության իրավունքով տրամադրվում է վարձակալության՝ ուղղակի ձևով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգի պահանջներին համապատասխան։

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
  2. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված սուբյեկտներն (բացառությամբ՝ միջազգային կազմակերպությունների) գույքն անհատույց օգտագործելու համար կարող են դիմում ներկայացնել Կոմիտե։ Դիմումին կից ներկայացնում են նաև սույն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածներում նշված պայմաններին համապատասխանող փաստաթղթերը, ինչպես նաև իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման համարը, կանոնադրությունը։ Ընդ որում սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված սուբյեկտների կողմից ներկայացրած գործարար և ներդրումային ծրագրերը պետք է ունենան նաև ոլորտը համակարգող պետական մարմինների դրական կարծիքը (եզրակացությունը), որի տրամադրման և ներկայացման ժամկետը չի կարող գերազանցել 1 տարին։
  3. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված գործարար և ներդրումային ծրագրերի վերաբերյալ եզրակացությունները ըստ ոլորտների տրամադրում են՝

1) գիտության, կրթության, սպորտի և մշակույթի գործունեության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ համապատասխան շահագրգիռ իրավասու մարմինների, կազմակերպությունների կամ հիմնադրամների համաձայնությամբ.

2) իրավունքների պաշտպանության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը.

3) շրջակա միջավայրի ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության շրջական միջավայրի նախարարությունը.

4) սոցիալական ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը.

5) առողջապահության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

6) արդյունաբերության  և այլ տնտեսությունների այդ թվում՝ գյուղատնտեսության հեռանկարային զարգացման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը,

7) բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը.

8) այլ ոլորտներում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` համապատասխան շահագրգիռ նախարարության(ների) համաձայնությամբ.

9) համայնքային զարգացման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ Երևանի քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ։

  1. Սույն կարգի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, և 4-րդ ենթակետերով նախատեսված սուբյեկտների կողմից ներկայացված դիմումները ընդունվում են Կոմիտեի կողմից, եթե դիմումին կից ներկայացված փաստաթղթերը բավարարում են սույն կարգի 6-րդ կետի պահանջները։
  2. Սույն կարգի 6-րդ կետով ներկայացված դիմումներում թերությունների առկայության դեպքում՝ Կոմիտեն 15 օրացույցային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ այդ մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունը ստանալուց հետո 5 օրացույցային օրվա ընթացքում կարող է շտկել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները և ներկայացնել Կոմիտե։
  3. Կոմիտեն սույն կարգի 6-րդ կետով ներկայացված դիմումները ստանալուց հետո 20 օրացույցային օրվա ընթացքում որոշում է կայացնում դրանք բավարարելու կամ մերժելու մասին և այդ մասին տեղեկացնում է դիմումատուներին։ Ընդ որում՝ ներկա­յաց­ված դիմումները մերժվում են, եթե՝

1) չեն ապահովել սույն որոշման հավելվածներով սահմանված պայմանները,

2) սույն կարգի 9-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկել ներկայացված դիմումում առկա թերությունները.

3) տրամադրվող գույքի օգտագործումը պետության կարիքների համար համարվել է առավել նպատակահարմար։

  1. Կոմիտեն սույն կարգի 6-րդ կետով ներկայացված դիմումները ստանալուց հետո, եթե այն բավարարում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված պայմաններին, 30 օրացույցային օրվա ընթացքում մշակում է գույքն անհատույց օգտագործման տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և այն օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։
  2. Գույքն անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծն առնվազն պետք է ներառի հետևյալ տեղեկատվությունը՝

1) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի գտնվելու վայրը (հասցեն), մակերեսի մասին՝ արտահայտված քառակուսի մետրով.

2) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի (չափաբաժնի) մակերեսի մասին` արտահայտված հա-ով.

3) անհատույց օգտագործման տրամադրվող գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի մասին, սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նշված սուբյեկտների դեպքում՝ գնահատված արժեքը՝ ըստ գնահատման վերաբերյալ հաշվետվության.

4) անհատույց օգտագործման տրամադրման ժամկետի մասին.

5) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի համարը և գրանցման տարին, ամիսը և ամսաթիվը.

6) անհատույց օգտագործող իրավաբանական անձանց համար՝ պետական գրանցման, քաղաքացիների համար՝ նույնականացման (ID) քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ անձնագրի և սոցիալական քարտի համարները, անհատ ձեռնարկատերի համար՝ անձնագրի, նույնականացման քարտի համարը կամ հաշվառման համարը։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հետ միասին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ են ներկայացվում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող գույքի հատակագիծը, լուսանկարները և գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև պետական գույքի անհատույց օգտագործման սուբյեկտների կողմից ներկայացվող ծրագիրը։

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
  2. Գույքի անհատույց օգտագործման տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Կոմիտեն` որոշմամբ սահմանված ժամկետով և պայմաններով համապատասխան համայնքների կամ հասարակական կազմակերպությունների կամ հիմնադրամների կամ այլ կազմակերպությունների հետ կնքում է անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ`

1) պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման, ինչպես նաև «Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ» միասնական տեղեկանք ստանալու համար ծախսերն իրականացվում են գույքն անհատույց օգտագործողի միջոցների հաշվին.

2) պայմանագրի անբաժանելի մաս են համարվում սույն որոշման 4-րդ կետի 1-ին  ենթակետով հաստատված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործման տրամադրելու համար համայնքի, հասարակական կազմակերպության, հիմնադրամի և այլ կազմակերպության կողմից ներկայացված օրինակելի ձևի պահանջներին համապատասխանող գործարար և ներդրումային ծրագրերը.

