Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N1497-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______ _____________  2022 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի  N1497-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ­ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունե­լով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրեն­քի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 17.1 հոդվածը, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրեն­քի 26.2 հոդվածը ՝ Հայաստանի Հանրապետության կառավա­րու­թյունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի «Ուսումնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N1497-Ն որոշման մեջ կատարել հետև­յալ լրացումներ­ը՝

1) որոշման 2-րդ կետը լրացնել նոր՝ «7»-«14» ենթակետերով.

«7) մաքսային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

8) հարկային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց մասնագիտական վերապատրաստումը (այդ թվում` առաջխաղացման նպատակով վերապատրաստումը).

9) մաքսային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.

10) հարկային ծառայողի պատրաստման դասընթացի իրականացումը.

11) մաքսային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար մաքսային ծառայողների պատրաստումը.

12) հարկային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար հարկային ծառայողների պատրաստումը.

13) հատուկ միջոցների գործադրման ունակությունների ուսուցանումը.

14) այլ մասնագիտացված դասընթացներ և կրթական ծրագրեր:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջոր­դող օրվանից:

 

 

  • Discussed

    28.09.2022 - 13.10.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2328

Print