Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N817-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N817-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N817-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ծխախոտի արտադրանքի վաճառքը ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից ավելի բարձր մանրածախ գնով կազմակերպելու դեպքերը կանոնակարգելու հանգամանքով, բացառությամբ փոխարժեքի աճով պայմանավորված հաշվետու ամսվա ընթացքում ծխախոտի արտադրանքի մանրածախ գնի վերանայման դեպքի, որի մասով համապատասխան կարգավորումներ նախատեսված են գործող որոշմամբ։

Նախագծի նպատակն է հստակեցնել Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծողների կամ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրողների կողմից ծխախոտի արտադրանքը ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից ավելի բարձր գնով իրացնելու դեպքում որպես ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինն իրացման այդ բարձր գինը համարելու հետ կապված հարցերը:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված է, որ ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի «Ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը մակնշելու կարգը սահմանելու մասին» N817-Ն որոշմամբ սահմանվել է ծխախոտի արտադրանքի տուփի վրա առավելագույն մանրածախ գնի մակնշման կարգը: Նշված կարգին համապատասխան՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի մակնշումը, ըստ ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր մակնիշի կատարվում է նույն կարգով սահմանված ձևաչափով` ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր տուփի վրա առավելագույն մանրածախ գնի տպագրման միջոցով, բացառությամբ փոխարժեքի աճով պայմանավորված հաշվետու ամսվա ընթացքում ծխախոտի արտադրանքի մանրածախ գնի վերանայման դեպքերի:

Մինչդեռ, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, տարբեր պատճառներով պայմանավորված, ծխախոտի արտադրանքը իրացնում են կամ նախատեսում են իրացնել ծխախոտի տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից բարձր գնով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու, թե տվյալ դեպքում որ գինն է համարվում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գին, որով պայմանավորված խնդիր է առաջանում նաև ԱԱՀ-ի հաշվարկման համար հարկման բազան որոշման մասով:

Միաժամանակ, ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի փոփոխման հետ կապված որոշմամբ կարգավորումներ նախատեսված են  արտարժույթի փոխարժեքի աճով պայմանավորված, եթե որևէ ամսվա արդյունքներով դրան նախորդող ամսվա համեմատությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակվող ամենօրյա պաշտոնական հրապարակումների հիման վրա հաշվարկված՝ հայկական դրամի և ԱՄՆ-ի դոլարի ամսական միջին փոխարժեքն 5 և ավելի տոկոսի չափով աճում է: Տվյալ դեպքում ներկայացվում է որոշմամբ նախատեսված հայտարարություն` որպես ծխախոտի արտադրանքի մակնշված առավելագույն մանրածախ գին նշելով փոխարժեքի աճով պայմանավորված նոր՝ ավելի բարձր գինը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ.

1) Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը ծխախոտի արտադրանքի վաճառքը ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից ավելի բարձր մանրածախ գնով կազմակերպելու դեպքում բացառությամբ փոխարժեքի աճով պայմանավորված դեպքի, պետք է ներկայացվի որոշմամբ սահմանված հայտարարություն փոփոխված` բարձր մանրածախ գնով վաճառվող մակնիշի ծխախոտի արտադրանքի մասով,

2) ծխախոտի արտադրանք արտադրողների և (կամ) ներմուծողների կողմից նույն կարգի 20-րդ կետին համապատասխան ներկայացված հայտարարությունում հայտարարագրված՝ յուրաքանչյուր մակնիշի միավոր տուփ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, կհամարվի հայտարարությունում նշված տվյալ մակնիշի ծխախոտի արտադրանքի համար առավելագույն մանրածախ գին,

3) հայտարարությունը պետք է ներկայացվի ծխախոտի վաճառքը նոր` բարձր գնով սկսելու օրվանից առնվազն երկու աշխատանքային օր առաջ:

Նախագծով առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը կապված չէ որևէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

7. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ծխախոտի արտադրանքի վաճառքը ծխախոտի արտադրանքի տուփի վրա մակնշված առավելագույն մանրածախ գնից ավելի բարձր մանրածախ գնով իրացնելու դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գնի սահմանման հետ կապված հարցերը:

  • Discussed

    23.09.2022 - 12.10.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2381

Print