Add to favourites

Under development

ՆՈՐ ՉԱՓՈՐՈՐՈՇՉԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀՀ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Տավուշի մարզի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում իրականացվեց ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ նոր խմբագրությամբ շարադրված հանրակրթության պետական չափորոշչի (այսուհետ՝ Չափորոշիչ) և դրա հիման վրա մշակված և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի ապրիլ և մայիս ամիսների համապատասխան հրամաններով հաստատված առարկայական նոր չափորոշիչների և ծրագրերի ներդրման փորձնական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր): 

Հումանիտար և հասարակագիտական առարկաների մասով Ծրագրի իրականացման ընթացքը համակարգել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ԿԶՆԱԿ), իսկ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների մասով՝ «Այբ» կրթական հիմնադրամը (այսուհետ՝ Այբ): Իրականացվել են ուսուցիչների վերապատրաստումներ, տրամադրվել է մենթորական աջակցություն:

Չափորոշիչը հիմնված է ութ կարողունակությունների վրա, որոնք սովորողների մոտ պետք է զարգացնեն հանրակրթական ուսումնական հաստատությունում ամբողջ ուսումնառության ընթացքում, հետագայում կրթությունը շարունակելու կրթական այլ հաստատություններում և ողջ կյանքի ընթացքում։ Կարողունակությունները զարգացնելու ուղղությունները նկարագրելու համար Չափորոշչում սահմանվել են տարրական կրթության, հիմնական կրթության և միջնակարգ կրթության վերջնարդյունքները։ Վերջնարդյունքները վերառարկայական են և զարգանալու են բոլոր առարկաները դասավանդելու ընթացքում:

2021-2022 ուսումնական տարվա ավարտին փորձարկման արդյունքների հիման վրա լրամշակվել են ծրագրերը, որոնք ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում պետք է ներդրվեն 2022-2023 ուսումնական տարում:

  • Discussed

    19.09.2022 - 04.10.2022

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 16212

Print

Suggestions

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

03.10.2022

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից առաջարկվում է «Ես և շրջակա աշխարհը» առարկայի 2-րդ դասարանի լրամշակված ծրագրում կատարել ստորև ներկայացված փոփոխությունները։ «Անվտանգություն» թեմայի «Արտակարգ իրավիճկներ» ենթաթեմայի նշված կետերի բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ Արտակարգ իրավիճակներ Շ.Ե.Ա.Ի1 Ցուցադրել տարբեր հնարավոր աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ գնահատելու, խուճապի չմատնվելու, կողմնորոշվելու, անվտանգության կանոնների և քայլերի հաջորդականության իմացություն, ցուցադրել առաջին օգնության քայլերի իմացությունը տարբեր իրավիճակների ժամանակ: 2Շ.Ե.Ա.Ի1գ Իմանալ համապատասխան վտանգի դեպքում օգնության հեռախոսահամարները: Նշել, որ օգնություն պետք է խնդրել միայն վստահելի մեծահասակից: Տիրապետել առաջին օգնության տարրական հմտություններին՝ տարիքային առանձնահատկություններին համապատասխան: (Մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է Հայկական Կարմիր խաչի ընկերության ՀՀ ԿԳՄՍ նախարարույանն ուղղված թիվ 165 17.03.2022թ գրությամբ:)

