Օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության համակարգի գործունեության, ոլորտի կառավարման և ֆինանսատնտեսական հարաբերությունները։

  • Discussed

    30.09.2022 - 16.10.2022

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1383

Print

Suggestions

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

11.10.2022

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) հոդված 35-ի 6-րդ կետը սահմանում է, որ «բարձրագույն կրթության առաջին և երկրորդ մակարդակների՝ պետության կողմից տրամադրվող ուսումնառության կրթաթոշակ ստացող ուսանողն այն ստանում է տվյալ մակարդակում կրթության ամբողջ ժամանակահատվածի համար և բարձրագույն կրթության առաջին ու երկրորդ մակարդակների դեպքում զրկվում է երկու կիսամյակ անընդմեջ տվյալ կրթական ծրագրի համար բուհի սահմանած միջին որակական գնահատականի 10 տոկոսով պակաս ունենալու դեպքում: Կրթաթոշակից զրկվելու դեպքում ուսումնառության կրթաթոշակ տրամադրելու իրավասությունը վերապահվում է տվյալ բուհին:»։ Փատորեն, ըստ Նախագծի, ռոտացիայի մեխանիզմը վերանում է, ինչը բացասաբար կանդրադառնա ուսանողների կողմից բարձր առաջադիմություն ապահովելու մոտիվացիային։ Առաջարկում եմ կատարել համապատասխան փոփոխություններ և նախատեսել ռոտացիայի մեխանիզմը, քանի որ, ներկայումս առկա ռիսկերը գոյություն կունենան նաև Նախագծով նախատեսված կրթաթոշակի տրամադրման մեխանիզմում նույնպես, ուստի անհրաժեշտ է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կնվազեցնեն այդ ռիսկերը։

See more