Add to favourites

«Լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

Նախագծով սահմանվում են լիցենզավորման ենթակա նախադպրոցական կրթական ծրագրին և ծառայությանը ներկայացվող պահանջները, ինչը նպատակ ունի հստակեցնելու և առավել դյուրին դարձնելու նախադպրոցական այլընտրանքային կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների կողմից համապատասխան  ծրագրերը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հաստատմանը ներկայացնելու գործընթացը:

 

  • Discussed

    06.10.2022 - 21.10.2022

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2672

Print

Suggestions

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

17.10.2022

Նախագծի Հավելված 1-ի 6-րդ կետի 5-֊րդ ենթակետում սահմանված է, որ ծրագրի բովանդակությունը կարող է ուղղված լինել ի թիվս այլով նաև բարոյական․․․և սեռային գիտակցության և մտածելակերպի զարգացմանը՝ արժեքային հիմունքների փոխանցմամբ: Այս ձևակերպումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին: Այն կարող է հանգեցնել նախադպրոցական կրթական ծրագրերում հանրության մեջ արդեն իսկ ամրապնդված կարծրատիպերի վերարտադրմանը, աղջիկների և տղաների համար վարքագծի, սոցիալական դերի, բարոյականության մասին այնպիսի պատկերացումների փոխանցմանը, որոնք ստորադասում են կնոջը տղամարդուն: Սա հակասում է ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 30-րդ հոդվածների, ՀՀ կողմից վավերացված ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման բոլոր ձևերի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի զ) կետի, ինչպես նաև Կանանց եվ տղամարդկանց հավասար իրավունքների եվ հավասար հնարավորությունների ապահովման մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթներին: Ուստի առաջարկում ենք Նախագծի Հավելված 1-ի 6-րդ կետի 5-֊րդ ենթակետը փոփոխել, ջնջել «բարոյական» և «սեռային» բառերը կամ այլ կերպ փոփոխելով ապահովել, որպեսզի դրույթը համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին և չվերարտադրի գենդերային կարծրատիպեր:

See more