Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

_____ __________ 2022 թվականի N ___-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 592-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1., 1.2. և 1.3. կետերով.

«1.1. Սահմանել, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ և 44-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված պահանջներին համապատասխանությունը հաստատվում է հետևյալ մարմինների կողմից՝

1) սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների համապատասխանության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունը, իսկ սննդամթերքի անվտանգության ոլորտում` Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը.

2) շինու­թյունների պահպանության պահնորդաազդանշանային համակարգի առկայության և գործունեության ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը․

3) շինու­թյունների հրդեհային անվտանգության համակարգի առկայության և գործունեության և շինությունների նպատակային նշանակությամբ շահագործման անվտանգության պահանջ­ների պահպանման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

1․2. Սույն որոշման 1․1. կետով սահմանված՝ պահանջների համապատասխանության հաստատումն իրականացվում է կազմակերպությունների կողմից ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների ռեեստրներում գրանցվելու համար դիմումի ներկայացման ժամանակ, ինչպես նաև տարեկան պարբերականությամբ՝ մինչև յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ավարտը։

1.3. Սույն որոշման 1․1. կետով սահմանված՝ պահանջների համապատասխանության հաստատումն իրականացվում է նույն կետում նշված մարմինների կողմից անցկացվող հետազոտության կամ ստուգման արդյունքներով՝ նույն մարմինների կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
  2. Ժամանակավոր պահպանության պահեստների և մաքսային պահեստների ռեեստրներում մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված անձինք 3 ամսվա ընթացքում պետք է իրականացնեն սույն որոշմամբ սահմանված հաստատումը։

        

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                   ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    03.10.2022 - 24.10.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2574

Print