Add to favourites

The project has not been accepted

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների  նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 23-ի N 119 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 23-ի N 119 որոշմամբ հաստատված է առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտայի կիրառում։

    Հիմք ընդունելով վերոնշյալ որոշումը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման քվոտայի ծավալների բաշխման կարգը:

Հաշվի առնելով, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում ոչ սակագնային կարգավորման պատասխանատու պետական կառավարման մարմինը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն է, ուստի վերջինս ճանաչվում առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների  ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին։

3Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Սակագնային կարգավորման ոլորտի քաղաքականություն

4 Կարգավորման նպատակը և բնույթը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 23-ի N 119 որոշման պահանջների ապահովում, գործարար միջավայրի բարելավում:

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021 – 2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունից,  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրից։

7․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

8․ Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

       Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

 

  • Discussed

    30.09.2022 - 15.10.2022

  • Type

    Decision

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2228

Print