3) անհատույց օգտագործման տրամադրված գույքը կամ դրա մասն օգտագործողի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի բացառությամբ՝ համայնքների.

4) անհատույց օգտագործման տրամադրված տարածքում օգտագործողի կողմից իրենց կողմից ներկայացված ծրագրին ոչ համապատասխան գործունեություն իրականացնելու դեպքում՝ անհատույց օգտագործման մասին պայմանագիրն ենթակա է լուծման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

  1. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
  2. Գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիրը կնքելուց հետո (բացառությամբ միջազգային կազմակերպությունների) Կոմիտեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն իրականացնում է գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրի պահանջների կատարման նկատմամբ հսկողություն: Ընդ որում, հսկողության իրականացման ընթացքում Կոմիտեն կարող է համայնքից, կազմակերպությունից, հիմնադրամից, այլ կազմակերպությունից պահանջել գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար ներկայացված ծրագրին առնչվող փաստաթղթեր և նյութեր:
  3. Սույն կարգի 15-րդ կետի համապատասխան իրականացված հսկողության արդյունքները Կոմիտեն յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա փետրվարի 15-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2022 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

  1. Պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ տարածք) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին, որոնք համաձայն Կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկատվության (բացառությամբ՝ համայնքների), գույքի անհատույց օգտագործման իրավունք ստանալու համար դիմելու պահին նախորդող հինգ տարվա ընթացքում չեն ունեցել սեփականության իրավունքով իրենց պատկանող շենք, շինություն, տարածք (բացառությամբ բնակելի տարածքի):
  2. Համայնքներին, հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին տարածքներ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են միայն հետևյալ պայմանների բավարարման դեպքում.

1)  համայնքի դեպքում, եթե

ա. առկա է սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված գործարար ծրագրի օրինակելի ձևին համապատասխան կազմված համայնքի ավագանու հավանությանն արժանացած ծրագիր,

բ. համայնքի ավագանու հավանությանն արժանացած ծրագիրը նպատակաուղղված է համայնքի պարտադիր և պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացմանը,

2) հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների դեպքում, եթե ներկայացված ծրագիրը համապատասխանում է՝

ա. սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված գործարար ծրագրի օրինակելի ձևի պահանջներին.

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում կամ նախարարությունների ռազմավարական փաստաթղթերում ամրագրված՝ ըստ ոլորտների զարգացման քաղաքականության պահանջներին.

գ. տնտեսական կամ սոցիալական համապատասխան ոլորտում պետություն-մասնավոր հատվածի համագործակցության զարգացմանը.

դ. իրենց կանոնադրությամբ սահմանված նպատակին.

ե. ինչպես նաև առկա է ծրագրի իրականացման վերաբերյալ համապատասխան պետական մարմնի դրական եզրակացությունը։

 

 

 

 

 

 

 

 


 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2022 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

  1. Այլ կազմակերպություններին (բացառությամբ՝ 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների) (այսուհետ՝ կազմակերպություն) պետական սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է միայն հետևյալ պայմանների բավարարման դեպքում, եթե կազմակերպության կողմից ներկայացվել է՝

1) գույքի բարելավմանն ուղղված ներդրումային ծրագիր, որը պարունակում է առաջարկվող ներդրումները ներառյալ՝ ըստ արժեքների գույքի բարելավմանն ուղղված շինմոնտաժային աշխատանքների և այլ ծախսերի իրականացումը, ինչպես նաև մեքենա-սարքավորումների, տեխնիկայի և այլ գույքի ձեռք բերումը։ Ընդ որում Հայաստանի Հանրապետությանում ներդրումների ներգրավելու նպատակով պետական գույքն (բացառությամբ՝ ապաստարանների, հակաճառագայթային թաքստոցների) անհատույց օգտագործման տրամադրման դեպքում, հնարավոր օգտագործողների կողմից առաջարկվող ներդրումային ծրագրերի ներկայացվող նվազագույն պահանջներն են (բացառությամբ՝ մարզերի սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող գույքի, որոնց հնարավոր օգտագործողներին առաջարկվող ներդրումային ծրագրերի ներկայացվող ներդրումների արժեքների նկատմամբ կիրառվում են  50 տոկոսի չափով զեղչ)՝

ա. մինչև 25 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար՝ առնվազն գույքի գնահատված արժեքի չափով ներդրում և աշխատատեղի ստեղծում.

բ. 25-50 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,25 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում.

գ. 50-75 մլն դրամ գնահատված արժեքով գույքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 1,5 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում.

դ. 75 մլն դրամից ավել գնահատված արժեքով գույքի համար՝ յուրաքանչյուր 1 մլն դրամ գնահատված արժեքի դիմաց 2 մլն դրամի ներդրում և աշխատատեղի ստեղծում.

Ընդ որում «ա», «բ», «գ» և «դ» պարբերություններում նշված ներդրումների ընդհանուր ծավալում տարածքի բարելավմանն ուղղված միջոցները պետք է կազմեն ընդհանուրի մեջ առնվազն 80 տոկոս.

