Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 995-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

___________________ 2022 թվականի N ____ -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 995-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ և «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի  օգոստոսի 31-ի «Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի հետևանքով մշտական բնակության նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձանց սոցիալական պաշտպանության մասին» N 995-Ն որոշման՝
  • նախաբանում «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 33-րդ հոդվածի 9-րդ և «Պետական նպաստների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասերը՝» բառերը․
  • 2-րդ և 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ անձին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու (վճարելու) համար անհրաժեշտ է գրությամբ ստանալ Ուկրաինայում կենսաթոշակ (նպաստ) նշանակված չլինելու (լինելու) մասին այդ պետության կենսաթոշակ նշանակող մարմնի կողմից տրված տեղեկատվություն (փաստաթուղթ) կամ կենսաթոշակի (նպաստի) գործ, ապա այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի (նպաստի) գործը չի պահանջվում, եթե, ի պատասխան Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական  ծառայության (այսուհետ՝ ծառայություն) կատարած հարցման, ստացվել է պատասխան, որ հայցվող տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի (նպաստի) գործը չի կարող տրամադրվել Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, անձի՝ Ուկրաինայում բնակության վայրում Ուկրաինայի պետական իշխանության մարմինների` ժամանակավորապես իրենց լիազորությունները չիրականացնելու պատճառով կամ հարցում կատարելու ամսվանից հետո՝ 3 ամսվա ընթացքում պատասխան չի ստացվում։

3․Եթե սույն որոշման 1-ին կետում նշված անձը դիմում է կենսաթոշակ (նպաստ) նշանակող ստորաբաժանում կենսաթոշակի (նպաստի) գործը Ուկրաինայից պահանջելու և կենսաթոշակի (նպաստի) վճարումը Հայաստանի Հանրապետությունում շարունակելու կամ կենսաթոշակ (նպաստ) նշանակելու համար, և առկա է սույն որոշման 2-րդ կետում նշված  հանգամանքներից որևէ մեկը, ապա անձին նոր հիմունքներով նշանակվում է կենսաթոշակ (նպաստ)՝ հիմք ընդունելով նրա ներկայացրած փաստաթղթերը, այդ թվում՝ 1992 թվականի մարտի 13-ի «Կենսաթոշակային ապահովության բնագավառում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների իրավունքների երաշխիքների մասին» և 1992 թվականի մայիսի 15-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովության և պետական ապահովագրության մասին», 1993 թվականի դեկտեմբերի 24-ի «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ներքին գործերի մարմինների աշխատակիցների կենսաթոշակային ապահովման և պետական ապահովագրության կարգի մասին» համաձայնագրերի մասնակից պետությունում իրեն կենսաթոշակ նշանակված չլինելու (լինելու)  մասին հայտարարությունը: Սույն կետով սահմանված կարգով զինվորական կենսաթոշակ նշանակվում է զինծառայողի բնօրինակ անձնական գործի առկայության, իսկ դրա բացակայության դեպքում՝ զինվորական կենսաթոշակ նշանակող պետական մարմնի կողմից այն վերականգնելու դեպքում:».

  • 4-րդ կետը «ընթացքում» բառից հետ լրացնել «կամ, եթե Ուկրաինա կատարված հարցումից անցել է երեք ամիս՝ 3-րդ ամիսը լրանալուց հետո՝ տասը օրվա ընթացքում» բառերով։
  • 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«5․ Եթե սույն կարգի 4-րդ կետի համաձայն անձին կենսաթոշակ (նպաստ) նշանակելուց հետո Ուկրաինայից ստացվում է տեղեկատվություն (փաստաթուղթ) կամ կենսաթոշակի (նպաստի) գործ, ապա կենսաթոշակի (նպաստի) իրավունքը (այդ թվում՝ կենսաթոշակ (նպաստ) նշանակելու ժամկետները) վերանայվում է այդ տեղեկատվությունը (փաստաթուղթը) կամ կենսաթոշակի (նպաստի) գործը ստացվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից։ Այս դեպքում սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 43-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ նպաստառուին  ավել վճարված նպաստի գումարները՝ «Պետական նպաստների մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2.3-րդ մասով սահմանված կարգով»։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ սույն կարգի 1-ին կետում նշված անձը կենսաթոշակ (նպաստ) նշանակելու, կենսաթոշակի (նպաստի) գործն Ուկրաինայից պահանջելու դիմումը ներկայացրել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ից հետո՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը:

 

 

 

 

 

 

  • Discussed

    15.09.2022 - 30.09.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2321

Print