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

03.10.2022

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից առաջարկվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի 10-րդ դասարանի լրամշակված ծրագրում կատարել ստորև ներկայացված փոփոխությունները։ 12․1 «ՎԵՐՔԵՐ ԵՎ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ» թեմայի նշված ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ․ Հիմնական նպատակը Հաղորդել տեղեկություն՝ -փափուկ հյուսվածքների վնասվածքներ, -փափուկ հյուսվածքների բաց վնասվածքներ՝ վերքեր, սահմանումը, տեսակները (կտրած, ծակած, կծած, հրազենային, անդամահատված, օտար մարմնով վերքեր և այլն), առաջացման մեխանիզմները, նշանները և առաջին օգնության քայլերը, -փափուկ հյուսվածքների փակ վնասվածքներ, -ոսկրամկանային համակարգի վնավածքներ, տեսակները (մկանների,կապանների ու ջլերի ձգում և պատռվածք, հոդախախտ, բաց և փակ կոտրվածք), առաջացման պատճառները և առաջին օգնության քայլերը: -տարբեր վնասվածքներով տուժածների տարահանման և տեղափոխման առանձնահատկությունները համապատասխան գույքի օգտագոծմամբ և/կամ դրա բացակայության դեպքում՝ ձեռքի տակ եղած միջոցներով: Վերջնարդյունքներ 1.Կատարի տուժածների առաջնային զննում և տեսակավորում, արագ կողմնորոշվի արտակարգ իրավիճակում: 2.Կազմակերպի առաջին օգնությունը տարբեր վնասվածքների դեպքում: 3.Ճիշտ ներկայացնի տուժածի վիճակը և առաջին օգնության քայլերը: 4.Իրականացնի մարմնի տարբեր հատվածներում առկա օտար մարմնի անշարժացումը ձեռքի տակ եղած միջոցներով: 5.Իրականացնի առաջին օգնության ցուցաբերումը, տուժածների տարահանումը և տեղափոխումը: Բովանդակություն Վնասվածքների տեսակները։ Վերքեր։ Վիրակապական նյութեր և միջոցներ։ Վերքի մշակում և վիրակապում։ Ախտահանման նյութեր և միջոցներ։ Խաչվող հասկացություններ Նյութ, էներգիա Վիրակապական նյութեր և միջոցներ։ Միջառարկայական կապեր Քիմիա։ Քիմիական նյութեր՝ ջրածնի պերօքսիդ, բետադին և դրանց կիրառման կարգը: ԹԵՄԱ 12.2-ի վերնագիրը և բովանդակությունը խմբագրել հետևյալ կերպ․ ԱՐՅՈՒՆԱՀՈՍՈՒԹՅՈՒՆ: ՇՈԿ Հիմնական նպատակը Հաղորդել տեղեկություն՝ -արյունահոսության տեսակների, առաջացման պատճառների, հիմնական ախտանիշների վերաբերյալ, -արյունահոսությունների ժամանակ առաջին օգնության ցուցաբերման քայլերի վերաբերյալ, -վնասվածքային շոկի, դրա տեսակների, առաջացման պատճառների և ցուցաբերվող առաջին օգնության վերաբերյալ: Վերջնարդյունքներ 1.Իրականացնի տուժածի զննումը, ճանաչի արյունահոսության տեսակը, ծանրության աստիճանը: 2.Տիրապետի արտաքին ուժեղ արյունահոսության ժամանակավոր դադարեցման ձևերին ձեռքի տակ եղած և հաշվեցուցակային միջոցներով (ճնշող վիրակապ, լարան, ոլորան և այլն): 3.Կողմնորոշվի և ցուցաբերի առաջին օգնություն ներքին արյունահոսության դեպքում: 4.Ցուցաբերի առաջին օգնություն քթային արյունահոսության ժամանակ: 5.Ցուցաբերի առաջին օգնություն արյունահոսության ժամանակ և իրականացնի տուժածի խնամքը: 6.Տարբերակի շոկերի տեսակները, ճանաչի դրանց նշանները և ընտրի առաջին օգնության ցուցաբերման հերթականությունը, ելնելով հայտնաբերած վնասվածքներից և տուժածի ծանրության աստիճանից: Առաջարկվող գործունեության ձևեր Կատարում են պայմանական տուժածի արյունահոսության դադարեցում ուղղակի սեղմմամբ, ճնշող վիրակապի և լարանի օգնությամբ: Տեսակավորում և տարահանում են արյունահոսող տուժածին: Կատարում են քայլեր շոկի զարգացման կանխարգելման և նվազեցման ուղղությամբ: «Որոշում են վնասվածքային շոկի ծանրության աստիճանը։» նախադասությունը հանել։ (Շոկի առկայությունը վկայում է տուժածի վիճակի ծանրության մասին:) ԹԵՄԱ 12.3 -ի վերնագիրը և բովանդակությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԽԱՅԹՈՑՆԵՐ ԵՎ ԿԾԱԾ ՎԵՐՔԵՐ (ՕՁ, ԿԱՐԻՃ, ԿՐԵՏ, ՄԵՂՈՒ, ՇՈՒՆ, ԳԱՅԼ ԵՎ ԱՅԼՆ)։ ԱԼԵՐԳԻԿ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ։ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ: ԱՆԱՖԻԼԱԿՏԻԿ ՇՈԿ։ Վերջնարդյունքներ 1.Իրականացնի առաջին օգնությունը կենցաղային թունավորումների, օձերի և թունավոր միջատների խայթոցների դեպքում: (Անհետաձգելի օգնությունը ցուցաբերվում է բժիշկների կողմից:) Առաջարկվող գործունեության ձևեր Համացանցի միջոցով դիտում են կենցաղային թունավորումների, խայթոցների և կծած վերքերի մասին նյութեր՝ դասակարգում են դրանք, ներկայացնում դասարանին և կատարում քննարկում: Կատարում են պայմանական տուժածի առաջին օգնության իրականացում: Պատճառ և հետևանք Իրազեկված /պաշտպանված/ կանխարգելիչ միջոցառումներ:

Рузанна Хачатрян

29.09.2022

В программу пятого класса необходимо ввести некоторые темы. 1) Значения падежных форм существительного. 2) Способы выражения подлежащего и сказуемого в речи. 3) Словообразовательные модели имён существительных.”

See more