2) կազմակերպության կողմից առաջարկվող ներդրումային ծրագիրը համապատասխանում է կազմակերպության զարգացման ծրագրին (առկայության դեպքում) կամ համապատասխան ոլորտներում զարգացման ռազմավարական փաստաթղթերի պահանջների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած ծրագրին։

  1. Պայմանագրային պարտավորությունների կատարման հսկողությունն իրականացվում է ծրագրին համապատասխան տարածքի բարելավմանն ուղղված ներդրումների նախատեսված ծավալի և ստեղծվող աշխատատեղերի քանակի նկատմամբ։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2022 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

ԾՐԱԳԻՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N 1

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ---ԱՄՅԱ

  1. Ընդհանուր տեղեկություններ պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ՝ տարածք) օգտագործող` համայնքների, հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների (այսուհետ՝ կազմակերպություն) մասին

1.1. կազմակերպության լրիվ անվանումը ­­­­___________________________________________,­­­­­­­­­­­­­­­­

1.2. կազմակերպության ձևը ­­­­     ___________________________________________________,

1.3. կազմակերպության ստեղծման (վերակազմակերպման) ժամկետը  ­­­­­­­­­­­________________,

1.4. կազմակերպության գրանցման վկայականի համարը ____________________________,

1.5. գրանցման վայրը և տարեթիվը  ___________________________­­____________________,

1.6. գործունեության հիմնական ուղղությունները ____________________________________,

1.7. գործունեության իրականացման վայրը (նստավայրը)______­­­­_______________________,

1.8. փոստային հասցեն___________________________________________________________,

1.9. տվյալներ (հեռախոս/ֆաքս, էլեկտրոնային հասցե________________________________,

վեբ կայքեր ________________________________,

                                    (առկայության դեպքում)

 

1.10. տարածքի օգտագործման (այդ թվում` նաև բարելավման, եթե նախատեսվում է) ծրագիրը հաստատվել է ___________ կազմակերպության իրավասու մարմնի 20 __ թ. ________________ -ի N ___ - որոշմամբ,

1.11. կազմակերպության ղեկավար`___________________________________, հեռ. __________, կազմակերպության հաշվապահական ծառայության ղեկավար __________________________, հեռ. _______________:

  1. Կազմակերպության գործունեության համար հիմք հանդիսացող իրավական ակտերը և զարգացման ռազմավարական փաստաթղթերը (հաստատված ծրագրեր, ընդունված որոշումներ և այլն, եթե դրանք առկա են)

2.1. _______________________________________________________________________________

(նշել կազմակերպության անվանումը)

 

իր գործունեության և ներկայացված ծրագրի իրականացման ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով,  _________________________________________________________

                                                (նշել կազմակերպության տվյալ տեսակին վերաբերող օրենքը) 

օրենքով , «__________________________________»  կազմակերպության կանոնադրությամբ և այլ

իրավական ակտերով __________________________________________________________________,

                    (նշել ակտն ընդունող մարմնի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, համարը և տեսակը)

 

2.2. _______________________________________________________________________________

(նշել կազմակերպության անվանումը)

 

իր գործունեության և ներկայացված ծրագրի իրականացման համար առաջնորդվում է`

__________________________________________________________________________ ծրագրով,                        (նշել ծրագրի անվանումը)

________________________________________________________________________________  (նշել  որոշման (փաստաթղթերի) անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը և տեսակը)

որոշմամբ (փաստաթղթերով),                  

 

2.3 _______________________________________________________________________________

(նշել կազմակերպության անվանումը)

աշխատողների միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ և այդ ոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով։

  1. Կազմակերպության գործունեության ոլորտը

______________________________________________________ գործունեության ոլորտներն են՝

                       (նշել կազմակերպության անվանումը)

1) _______________________________________________________________________________,

2) _______________________________________________________________________________,

3) _______________________________________________________________________________,

4) _________________________________________________________________________ և այլն:

  1. Ծրագրի իրականացման համար առկա մարդկային ռեսուրսներն են

4.1. _______________________________________________________________________________,

                                     (ծրագրի ղեկավար կազմի անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն)

4.2. _______________________________________________________________________________,

(ծրագրի իրականացման համար կազմակերպության մշտական և ներգրավված աշխատողների անուն, ազգանուն, հայրանուն, պաշտոն, մասնագիտություն)

4.3._______________________________________________________________________________:

(տեղեկատվություն ծրագրին մասնակցող այլ անձանց մասին)

 

  1. 5. Կազմակերպության կողմից տարածքի օգտագործման ծրագրի նպատակը և խնդիրները

5.1 սույն ծրագրի իրականացման նպատակը հանդիսանում է՝

1) _______________________________________________________________________________,

2) _______________________________________________________________________________,

(եթե ծրագրի իրականացման նպատակը կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված և գործող ոլորտի կամ տարածքի սոցիալտնտեսական զարգացման ծրագրով նախատեսված միջոցառումների հետ, ապա անհրաժեշտ է նշել  որոշման անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական համարը և տեսակը)

5.2. սույն ծրագրի իրականացման ընթացքում լուծման ենթակա խնդիրներ են՝  

1) _______________________________________________________________________________,

2) _______________________________________________________________________________,

3) __________________________________________________________________________ և այլն:

  1. Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները և դրանց աղբյուրները

6.1. Սույն ծրագրի իրականացման համար առաջիկա ______ տարիների համար կազմակերպության կողմից իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է ______________________________   ՀՀ դրամ, այդ թվում` ըստ ծրագրի իրականացման

                                  (նշել չափը)

տարիների,                                   

6.2. սույն ծրագրի ֆինանսավորման աղբյուրներն են.

