Add to favourites

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 18-Ի ԹԻՎ 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը.

ՀՀ ՊԵԿ-ի կողմից իր լիազորությունների շրջանակում ծառայողական շների վարժեցման նպատակով վարժեցման կուրսերի ուսուցման ժամանակ օգտագործվել են թմրանյութերի, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուսորների, ինչպես նաև զենք-զինամթերքի և պայթուցիկ նյութերի հոտային նմանակիչներ, որոնք եղել են արտադրված ինչպես ԱՊՀ, այնպես էլ եվրոպական երկրներում։ 2010թ․-ից մինչ այսօր կատարված ուսումնասիրությունները փաստում են, որ հոտային նմանակիչների օգտագործման արդյունավետությունն ուսումնական փուլերում բավականին ցածր է։ Դրանք ունեն հոտային նմանություններ առօրյայում հանդիպող տարբեր նյութերի հետ, օրինակ՝ կոսմետիկ նյութերի, սոսնձի, ինքնակպչուն ժապավենների, լատեքսային և այլ նյութերի հետ։ Այս նմանությունները դժվարացնում են ծառայողական շների աշխատանքը։

Այն երկրները, որոնք ունեն հոտային նմանակիչների արտադրություն, մեծամասամբ հրաժարվել են դրանց օգտագործումից՝ ուսումնական փուլերում անցում կատարելով բնական թմրամիջոցներին։ ԱՊՀ-ում այդ երկրներից են ՌԴ-ն, ՈՒզբեկստանի և Ղազախստանի Հանրապետությունները։ ԱՄՆ-ում, ինչպես նաև եվրոպական երկրների մեծ մասում ուսումնական փուլերի ժամանակ օգտագործում են միայն բնական նյութեր։  

Ելնելով վերոգրյալից՝ մաքսային մարմնի կողմից հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղված գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նպատակահարմար է շների վարժեցման շրջանակներում օգտագործել բնական նյութեր։ Ուստի, վերոնշյալ հարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ)։         

 2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի        1-ին մասի համաձայն՝ իրեղեն ապացույց է ճանաչվում ցանկացած առարկա, որը կարող է վարույթի համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները պարզելու միջոց լինել, այդ թվում` այն առարկաները, որոնք ենթադրյալ հանցավոր ներգործության օբյեկտ են եղել:

          Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասում նշված առարկաները վարույթն իրականացնող մարմնի կողմից զննվում են, համապատասխան որոշմամբ ճանաչվում են իրեղեն ապացույց և կցվում վարույթի նյութերին:

Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի, իրեղեն ապացույցները պահվում են վարույթի նյութերի հետ այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով։

           Օրենսգրքի 100-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն մեղադրյալին պատկանող՝ դիտավորությամբ կատարված հանցանքի գործիքները բռնագրավվում են կամ հանձնվում իրավասու հաստատություն կամ ոչնչացվում են, իսկ անզգուշությամբ կատարված հանցանքի գործիքները վերադարձվում են սեփականատիրոջը.

           Նույն մասի 2-րդ կետի համաձայն շրջանառությունից հանված առարկաները հանձնվում են իրավասու հաստատություն կամ ոչնչացվում են.

          «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» Օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների

շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման վերահսկողության իրականացման լիազորված մարմինների հիմնական լիազորությունների թվում է  Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների օպերատիվ-հետախուզական նպատակներով օգտագործման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների անալոգների, ածանցյալների, թմրաբույսերի, գործիքների, սարքերի, համակարգչային ծրագրերի, գիտապրակտիկ ձեռնարկների և նյութերի անվանացանկի ու չափաբաժինների հաստատումը։

     Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն այն թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը, ինչպես նաև դրանց պատրաստման գործիքները և սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը ճանաչվել է աննպատակահարմար, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

     Նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ոչնչացումը իրականացվում է այն դեպքերում, եթե՝․․․․

     ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը չեն կարող օգտագործվել բժշկական, գիտական և այլ նպատակներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

          Օրենքի 33-րդ հոդվածի համաձայն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացնող մարմինները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն անցկացնել վերահսկվող փոխադրումներ և ստուգողական գնումներ:

     Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, ածանցյալների ապօրինի շրջանառության կանխարգելումը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության դատախազությունը, ոստիկանությունը, ազգային անվտանգության, մաքսային և առողջապահության բնագավառի լիազորված մարմինները՝ իրենց իրավասությունների սահմաններում:

     Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության ընթացքում առգրավված թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև պատրաստման գործիքներն ու սարքավորումները օրենքով սահմանված կարգով բռնագրավվում են:

          Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն նույն հոդվածի առաջին մասում նշված թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև գործիքները և սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը բռնագրավում իրականացնող մարմինը ճանաչել է աննպատակահարմար, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

     Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք արձանագրել, որ ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ որպես իրեղեն ապացույցների տնօրինման հարցը ենթակա է լուծման օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով և շրջանառությունից հանված թմրամիջոցները կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները հետագա օգտագործման նպատակահարմարության հանգամանքը առկա լինելու դեպքում հանձնվում են իրավասու հաստատություն։ Ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները կարող են օգտագործվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից՝ այդ թվում՝ մաքսային մարմինների կողմից՝ դատավարական եզրափակիչ ակտով դրանք վերջիններիս օգտագործմանը հանձնվելու դեպքում։

     Մաքսային մարմինը, որպես օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին, իրավունք ունի անցկացնել Օրենքով սահմանված վերահսկվող փոխադրումներ և ստուգողական գնումներ, ինչպես նաև իրականացնելու «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով  նախատեսված միջոցառումներ։

     Հիմք ընդունելով Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը՝ այն է՝ թմրամիջոցները, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները, ինչպես նաև գործիքները և սարքավորումները, որոնց հետագա օգտագործումը բռնագրավում իրականացնող մարմինը ճանաչել է աննպատակահարմար, ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նշված նյութերի օգտագործումը եզրափակիչ դատավարական ակտով մաքսային մարմնին վերապահվելու դեպքում,  այդ նյութերը մաքսային մարմնի կողմից, որպես բռնագրավում իրականացնող մարմին, կարող են օգտագործվել օպերատիվ- հետախուզական միջոցառումների շրջանակում՝ շների վարժեցման նպատակով։

     Ուստի անհրաժեշտ է՝ համապատասխան լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնները սահմանելու մասին» N 270-ն ՀՀ կառավարության որոշման մեջ և դրանով սահմանել նաև ապօրինի շրջանառությունից առգրավված թմրամիջոցները և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերը և դրանց պրեկուրսորները ծառայողական շների վարժեցման նպատակով օգտագործելու համար անհրաժեշտ կանոնները։

  1. 3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի           2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումն անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից։

          6․ Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Մաքսային մարմնի կողմից հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղված գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով  շների վարժեցման շրջանակներում կօգտագործվեն բնական նյութեր։

 

 

  1. 7. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում, այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա։

 

 

  • Discussed

    30.09.2022 - 15.10.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1915

Print