Add to favourites

«Խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

Հիմնավորում

«Խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերա­բեր­յալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարու­­թյան որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը Հար­կա­յին օրենսգրքի 202-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետի կիրար­կումն ապահովելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներ­կա­­­յում հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակեր­պու­թյուն­­­ների կողմից մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարու­նա­կու­թյունը որոշող լաբորատորիաների ցանկ սահմանված չէ, որը չի ապահովում մատա­կա­րար­ված խտանյութում մետաղների պարունակության վերաբերյալ թափանցիկության և կան­խա­տեսե­լիության անհրաժեշտ մակարդակ:

Ոլորտում հարկման համակարգի արդյունավետության բարձրացման և հավասար պայ­ման­­ների ստեղծման նպատակով անհրաժեշտ է սահմանել լաբորատորիաների ցանկ, որոնց կող­մից տրամադրված եզրա­կա­ցությունները հիմք կհանդիսանան ռոյալթիի հաշվարկման նպա­տակով խտանյությում մետաղների վերջնական պարունակության որոշման համար:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել հանքարդյունաբերության ոլորտում խտանյութի իրաց­ման շրջանառության հաշվարկ­ման նպա­տակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտա­նյութ­ում մետաղների վերջնական պա­­րու­նա­­կության վերա­բեր­յալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան մատակարարված խտա­նյութում մետաղների վերջնական պարունակության վերա­բեր­յալ եզրակացություն տրա­մադրող լաբորատորիաների ցանկի հետ կապված հարաբերություններն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ունենալ Կառավարության կողմից սահմանված՝ մասնա­գի­տաց­­ված լաբորատորիաների ցանկ:

Միաժամանակ, նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ՝ «Հար­կա­բյու­ջետային քաղաքա­կա­նություն» մասե­րով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­­ներից: Մասնավորապես՝

  • ընդերքի ողջամիտ և համալիր օգտագործումն ապահովելու, բնական պաշարների գեր­շա­­­հագործումը բացառելու նպատակով նախատեսվում է հանքարդյունաբերության հարկ­ման արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներ­դրում` ռոյալ­թիների մեխանիզմի բարեփոխում,
  • հանրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունն ու հասցեականությունը բար­ձրաց­նելու և այդ ռեսուրսները հանրօգուտ ու համապետական նշանակություն ունեցող ծրագ­­րերի վրա ծախսելու, ինչպես նաև հարկաբյուջետային կայունությունն ապահովելու նպա­­տա­­կով քայլեր են իրականացվելու հարկային եկամուտների ընդլայնման ուղղությամբ:
  • Discussed

    05.10.2022 - 20.10.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, Energy and natural resources, Economy, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2889

Print