1) կազմակերպության միջոցները   __________________________________________________,

                                                                                                  (նշել չափը և տրամադրումը ըստ տարիների)

2) կազմակերպության կողմից փոխառու միջոցները __________________________________,

                                                                                                   (նշել չափը և տրամադրումը ըստ տարիների)

3) դրամաշնորհներ    ______________________________________________________________,

                                                                                (նշել չափը և տրամադրումը ըստ տարիների)

4) բարեգործների կողմից տրամադրվող միջոցները ___________________________________

__________________________________________________________________________________,

       (նշել կազմակերպության կամ ֆիզիկական անձի անուն, ազգանուն, հայրանունը և ֆինանսավորման չափը ըստ տարիների)

 

5) այլ աղբյուրներ __________________________________________________________________:

                                                                                                  

  1. Ծրագրի իրականացման և տարածքի օգտագործման ժամկետները

Սույն ծրագիրը նախատեսվում է իրականացնել ­ _______________ տարիների ընթացքում:

  1. Ծրագրի իրականացման համար նախատեսվող միջոցառումները

8.1. սույն ծրագրի շրջանակներում առաջիկա _____ տարիներին ­­­­­­_________________________

կազմակերպությունը նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները (այդ թվում` տարածքի բարելավման ուղղությամբ, եթե ծրագրով նախատեսվում է)

__________________________________________________________________________________,

(նշել միջոցառումների անվանումը ըստ ծրագրի իրականացման տարիների)

__________________________________________________________________________________,

8.2. սույն ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման արդյունքում նախատեսվում է, որ կազմակերպությունը կապահովի

__________________________________________________________________________________,

    (նշել ծրագրի չափելի արդյունքները թվային ցուցանիշներով, շահառուների թիվը, մյուս անհրաժեշտ տեղեկությունները)

 

__________________________________________________________________________________,

8.3. ծրագրի իրականացման ընթացքում իրականացվող բաժանելի բարելավումները (ձեռք բերվող գույքը) չեն համարվում տարածքի բարելավմանն ուղղված միջոցներ և համարվում են կազմակերպության սեփականությունը:

  1. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքը

սույն ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում ակնկալվում է, որ կազմակերպությունը ծրագրային ժամանակահատվածում (հնարավորության դեպքում՝ ըստ տարիների) կապահովի _____________________________________________________________

__________________________________________________________________________________,

(նշել ծրագրի չափի արդյունքները, մասնավորապես` կատարված աշխատանքները և ստեղծված արդյունքները՝ գիտական աշխատանքների սեմինարների հրապարակում, դասընթացների և խորհրդակցությունների անցկացում, բարեգործական և գիտակրթական միջոցառումների շահառուների թիվը, տարածքի բարելավման ուղղությամբ իրականացված աշխատանքների պատկերային վերջնարդյունքները և ծախսերը ու ծրագրի վերջնական արդյունքներին առնչվող այլ տեղեկությունները)

__________________________________________________________________________________,

__________________________________________________________________________________։

 

 

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ N 2

ԾՐԱԳԻՐ

ԱՅԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

  1. Ընդհանուր տեղեկություններ պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետ՝ տարածք) բարելավման ծրագիր իրականացնող կազմակերպության մասին

1.1. կազմակերպության լրիվ անվանումը ­­­­___________________________________________,­­­­­­­­­­­­­­­­

1.2. կազմակերպության ձևը ­­­­     ___________________________________________________,

1.3. կազմակերպության ստեղծման (վերակազմակերպման) ժամկետը  ­­­­­­­­­­­________________,

1.4. կազմակերպության գրանցման վկայականի համարը ____________________________,

1.5. գրանցման վայրը և տարեթիվը  ___________________________­­____________________,

1.6. գործունեության իրականացման վայրը (նստավայրը)______­­­­_______________________,

1.7. փոստային հասցեն___________________________________________________________,

1.8. կազմակերպության կանոնադրական կապիտալի չափը (առկայության դեպքում)

________________________________ դրամ,

                      (թվերով և տառերով)

 

1.9. նույնականացման ծածկագիրը __________________, հարկ վճարողի հաշվառման համարը __________________,

1.10. տարածքի բարելավման ներդրումային ծրագիրը հաստատվել է _____________________________ կազմակերպության իրավասու մարմնի ___________ որոշմամբ

Գործադիր տնօրեն`__________________________________________, հեռ.________________, Հաշվապահական ծառայության ղեկավար __________________________, հեռ. ________________,

  1.11. այլ տվյալներ (հեռախոս/ֆաքս, էլեկտրոնային հասցե, վեբ կայքեր)  ________________ ։

                                                                                                                                                    (առկայության դեպքում)

  1. Կազմակերպության գործունեության նպատակները և խնդիրները

2.1. կազմակերպության նպատակներն են՝

1) ___________________________­­____________________________________________________,

2) ___________________________­­____________________________________________________,

3) ___________________________­­______________________________________________ և այլն,

2.2 կազմակերպության խնդիրներն են՝

1) ___________________________­­____________________________________________________,

2) ___________________________­­____________________________________________________,

3) ___________________________­­______________________________________________ և այլն։

  1. Կազմակերպության կողմից ներկայացվող տարածքի անբաժանելի բարելավման ներդրումային ծրագիրը

3.1. ներդրումային ծրագրի ընդհանուր նկարագիրը___________________________________

_________________________________________________________________________________,

3.2. ծրագրի հիմնական նպատակը և լուծման ենթակա խնդիրները

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________,

3.3. ներդրումային ծրագիրն իրականացվում է _______________________________________

__________________________________________________________________________________

(անմիջականորեն կազմակերպության կողմից)

__________________________________________________________________________________։

(կամ կապալային կամ այլ պայմանագիր կնքելու միջոցով)

 

  1. Ներդրումային ծրագրի գործողության ոլորտը, ներդրումային բյուջեն և իրականացման ժամանակահատվածը

4.1  սույն ծրագիրն իրականացվում է հետևյալ ոլորտ(ներ)ում

1) _______________________________________________________________________________,

(ծառայությունների մատուցում՝ տուրիզմ, հյուրանոցային բիզնես, սննդի կազմակերպում, գրասենյակային տարածքների տրամադրում և այլն)

2)_______________________________________________________________________________,

(կամ ուղղակի արտադրական ծրագրի իրականացում)

3)_______________________________________________________________________________.

