Add to favourites

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

                                                                                                ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Օրգանական գյուղատնտեսության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների հավատարմագրած կազմակերպություն» բառերը փոխարինել «սերտիֆիկացման սխեմաներ կիրառող երրորդ կողմ հանդիսացող համապատասխանության գնահատման մարմին» բառերով:

Հոդված 2 Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «գրանցամատյանը» բառից հետո լրացնել «և հրապարակում է պաշտոնական էլեկտրոնային կայքէջում» բառերը, իսկ 4-րդ կետում «շահագրգիռ» բառից հետո լրացնել «, այդ թվում սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողություն իրականացնող» բառերը։

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ․ «4․ Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթները չեն տարածվում «մաքսային տարանցում», «մաքսային պահեստ» և «ազատ պահեստ» Հայաստանի Հանրապետության մաքսային կարգավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մաքսային ընթացակարգերով ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքի խմբաքանակների վրա»:

Հոդված 4.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

  • Discussed

    04.10.2022 - 20.10.2022

  • Type

    Law

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2452

Print