(կամ գիտաարտադրական և մշակույթային ծրագրի իրականացում)։

 

4.2  սույն ներդրումային ծրագրի բյուջեն կազմում է _______________________________դրամ,

                                                                                    (թվերով և տառերով)

4.3 սույն ներդրումային ծրագրի իրականացման համար նախատեսված ____________ ժամկետում ներդրողը ըստ տարիների նախատեսում է կատարել հետևյալ գումարի ներդրումները 

1) ___________________________­­____________________________________________________,

2) ___________________________­­____________________________________________________,

3) ___________________________­­_______________________________________________ և այլն,

  1. 5. Ներդրումային ծրագրի ֆինանսավորման աղբյուրները

1) սեփական միջոցներ ____________________________________________________________,

                                   (նշել գումարի մեծությունը)

2) փոխառու միջոցներ _____________________________________________________________,

                                   (նշել գումարի մեծությունը)

3) դրամաշնորհներ    ______________________________________________________________,

                                      (նշել գումարի մեծությունը)

4) բարեգործների կողմից տրամադրվող միջոցները ___________________________________,

                                                                                                                       (նշել գումարի մեծությունը)

  1. Ներդրումային ծրագրով նախատեսված ֆինանսավորման ուղղությունները և ըստ ժամանակացույցի իրականացվող միջոցառումները

6.1. սույն ծրագրի շրջանակներում նախատեսված ֆինանսավորման ուղղություններն են

1) տարածքի բարելավմանն ուղղված ________________________________________________,

                                                                           (շինմոնտաժային աշխատանքների իրականացում, նշել գումարը)

2)________________________________________________________________________________,

(մեքենա-սարքավորումների, տեխնիկայի և այլ գույքի ձեռքբերում, նշել գումարը )

3) տարածքի բարելավմանն ուղղված_________________________________________________,

                                                                           (այլ ծախսերի կատարում, նշել գումարը)

 

Տարածքի բարելավման ակնկալվող ներդրումներին վերաբերվում են միայն տարածքի վրա կատարվող և անբաժանելի բարելավում ապահովող միջոցները, որոնք էլ հիմք են հանդիսանում ներդրումային պարտավորությունների կատարումը հաստատելու  համար։                                                                                                

6.2. սույն ծրագրի շրջանակներում կազմակերպությունը ըստ ժամանակացույցի նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները

1)________________________________________________________________________________,

(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)

2)________________________________________________________________________________,

(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)

3) __________________________________________________________________________ և այլն։

(նշել միջոցառումը և կատարման ժամկետը)

  1. Ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

Սույն ծրագրի իրականացման արդյունքում տարածքի բարելավման քանակական և որակական հստակ չափելի ցուցանիշների սահմանում, տարածքի բարոյական մաշվածության նվազման ուղղությամբ աշխատանքների արդյունքների առանձնացում և ներկայացում և այլ տարածքի բարելավումը բնութագրող ու աշխատատեղերի ստեղծմանն առընչվող տեղեկությունների ներկայացում։ 

  1. Ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված ռիսկերը

8.1. սույն ներդրումային ծրագրի իրականացման հետ կապված հնարավոր ռիսկերն են

1) ___________________________­­_______________________________________________,

2) ___________________________­­_______________________________________________,

3) ___________________________­­____________________________________________ և այլն,

8.2 հնարավոր ռիսկերի մեղմացման նպատակով իրականացվող միջոցառումներն են

1) ___________________________­­__________________________________________________,

2) ___________________________­­__________________________________________________,

3) ___________________________­­____________________________________________ և այլն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2022 թվականի

.....................   ..... – ի N ..... - Ն որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր  N  _ _ _ _ _

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

ք. Երևան

  Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) (գտնվելու վայրը` ք. Երևան, Տիգրան Մեծի 4), այսուհետ` «Փոխատու», ի դեմս Կոմիտեի նախագահ՝  _____________________________________________________ի, որը գործում է

                                                                          (անունը, ազգանունը)

 

Կոմիտեի կանոնադրության հիման վրա, և որի անունից համաձայն լիազորագրի հանդես է

 

գալիս լիազորված անձ`   ________________________________________________________________________, 

               (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

մի կողմից, և ———————————————————————------————————————————

     (կազմակերպության անվանումը, գտվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը,  անձնագրի տվյալները)

 

(այսուհետ՝ «Փոխառու», ի ______________________________________________________- ի, որը

                                                                                (անունը, ազգանունը, պաշտոնը)

գործում է  ___________________________________________________________________________

                                                                   (կանոնադրության լիազորագրի կամ այլնի)

 

հիման վրա,մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին: 

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1.1. Պայմանագրով Փոխատուն պարտավորվում է Փոխառուի անհատույց ժամանակավոր օգտագործմանը հանձնել  ______________________________________________________________

______________________________________________________________________________________,

(շենքի, կառույցի, շինության, տարածքի հասցեն, նկարագրությունը, մակերեսը, բնորոշ հատկանիշները)  

 

այսուհետ՝ «Տարածք»՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, իսկ Փոխառուն պարտավորվում է Տարածքը վերադարձնել ______________________

______________________________________________________________________________________։ («նույն վիճակում` հաշվի առնելով դրա բնականոն մաշվածքը» կամ նշել` «պայմանագրով որոշված վիճակում»` կախված այն հանգամանքից, թե որ պայմանն է որոշվել)»։

Անհատույց օգտագործմանը հանձնվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է _______

_________________________________________________________________________________________ քառ. մետր:

                     (թվերով և բառերով)

1.2. Տարածքի սխեմատիկ պատկերը (հատակագիծը) և դրա որոշակիորեն սահմանման ու բնութագրման համար անհրաժեշտ և բավարար տեղեկությունները տրվում են Պայմանագրին կցվող և դրա անբաժանելի մասը համարվող թիվ ______ հավելվածում՝ Տարածքի նկատմամբ Փոխատուի իրավունքները հավաստող վկայականին համապատասխան:

1.3. Տարածքը Կադաստրի կոմիտեի _________________________________ տարածքային ստորաբաժանման կողմից ___________ տրված թիվ _______________ սեփականության իրավունքի գրանցման վկայականի հիման վրա սեփականության իրավունքով պատկանում է Փոխատուին։

1.4. Պայմանագիրը կնքելու պահին անհատույց օգտագործման հանձնված Տարածքը գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում համաձայն Կադաստրի կոմիտեի_____________________ տարածքային ստորաբաժանման կողմից _________ տրված թիվ _____________ միասնական տեղեկանքի։

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 2.1. Փոխատուն իրավունք ունի`

2.1.1. Փոխառուից պահանջել Տարածքն օգտագործել Պայմանագրին և Տարածքի նշանակությանը համապատասխան.

2.1.2. Փոխառուից պահանջել կատարել Տարածքի ընթացիկ և հիմնական վերանորոգումը.

2.1.3. Փոխառուից պահանջել Տարածքում իր կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները, կատարել միայն Փոխատուի գրավոր համաձայնությամբ՝ առանց դրանց արժեքի փոխհատուցման.

2.1.4. եթե Փոխառուն Տարածքից օգտվում է Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանն անհամապատասխան, պահանջել լուծելու Պայմանագիրը և հատուցելու վնասները:

2.2. Փոխատուն պարտավոր է`

2.2.1. Տարածքը Փոխառուին տրամադրել Պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան.

2.2.2. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Փոխառուին գրավոր տեղեկացնել Տարածքն ազատելու անհրաժեշտության մասին՝ կապված շենքը ընթացիկ և հիմնական վերանորոգման կանգնեցնելու կամ քաղաքաշինական նկատառումներով այն քանդելու վերաբերյալ սահմանված կարգով ընդունված որոշումների հետ, իսկ Տարածքը վթարային դառնալու դեպքում՝ այդ հանգամանքը պարզվելուց հետո՝ անհապաղ:

2.3. Փոխառուն իրավունք ունի`

2.3.1. Պայմանագրով սահմանված կարգով Փոխատուից պահանջել իրեն հանձնել Տարածքը` դրա բոլոր պատկանելիքներով և փաստաթղթերով.

2.3.2. Տարածքն երրորդ անձի օգտագործմանը հանձնել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում՝ Փոխատուի գրավոր համաձայնությամբ:

2.4. Փոխառուն պարտավոր է`

2.4.1. Տարածքն օգտագործել Պայմանագրի պայմաններին և Տարածքի նշանակությանը համապատասխան.

2.4.2. Պայմանագրից ծագող իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գրանցել պետական լիազորված մարմնում և գրանցումից հետո մեկշաբաթյա ժամկետում փոխատուին տրամադրել իրավունքի գրանցման վկայականի պատճենը: Նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել իր միջոցների հաշվին.

2.4.3. ժամանակին կատարել Տարածքի ընթացիկ և հիմնական վերանորոգումը.

2.4.4. ապահովել Տարածքի ինժեներական ցանցերի, հաղորդակցության ուղիների և սարքավորումների պահպանվածությունը.

2.4.5. առանց Փոխատուի գրավոր համաձայնության Տարածքում չկատարել փակ և բաց լարանցումներ և չանցկացնել հաղորդակցության ուղիներ, չանել վերանախագծումներ և վերասարքավորումներ.

Փոխառուի կողմից Տարածքի նախնական տեսքը խեղաթյուրող ինքնակամ վերակառուցումներ, պատերի, միջնապատերի կամ ծածկերի ամբողջականության խախտում, ցանցերի վերափոխում կամ անցկացում հայտնաբերելու դեպքում դրանք պետք է վերացվեն, իսկ տարածքը բերվի իր նախկին տեսքին` Փոխառուի հաշվին և Փոխատուի որոշած ժամկետում.

2.4.6. Տարածքում պահպանել հրդեհային տեսչության, պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության մարմինների պահանջները, ինչպես նաև բոլոր այն կանոնները և նորմերը, որոնք գործում են Փոխառուի գործունեության ձևերի ու Տարածքի նկատմամբ.

2.4.7. Փոխատուի որոշած ժամկետներում ազատել Տարածքը՝ կապված Տարածքի (կամ դրա մի մասի) կառուցվածքների (կոնստրուկցիաների) վթարային վիճակի, Տարածքը ընթացիկ և հիմնական վերանորոգման ենթարկելու կամ քաղաքաշինության նկատառումներով այն քանդելու հետ.

2.4.8. Տարածքը և դրան հարող տարածքը պահպանել պատշաճ սանիտարական վիճակում, ինչպես նաև մշտապես պատշաճ վիճակում պահպանել Տարածքի ճակատային մասերը.

2.4.9. Փոխատուին անմիջապես տեղեկացնել Տարածքի ամեն մի վնասվածքի, վթարի կամ այլ իրադարձության մասին, որը վնաս է հասցրել (կամ սպառնում է հասցնել) Տարածքին, և ժամանակին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները վտանգի կանխարգելման համար, ինչպես նաև Տարածքը հետագայում քանդելու կամ վնասելու դեմ.

2.4.10. Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվանից 10 (տասը) օրվա ընթացքում այլ կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր` Տարածքը սպասարկելու և էներգետիկ կամ այլ միջոցներով ապահովելու վերաբերյալ.

2.4.11 որպես Տարածքն օգտագործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել հարկային պարտավորությունները.

2.4.12. առանց Փոխատուի գրավոր համաձայնության կանոնադրական կապիտալի մեջ չներդնել անհատույց օգտագործման իրավունք.

2.4.13. անհատույց օգտագործման տրամադրված Տարածքը կամ դրա մասը Փոխառուի կողմից որևէ գույքային իրավունքով չի կարող տրամադրվել այլ անձի (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի).

2.4.14. ապահովել Փոխատուի և նրա ներկայացուցիչների անարգել մուտքը Տարածք՝ դրա տեղազննման և ստուգման համար.

2.4.15. ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, Փոխատուին գրավոր տեղեկացնել Տարածքի սպասվելիք ազատման մասին՝ կապված ինչպես Պայմանագրի ժամկետն ավարտվելու, այնպես էլ դրա վաղաժամկետ դադարեցնելու հետ.

2.4.16. Տարածքն ազատելիս այն սարքին վիճակում հանձնել ակտով` հաշվի առնելով բնականոն մաշվածությունը.

2.4.17. սահմանված ժամկետում կատարել Փոխատուի կարգադրությունները՝ ուղղված իր գործունեության ընթացքում առաջացած այնպիսի իրավիճակների վերացմանը, որոնք վտանգի տակ են դնում Տարածքը, իսկ Տարածքից դուրս՝ բնապահպանական և սանիտարական իրավիճակը.

2.4.18. Տարածքում իր կողմից կամ այլ ծրագրերով անբաժանելի բարելավումները կատարել միայն Փոխատուի գրավոր համաձայնությամբ՝ առանց դրանց արժեքի փոխհատուցման.

2.4.19. իր կողմից կատարված անբաժանելի բարելավումների արժեքը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Տարածքի հաշվապահական հաշվառումն իրականացնող պետական կառավարման մարմնին: Տարածքը Փոխատուին վերադարձնել Պայմանագով որոշված վիճակում` հանձնման-ընդունման ակտով:

 

  1. ՏԱՐԱԾՔԻ ՀԱՆՁՆՈՒՄ – ԸՆԴՈՒՆՈՒՄ

3.1. Տարածքի հանձնում-ընդունումն իրականացվում է ակտով, որում նշվում են Տարածքի հանձնման-ընդունման օրը, ամիսը, տարին, Տարածքի փաստացի վիճակը, Տարածքի պատկանելիքները: Հանձնման-ընդունման ակտը ստորագրում են Փոխատուն և Փոխառուն: Փոխառուն Տարածքը Փոխատուին պետք է վերադարձնի հանձնման–ընդունման ակտով։

3.2[1] .Փոխատուն Տարածքը Փոխառուին է հանձնում ____________________________:                                                                            

        (Տարածքը հանձնելու օրը)

 

3.3[2]. Փոխատուի և Փոխառուի միջև ——————————- թ-ին կնքված ոչ բնակելի տարածքի հանձնման-ընդունման ակտի համաձայն` Տարածքը հանձնվել է Փոխառուին: Տարածքը Փոխառուի օգտագործմանը հանձնելու համար իրավական հիմք է հանդիսացել՝__________________________________________________________________________:

                                   (փաստաթղթի տվյալները, որի հիման վրա Տարածքը հանձնվել է Փոխառուին)

______________________ թ-ին կնքված ոչ բնակելի տարածքի հանձնման-ընդունման ակտը կցվում է Պայմանագրին՝ որպես Պայմանագրի անբաժանելի մասը համարվող թիվ — հավելված:

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԻՄՔԸ

4.1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 20 __ թվականի ___________ -ի թիվ ____ որոշման` Տարածքը հանձնվում է անհատույց օգտագործման:

 

  1. ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐԸ

5.1. Անհատույց օգտագործման տրված Տարածքի Փոխառուի կատարած բաժանելի բարելավումները համարվում են նրա սեփականությունը։

5.2. Փոխառուի կողմից Տարածքից անբաժանելի բարելավումները կարող են կատարվել միայն Փոխատուի գրավոր համաձայնությամբ` առանց դրանց արժեքի փոխհատուցման։

5.3. Փոխառուի կողմից կատարված անբաժանելի բարելավումների արժեքը հավաստող համապատասխան փաստաթղթերը մեկամսյա ժամկետում անհրաժեշտ է ներկայացնել տվյալ Տարածքի հաշվապահական հաշվառումն իրականացնող պետական կառավարման մարմին:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԼՈՒԾՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

6.1. Փոխատուի պահանջով Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե Փոխառուն`

6.1.1. Տարածքն օգտագործել է Պայմանագրին կամ Տարածքի նշանակությանը անհամապատասխան.

6.1.2. էականորեն վատթարացրել է Տարածքի վիճակը.

6.1.3. Պայմանագրով սահմանված ժամկետներում չի կատարել Տարածքի ընթացիկ և հիմնական վերանորոգումը.

6.1.4. առանց Փոխատուի գրավոր համաձայնության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեջ ներդրել է անհատույց օգտագործման իրավունք.

6.1.5. վերակազմավորվել է առանց Փոխատուին նախապես գրավոր տեղկացնելու.

6.1.6. Տարածքը չի օգտագործում կամ հանձնել է մեկ այլ սուբյեկտի օգտագործմանը առանց Փոխատուի համաձայնության, կամ օգտագործում է համատեղ, ինչը պարզվել է կատարված համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում:

6.2. Փոխառուի պահանջով Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել, եթե`

6.2.1. Փոխատուն Փոխառուի օգտագործմանը չի տրամադրել Տարածքը կամ խոչընդոտներ է ստեղծել Տարածքը Պայմանագրի պայմաններին կամ դրա նշանակությանը համապատասխան օգտագործելու համար.

6.2.2. Փոխառուի անհատույց օգտագործմանը հանձնված Տարածքն ունի դրա օգտագործմանը խոչընդոտող թերություններ, որոնց մասին Փոխատուն չի նշել Պայմանագիրը կնքելիս, որոնք նախապես հայտնի չեն եղել Փոխառուին, և վերջինս չպետք է հայտնաբերեր Պայմանագիրը կնքելիս.

6.2.3. հանգամանքների բերումով, որոնց համար Փոխառուն պատասխանատու չէ, Տարածքը դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

 

  1. ՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

7.1. Տարածքի նկատմամբ Պայմանագրից ծագող Փոխառուի օգտագործման իրավունքը պետք է պետական գրանցման ներկայացվի ոչ ուշ, քան Պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած` 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասի։

7.2. Պայմանագրի գործողությունը կարող է դադարել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ, կողմերի համաձայնությամբ, ինչը ձևակերպվում է համաձայնագրով՝ նոտարական վավերացմամբ, ինչպես նաև կողմերից մեկի պահանջով` «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածով սահմանված կարգով ցանկացած այլ ժամկետում՝ վեց ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին:

7.3. Պայմանագրում կատարվող փոփոխությունները և լրացումները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում և ձևակերպում լրացուցիչ համաձայնագրերով:

7.4. Տարածքի (շենք, շինությունների) վրա արտաքին գովազդի և տեղեկատվության օբյեկտների տեղադրումն իրականացնում է Փոխառուն կամ նրա հետ համապատասխան Պայմանագիր կնքած անձը՝ առանց Փոխատուի համաձայնության:

7.5. Կողմերի անվանման, գտնվելու վայրի, բանկային վավերապայմանների փոփոխման կամ վերակազմավորման դեպքում նրանք պարտավոր են երկշաբաթյա ժամկետում միմյանց գրավոր տեղեկացնել տեղի ունեցած փոփոխությունների մասին:

 

  1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Պայմանագիրը կնքված է _______________________________________________________________։    

             (ժամկետը, եթե պայմանագիրը կնքվում է որոշակի ժամկետով կամ նշել՝ անորոշ ժամկետով, եթե ժամկետը որոշված չէ)

 

  1. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում Պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել Պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

  1. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ

Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման դատական կարգով: 

 

  1. ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

11.1. Փոխատուի վերակազմակերպման դեպքում Պայմանագրով Փոխատուի իրավունքները և պարտականություններն անցնում են իրավահաջորդին։

11.2. Փոխառուի վերակազմակերպման դեպքում Փոխառուի իրավունքները և պարտականությունները Պայմանագրով անցնում են նրա իրավահաջորդին:

 11.3. Պայմանագրից ծագող, սակայն Պայմանագրով չկարգավորված բոլոր հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

 

  1. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Պայմանագիրը կնքված է ____________ լեզվով, ______ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ, սակայն օրինակների միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է նոտարի մոտ պահպանվող օրինակին: Յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

  1. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԸ, ԲԱՆԿԱՅԻՆ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Փոխատու

Փոխառու

____________________________
(գտնվելու վայրը)

____________________________
(գտնվելու վայրը)

____________________________
  (բանկային վավերապայմանները)

_____________________________
   (բանկային վավերապայմանները)

___________________________  
(ստորագրություն)

____________________________  
    (ստորագրություն)

 

 

 

 

[1]  (Սույն կետը հանվում է, եթե պայմանագրի կնքմանը (վավերացմանը) նախորդող օրվա դրությամբ հանձնման–ընդունման ակտով Տարածքն արդեն իսկ հանձնված է Փոխառուին և գտնվում է նրա տիրապետման ներքո: Այդ դեպքում կիրառվում է 3.3. կետը՝ 3.3. կետի համարակալումը դարձնելով 3.2.):

[2] (Սույն կետը հանվում է, եթե Տարածքի հանձնում-ընդունումը կատարվում է Պայմանագրի կնքման (վավերացման) օրը կամ դրանից հետո։ Այդ դեպքում կիրառվում է 3.2 կետը):

Ծանոթություն՝ եթե հանձնվում է բնակելի տարածք, ապա «ոչ բնակելի» բառերը հանել։

 

  • Discussed

    12.10.2022 - 30.10.2022

  • Type

    Decision

  • Area

    State property management

  • Ministry

    State Property Management Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2317

Print